Երևանում անցկացվեց «Արվեստ էքսպո-2018» միջազգային 4-րդ ցուցահանդեսը


Մայիսի 22-26-ը Երևանում անցկացվել է «Արվեստ էքսպո» միջազգային ցուցահանդեսը:  Արդեն 4-րդ անգամ արվեստասերները հնարավորություն ունեին ծանոթանալ հայ և օտարազգի նկարիչների աշխատանքներին: Միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչը նկարիչ Վագո Արմեն Խախամյանն է: 

Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված փաստաթղթերի ցուցահանդես


ՀՅԴ Երևանի «Կոմիտաս» միությունը և Հայաստանի ազգային արխիվը Հ. Պարոնյանի անվան թատրոնում ներկայացրին Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված փաստաթղթերի ցուցահանդես:

«Կարապի լիճը» ներկայացման պրեմիերան՝ Երևանի խամաճիկների թատրոնում


Խամաճիկների պետական թատրոնում գարնանային խաղաշրջանը եզրափակվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետային ներկայացմամբ:

Գոհաբանական մաղթանք՝ Մայիսյան հերոսամարտերի և առաջին հանարպետության 100-ամյակի առթիվ


Մայիսի 28-ի առավոտյան Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռի S. Տրդատ բաց խորանում կատարվեց գոհաբանական մաղթանք Մայիսյան հերոսամարտերի և Առաջին հանարպետության 100-ամյակի առթիվ: Հայոց հոգևոր պետը ծնկաչոք և գլխաբաց աղոթեց` Տիրոջ բարերարությունը խնդրելով Հայաստանի համար, և խաղաղություն, բարօրություն և անսասանություն խնդրեց հանրապետության համար: Գոհաբանական մաղթանքից անմիջապես հետո Վեհափառ հայրապետը Արցախի և Հայաստանի ղեկավարների հետ ուղևորվեց Սարդարապատ: 

Հայ եկեղեցին այսօր նշում է Ս. Հռիփսիմյան կույսերի տոնը


Այս տարի մայիսի 28-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Հռիփսիմյան կույսերի տոնը: Տոնական օրը Մայր Աթոռից Ս. Հռիփսիմեի վանք տարվեց սրբուհու մասունքը: 

Սարդարապատի հերոսամարտի մասին պատմող առաջին վեպը


1974 թվականին ընթերցողի սեղանին դրվեց Սարդարապատի հերոսամարտի մասին պատմող առաջին գիրքը՝ Ռոբերտ Կարայանի «Արևը գեղեցիկ է մայրամուտին» վեպը: Վեպը կրճատումների էր ենթարկվել, սակայն գրեթե տասը տարի անց հեղինակը կարողանում է այն տպել ամբողջությամբ` այս անգամ «Փրկություն» վերնագրով: Մայիսյան հերոսամարտերի հոբելյանական օրերը ամենահարմար առիթն են՝ գրողի խիզախումը վերարժևորելու համար:

Մայր Աթոռում տեղի ունեցավ քահանայից ժողով


Մայիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին հավաքվել տարբեր թեմերում սպասավորող շուրջ 200 քահանաներ իրենց թեմակալ առաջնորդների հետ: 
Մինչ ժողովի սկիզբը, Հայոց հայրապետի գլխավորթյամբ եկեղեցականները Մայր Տաճարում նախ ժամերգության մասնակցեցին, ապա խմբվեցին Գևորգ 5-րդ Սուրենյաց կաթողիկոսի շիրիմի առջև, կատարվեց հոգեհանգստյան կարգ:
 

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը


Մայիսի 26-ին Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Նախարարն անդրադարձավ եկեղեցի-բանակ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերին: Հայոց հայրապետը վստահեցրեց, որ հոգևորականը, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, պիտի շարունակի լինել հայրենիքի պաշտպանի կողքին, Մայր Աթոռը տարբեր սոցիալական, կրթական ծրագրերով մշտապես պիտի սատարի հայոց բանակին, աջակից լինի պատերազմի բովով անցած ազատամարտիկին և վիրավոր զինվորին: 

Նարե Բեջանյան


Լեռնագնացությամբ զբաղվող Նարե Բեջանյանը Դոնի Ռոստովից վերադարձել է Հայաստան: Խոստովանում է, որ Հայաստանում ապրելը հեշտ չէ, հաճախ անկումային պահեր է ունենում: Երբ ետ գնալու համար ճամպրուկն է հավաքում, օգնության են գալիս լեռները...  

«Թանգարանային գիշերն»՝ այս տարի


Թանգարանների միջազգային օրվա առիթով մինչև ուշ երեկո այցելուներ են ընդունել Հայաստանի և Արցախի 116 թանգարաններ: 
 

Ցիռա Կալանդաձեի անհատական ցուցահանդեսը «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում


«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է վրացի գեղանկարչուհի Ցիռա Կալանդաձեի թիֆլիսյան թեմաներով կոլաժային հավաքածուն:
 

Համահայկական նվագախմբի երկրորդ համերգը. աշխարհի 21 երկրից ժամանած 90 հայեր՝ մեկ բեմում


Մայիսի 14-ին Օպերային թատրոնում «Վերածննդից հաղթանակ» խորագրով Համահայկական նվագախմբի երկրորդ համերգն էր: Նվագախումբը ղեկավարեցին դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանն ու Վահան Մարտիրոսյանը: Այս տարի համերգները նվիրված են մայիսյան հաղթանակներին և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակին: