Սիրիահայերի համար իրականացվող ծրագրերը շարունակվում են


Սիրիական պատերազմի փախստականների ներհոսքը նոր սոցիալական խնդիրներ է դրել նաև Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի առջև: Հիմնադրամը նրանց համար իրականացնում է ոչ միայն բարեգործական, հումանիտար աջակցության, այլև զարգացման ծրագրեր:

«Ես միայն հեռուստացույցով էի տեսել Վեհափառին, հիմա անձամբ տեսա». ճամբարականների այցը Մայր Աթոռ


Նոր Նորքի թիվ 135 դպրոցի ճամբարականները Դիվանատան նախասրահում սրտատրոփ սպասում էին Վեհափառ հայրապետին: Երեխաները Ս. Էջմիածին էին եկել Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի հետ: 

Հին Գորիսի քարանձավային արվեստանոցն ու թատրոնը


«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»  ծրագրի շրջանակում ներկայացան Հին Գորիսի քարանձավային արվեստանոցն ու թատրոնը: 

Սերո Խանզադյանի տունը նորոգվել է և բացվել որպես թանգարան


Գորիսում բացվել է Սերո Խանզադյանի տուն-թանգարանը, նաև՝ թանգարանի տարածքում գտնվող գրադարան-սրճարանը:

Ամփոփվեցին «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի արդյունքները


Մեկ շաբաթ շարունակ Երևանում կինոյի տոն էր: Այդ ընթացքում կինոսերներները դիտել են ֆիլմեր, մասնակցել ցուցահանդեսների, վարպետության դասերի: Հունիսի 14-ին կինոտոնը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ամփոփեց արդյունքները: 

Տաճատ ավագ քահանա Դավիդյանի հոգեհանգստի կարգը՝ Երևանի Ս. Աննա եկեղեցում


84 տարեկանում կյանքից հեռացավ ամենակենսախինդ քահանաներից Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյանը: Հուլիսիս 16-ին Երևանի Սուրբ Աննա և Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցում էին հավաքվել տեր հոր մտերիմնրեն ու ընկերները՝ աղոթելու նրա լույս հիշատակի համար:

Մանուկ դպիրներն առաջին անգամ բարձրացան Ս. Էջմիածնի խորան


Իրենց տպավորություններն ու ապրումներն են փոխանցում առաջին անգամ Ս. Էջմիածնի խորան բարձրացած մանուկ դպիրները:

ԱՊՀ սիմֆոնիկ նվագախմբի համերգը Գորիսում


Գորիսը հուլիսի 7-ին և 8-ին երաժշտական էր, գրական, թատերական և ցուցահանդեսային: «Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի մեկնարկն ազդարարվեց հանդիսավոր արարողությամբ, որին   հաջորդեց ԱՊՀ սիմֆոնիկ նվագախմբի համերգը: Ծրագրին մասնակցելու նպատակով ԱՊՀ երկրներից պատվիրակություններ էին ժամանել Հայաստան: Գորիսեցիներին և հյուրերին ողջունեց և շնորհավորեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Իմբրոգլիո» սեքսթետը ելույթ ունեցավ Հայաստանում


Արդեն 5 տարի է՝ «Իմբրոգլիո» խումբը ամերիկյան, եվրոպական և Միջին Արևելքի երկրների երաժշտություն է ներկայացնում տարբեր երկրներում: Սեքսթետը Կատարում են ինչպես դասական և ջազ, այնպես էլ ազգային երաժշտություն: Այս օրերին խումբը համերգային շրջագայությամբ հյուրընկալվել էր Հայաստանում: համերգներ է ունեցել Գավառում, Դիլիջանում և Երևանում:

Կոնստանտին Օրբելյանի 90-ամյակին նվիրված համերգ Գորիսում


«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» երկօրյա տոնական ծրագիրը ավարտվեց ջազային համերգով: Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում երկօրյա տոնական միջոցառումների ցանկը եզրափակեց էստրադային-ջազային համերգը՝ նվիրված Կոնստանտին Օրբելյանի 90-ամյակին։ 

Թթի 4-րդ փառատոնը Քարահունջում


Քարահունջում թթի փառատոնը ավանդական է դարձել: Թթենու այգիներն այս համայնքում ամենուր են, Գորիսի այցեքարտն են համարվում թթից պատրաստված բարիքները: «Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում այս տարի էլ Քարահունջ համայնքում մեկնարկեց թթի 4-րդ փառատոնը: Բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած հյուրեր: 

«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական մեկնարկը տրված է


Գորիսում «Զանգեր» հուշարձանի բացմամբ ազդարարվեց «Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի մեկնարկը։