|
|
Մայիսյան հերոսամարտերի և Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի Մայր ԱթոռումՄայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիված տոնակատարությունների շրջանակում մայիսի 22-ին Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում կբացվի թեմատիկ ցուցադրություն՝ «Անկախությունից դեպի անկախություն» խորագրով: Նույն օրը Սփյուռքի նախարարության հետ համատեղ կանցկացվի «Հայաստանի Հանրապետությունը և հայ եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում» խորագրով գիտաժողով: |
|
|
Տիկնիկային ներկայացում՝ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնումՀՕՖ-ի՝ Երեխաների աջակցության կենտրոնում երեխաներն իրենց պատրաստած տիկնիկներով ներկայացում էին բեմադրել: «Ձեռքերով թատրոն»-ը Հայաստանի Աստվածաշնչային ընկերության «Առաքելություն մանուկների» ծրագրի մաս է: |
|
|
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գոտիների հավաքածուն«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում պահվող արծաթյա գոտիների հավաքածուն Հառիճի երկրագիտական և Դիլիջանի ճարտարապետության և կենցաղային թանգարաններից են: Գոտիները 7-ն են, թվագրվում են 19-ից 20-րդ դար և ներկայացնում են արծաթագործության երկու՝ Թիֆլիսի և Ալեքսանդրապոլի դպրոցները: |
|
|
Ղպտագետ Ալին Սուչիուի դասախոսությունը՝ Երևանի մատենադարանումԳյոթինգենի գիտությունների ակադեմիայի ղպտագետ Ալիոն Սուչիուն մաշտոցյան մատենադարանում հանդես է եկել դասախոսությամբ: |
|
|
«Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթն այս տարի կտոնի տասնամյակըՀայկական տառատարվեստի և համակարգչային տառատեսակների ստեղծման ու զարգացման մասին պատմում է «Գրանշան» ոչ լատինատառ տառաատեսակների մրցույթի հիմնադիր, տառաստեղծ Էդիկ Ղաբուզյանը: |
|
|
Միհրան Թումաճանին նվիրված «Հասկաքաղ» ցուցադրությունը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտումՄայիսի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվեց «Հասկաքաղ» խորագրով ժամանակավոր ցուցադրություն: Ներկայացված է Կոմիտասի աշակերտ Միհրան Թումաճանի կյանքն ու գործունեությունը: |
|
|
Մայիսի 9-ի եռատոնը՝ Հաղթանակի զբոսայգումՀայրենական մեծ պատերազմ, Շուշիի ազատագրում, Արցախի պաշտպանության բանակի ստեղծում՝ Մայիսի 9-ը մեր օրացույցում եռատոն է: Երևանում վաղ առավոտից տոնական տրամադրություն էր: Հաղթանակի զբոսայգում էին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ նախագահ ԱրմենՍարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: Նորին սրբությունը անմար կրակի մոտ հոգևոր դասի հետ երկրի խաղաղության և անսասանության համար աղոթք բարձրացրեց: |
|
|
«Ճանաչիր աուտիզմը» խորագրով ցուցահանդես՝ Ժամանակակից արվեստի թանգարանումԵրևանի ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվել էր «Ճանաչիր աուտիզմը» խորագրով ցուցահանդես: Նախաձեռնողներն էին «Աուտիզմ» ազգային հիմնադրամը և «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնը: Ներկայացված էին աուտիզմ ունեցող պատանիների և երիտասարդների ձեռքի աշխատանքներ: |
|
|
Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողների մրցանակներըԵրևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պար բաժնի ուսանողները Էստոնիայում և Վրաստանում տեղի ունեցած բալետի միջազգային մրցույթներից վերադարձել են մրցանակներով: |
|
|
Հրանտ Մաթևոսյանի «Անտիպներ» երկհատորյակի շնորհանդեսըՀրատարակվել է Հրանտ Մաթևոսյանի «Անտիպներ» երկհատորյակը: |
|
|
Հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահի ուխտագնացությունը Սուրբ երկիրՀայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանին հաջողվել է իրականացնել մանկության երազանքն ու երկու շաբաթով մեկնել Իսրայել, Բեթղեհեմ, Նազարեթ, Հորդանան գետ: Քրիստոսի երկրային կյանքին առնչվող տարբեր սրբավայրեր այցելելուց հետո Արմանը Սուրբ Հարության տոնին հասել է Երուսաղեմ, 5 օրկապա է կրել, մասնակցել եկեղեցական արարողությունների: |
|
|
Հայ բարերարների ճեմուղում նշվեց ՀԲԸՄ 112-ամյակըՀայկական բարեգործական ընդհանուր միությունը նշում է հիմնադրման 112-ամյակը։ Երևանյան գրասենյակի ղեկավարի հետ սկաուտները ծաղիկներ խոնարհեցին միության հիմնադիր Պողոս Նուբարի, նախագահներ Գալուստ Գյուլբենկյանի և Ալեք Մանուկյանի կիսանդրիների առջև: |