|
|
Հրատարակվել է «Արցախի հոգևոր-պատմական հուշարձանները» քարտեզըՏարբերակված գծագրումով նշված են Արցախի, ԼՂԻՄ-ի և 2020թ.-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից բռնազավթված տարածքների սահմանները, որի միջոցով հնարավոր է հստակ տեղորոշել հոգևոր ու մշակութային այն հուշարձանները, որոնք մնացել են գերության մեջ։ Քարտեզը երեք լեզվով է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Հեղինակել է Գրիգոր Բեգլարյանը: Հրատարակել է Մայր Աթոռ Ս. Էջմիածինը: |
|
|
44-օրյա պատերազմում զոհված Նարեկ սարկավագ Պետրոսյանի մահվան առաջին տարելիցն էՀոկտեմբեր 28-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանի հանդիսապետությամբ կատարվեց Նարեկ սարկավագ Պետրոսյանի մահվան 1-ին տարելիցին նվիրված հոգեհանգստյան կարգ: |
|
Օգնության ձեռքըԱրցախյան 44- օրյա պատերազմին հաջորդած շրջանում տեղահանվածների աջակցության բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Ամենախոշորներից մեկն իրագործվեց ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի շնորհիվ: |
|
|
301 եկեղեցի՝ մեկ ուխտովՄեր նկարահանող խումբը մասնագիտությամբ սոցաշխատող Լիանա Առաքելյանի ուխտին միանալով՝ Երևանի Ավան վարչական շրջանի Ծիրանավոր եկեղեցում է: Այն Լիանայի այցելած 301-րդ եկեղեցին է: Հայաստանի երկար ու դժվարին ճանապարհներին եղել են նաև դեպքեր, երբ ուխտավորը մոլորվել է: |
|
|
Սուրբ Խաչի գյուտի տոնը Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցումՔրիստոսի խաչափայտի գտնվելու տոնով ավարտվում է Տերունական սուրբ նշանին նվիրված չորս տոների շղթան: Տոնը նաև Սուրբ Խաչ անունը կրող եկեղեցիների ուխտի օրն է: Մեր նկարահանող խումբը Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում է: |
|
|
Սեմինար-հանդիպում Արմավիրի՝ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչների համարԱրմավիրի 5-րդ դպրոցի Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչների հրավերով՝ ՔԴԿ տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը դասախոսությամբ հանդես եկավ եկեղեցու նվիրապետության, թեմերի, թեմակալ առաջնորդների ընտրության, Հայոց եկեղեցու վարչական կառուցվածքի մասին: Սրանք այն թեմաներից են, որոնք առավել դժվար ընկալելի են մանկավարժների համար: |
|
|
Փարիզի համալսարանական 39 հիվանդանոցների ցանցի տնօրենը ՝ «Իզմիրլյան» ԲԿ-ումՓարիզի AP-HP համալսարանական 39 հիվանդանոցների ցանցի տնօրեն Մախտան Իխշի այցի նպատակն էր անձամբ ծանոթանալ գործընկեր բժշկական կենտրոնի պայմաններին, սարքավորումներին, բուժանձնակազմին: Ուղեկցում էր ֆրանսահայ վիրաբույժ, սրտաբան Լևոն Խաչատրյանը: |
|
Ղազարավանի մենաստանըՂազարավանի կանանց մենաստանը դեռևս միակն է Հայաստանում: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի օրհնությամբ մի քանի տարի առաջ է հիմնվել: Միանձնուհիներից ոմանք 2000-ականների սկզբից են ապրում վանական կյանքով: Ղազարավանում քույրերն արդեն տնտեսություն ունեն և իրենց ապրուստի մի մասը կարողանում են սեփական աշխատանքով հոգալ: |
|
|
Ս. Անանիայի մասունքակիր աջը Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցումՍ. Անանիայի մասունքակիր աջը Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը Ս․ Անանիայի մասունքակիր աջը նախ իջեցրեց Ս. Անանիայի մատուռ՝ հայցելով սրբի բարեխոսությունը, ապա ՝ եկեղեցում օրհնության կարգ կատարեց: Ամեն տարի Ս․ Անանիայի հիաշատակության տոնի օրը Սուրբ Էջմիածնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի է տեղափոխվում սրբի մասունքակիր աջը: |
|
|
Եկեղեցական իրադարձությունների լուսաբանման առանձնահատկությունները՝ դասընթաց լրագրողների համարՀայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում հոկտեմբերի 6-ից 8-ը բուհերի լրագրության ֆակուլտետների ուսանողների և գրասենյակի անդամների համար անցկացվեց եռօրյա դասընթաց: «Հոգևոր-եկեղեցական լրագրություն․ լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով եռօրյա դասընթացը կազմակերպվել էր ՀԵՀԵՄ Տեղեկատվական բաժինի նախաձեռնությամբ: |
|
|
Գիտաժողով-հանդիպում Աստվածաբանության ֆակուլտետում՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակինԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի ամենամյա գիտաժողովները ապագա աստվածաբանների առաջին փոքրիկ գիտական քայլերն են: Ուսանողներին այս տարի ունկնդրելու էին եկել «Էօրնեկեան» և «Հայ ասպետ» դպրոցների ավագ դասարանի աշակերտները: |
|
|
Աստվածաշնչի թարգմանության ու մեկնաբանության արդի հեռանկարներըԱստվածաշնչի թարգմանության ու մեկնաբանության արդի հեռանկարները Հայաստանի Աստվածաշնչային ընկերության նախաձեռնությամբ Մայր Աթոռում մեկնարկեց «Աստվածաշնչի թարգմանության և մեկնաբանության արդի հեռանկարները» թեմայով գիտաժողովը: Մասնակցում էին ինչպես հայ այնպես էլ օտարերկրացի գիտնականներ և ուսումնասիրողներ: |

