«Արտավազդ-2017» մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալ. Գրիգորյանի հիշատակին


Մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրը, անցկացվել է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը: Այս տարի այն նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: 

Հոգեհանգստի կարգ Եռաբլուրում՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմի զոհերի


Ապրիլի 2-ին, ի հիշատակ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի՝ Եռաբլուրում կատարվեց հոգեհանգստի կարգ, որի ընթացքում հնչեցին բոլոր նահատակ հերոսների անունները: Հոգեհանգստի կարգը կատարեց ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: 
 

Սուրբ Հարության տոնը՝ Արաբկիրի եկեղեցում


Ապրիլի1-ին Երևանի Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցու զանգերն ավետեցին սուրբ Հարության լուրը: Բացվեց յոթշաբաթյա պահեցողության շրջանում փակված վարագույրն ու մատուցվեց տոնական պատարագ: Պատարագիչը Հրանտ քահանա Մանուկյանն էր: 

Ս. Հարության ճրագալույցի տոնական պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Ս. Հարության ճրագալույցի տոնական պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցեց Փառեն արքեպիսկոպոս Ավետիսյանը: Վեհափառ հայրապետը խորանի ճրագով վառեց տաճարի կանթեղները և բաժանեց հավատացյալներին: Խորհրդանշական լույսը իրենց ընտանիքներ տանելու համար տարբեր վայրերից հազարավոր մարդիկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին եկել: Վաղը՝ ապրիլի մեկին, Սուրբ Հարության տոնական պատարագը կմատուցի Ամենայն հայոց կաթողիկոսը: 

Վեհարանում, ճրագալույցի պատարագից հետո, կատարվեց տնօրհնեքի արարողություն


Ս. Հարության ճրագալույցի տոնական պատարագից հետո հոգևորականները խնկարկությամբ և երգեցողությամբ Հայոց հայրապետին ուղեկցեցին Վեհարան:  Կաթողիկոսական նստավայրում ավանդույթի համաձայն կատարվեց տնօրհնեքի արարողություն: 

Տատյանա Դանիլյանցը և «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» ֆիլմը՝ Երևանում


Լուսանկարիչ, կինոռեժիսոր, բանաստեղծ Տատյանա Դանիլյանցը կրկին Երևանում է, քաղաք, որ Դանիլյանցի սիրտը գրավել է առաջին իսկ այցելությունից: Արդյունքում ստեղծվել է «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» ֆիլմը, որտեղ իրենց սիրելի քաղաքի՝ Երևանի մասին խոսում ու երգում են վեց հայ երաժիշտներ: 

Ավագ հինգշաբթի օրվա արարողությունները` Երևանի Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում


Ավագ հինգշաբթի օրվա արարողությունները` Երևանի Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում:

Ավագ երկուշաբթի. խոկման արարողություն Ս. Էջմիածնի մայր տաճարում


Մարտի 26-ին հայ եկեղեցու հավատացյալները մուտք գործեցին Ավագ կամ Չարչարանաց շաբաթվա շրջան: Ավագ երկուշաբթի, երեկոյան ժամերգության ավարտին Ս. Էջմիածնի մայր տաճարում խոկման արարողություն էր կազմակերպել Գևորգյան հոգևոր ճեմարանը: Համայնքի հավատացյալների հետ խոկմանը մասնակցում էին նաև Երևանի բուհերի ուսանողներ, Էջմիածնի զորամասի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինվորականներ:

«Տերյան» մշակութային կենտրոնը ներկայացրեց իր նոր` «Թելիկ-մելիկ» հավաքածուն


«Տերյան» մշակութային կենտրոնի «Թելիկ-մելիկ» նոր հավաքածուի հեղինակը նկարիչ, դիզայներ Լիլիթ Մելիքյանն է: Հագուստների վրա օգտագործվել են Մարգարիտա Կարապետյանի ասեղնագործ աշխատանքները:

Նոր գրքեր 26.03.2018


Լույս է տեսել հրեա արձակագիր, նոբելյան դափնեկիր Շմուել Յոզեֆ Ագնոնի «Մի գիշերվա հյուր» վեպը: Եբրայերենից թարգմանել է Ալվինա Հովհաննիսյանը: 
Առաջին անգամ բնագրային թարգմանությամբ լույս է տեսել Ռոբերտ Վալզերի «Զբոսանք» վիպակը: Թարգմանիչը Աշոտ Ալեքսանյանն է:
 

Բացվեց «Արարող ձեռքեր» նախագծի 4-րդ ցուցահանդեսը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում մարտի 25-ին բացվեց «Արարող ձեռքեր» նախագծի 4-րդ ցուցահանդեսը: Ստեղծագործություններ էին ներկայացրել երիտասարդ արվեստագետներ Ալիսա Գևորգյանը, Վահե Բաղումյանը, Գրիգոր Դարբինյանն ու Արսեն Գրիգորյանը:

Հեծանվային ուխտագնացություն դեպի Մայր Աթոռ


Մարտի 24-ին, Ծաղկազարդի նախօրեին Հեծանվորդների ֆեդերացիան հեծանվային ուխտագնացություն էր նախաձեռնել: Երևանի Հանրապետության հրապարակից ուխտավոր հեծանվորդները, նրանց հետ նաև Նշան քահանա Ալավերդյանը, հասան մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: