|
|
«Թզուկ-մզուկը»՝ Խարբերդի մանկատան երեխաների համարՄայր Աթոռի սոցիալական ծառայության նախաձեռնությամբ Խարբերդի մասնագիտացված մանկատան 40 երեխա հուլիսի 3-ին եկել էր դիտելու «Թզուկ-Մզուկը» ներկայացումը: |
|
|
«Դեպի հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքի մեկնարկը«Դեպի հայրենիք, դեպի Սուրբ էջմիածին» խորագրով հավաքը միավորել է 20 երկրից ժամանած 400 հայ երիտասարդի: Հուլիսի 4-ին Մար Աթոռից մեկնարկեց համահայկական երիտասարդական հավաքը, որը կազմակերպել է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորումը: Երիտասարդները ծրագրի մեկնարկին եկել էին հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոսին և ստանալու հայրապետական օրհնություն: |
|
|
Էքզյուպերիի «Ռազմական օդաչուն» առաջին անգամ թարգմանվել է հայերեն
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրել է Էքզյուպերիի «Ռազմական օդաչուն» վեպը՝ Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ։
|
|
|
Հայագիտական միջազգային գւտաժողով` Լևոն Խաչիկյանի 100-ամյակինՄաշտոցյան մատենադարանում հայագիտական միջազգային գիտաժողով է անցկացվել՝ նվիրված Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին: |
|
|
Ճեմարանականների ուխտագնացությունը սահմանամերձ ՏավուշԱմեն ամառ՝ ուսումնական տարվա ավարտից հետո, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներն ու դասախոսները ուղևորվում են դեպի Հայաստանի տարբեր սրբատեղիներ: Այս տարի ճեմարանականներն ընտրել էին սահմանամերձ Տավուշի մարզը: |
|
|
Շիրակի, Գեղարքունյաց, Գուգարաց թեմերի ուխտավորների հանդիպումը Ամենայն hայոց կաթողիկոսի հետՀունիսի 30-ին Հայ եկեղեցու տարբեր թեմերից ծխական համայնքի անդամներ, ուխտավորներ իրենց հոգևոր առաջնորդների հետ վաղ առավոտից ժամանում էին Մայր Աթոռ՝ ստանալու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրական օրհնությունը: Հայրապետը նախ ընդունեց Շիրակի, Գեղարքունյաց, Գուգարաց թեմերի ուխտավորներին: |
|
|
Ճեմարանականներն ամռան ամիսներին մեկնում են հոգևոր սպասավորությանԳևորգյան հոգևոր ճեմարանի սաներն այս տարի ևս ամառային արձակուրդները կանցկացնեն մեր եկեղեցու Հայաստանի և Սփյուռքի թեմերում։ Նման հնարավորություն տրվում է ուսումնառության ընթացքում աչքի ընկած ճեմարանականներին։ Այս տարի նրանց թիվը հասնում է չորս տասնյակի։ |
|
|
«Մոցարտ. հատվածներ օպերաներից»՝ բեմում օպերայի երիտասարդական ծրագրի մասնակիցներն էինՀունիսի 27-ին Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը ներկայացրել է Ա. Սպենդարիանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի համերգը՝ «Մոցարտ․ հատվածներ օպերաներից» խորագորվ։ |
|
|
Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայի եկեղեցիների հոգևոր առաջնորդներինՀունիսի 26-ին, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի եկեղեցիների հոգևոր առաջնորդների էկումենիկ պատվիրակության անդամներին, խմբին ուղեկցում էր Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը: |
|
|
Ջավախքից Ս. Էջմիածին եկած ուխտավորները իրենց զորակցությունն են հայտնել Հայոց հայրապետինԱմառվա շրջանում հատկապես Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը լեցուն է հայ և օտարերկյա այցելուներով և ուխտավորներով: Մեր նկարահանման օրը «Ռուբեն Սևակ» թանգարանի տարածքում Գարեգին Բ հայրապետը զրուցում էր Ջավախքից եկած ուխտավորների հետ: Խումբն այստեղ էր Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Հակոբ աբեղա Սահակյանի ուղեկցությամբ: Հայր սուրբը ուխտավորների զորակցությունը փոխանցեց կաթողիկոսին՝ մտահոգություն հայտնելով եկեղեցական կյանքի վերջին օրերի զարգացումների առնչությամբ: |
|
|
Երևանում էր վրացի դաշնակահարուհի Նինո ԲակրաձենԱյսօր Նինո Բակրաձե անունը հնչում է աշխարհի մեծ բեմերից: Հունիսի 21-ին վրացի դաշնակահարուհին հանդես եկավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ հնչեցնելով Հայդնի, Շոպենի, Լիստի և Գաբունիայի ստեղծագործություններից: |
|
|
Վահագն Հայրապետյանի և Արտո Թունջբոյաջյանի նոր գործերը. նոր ծրագիր և նոր մեղեդիներՋազային նոր ոճ հայտնի երաժիշտներից՝ բեմում էին Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը և Վահագն Հայրապետյանը, երեկոյի հատուկ հյուրը Արտո Թունջբոյաջյանն էր: Նոր ծրագիր և նոր մեղեդիներ՝ լավագույն ավանդույթներով. համերգը կրում է «Մեր կյանքի ձայները» խորագիրը: Երեկոյի ընթացքում հնչեցին Վահագն Հայրապետյանի և Արտո Թունջբոյաջյանի նոր գործերը: |