Կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Կոնստանտին Պետրոսյանն է «Արտֆոկուս»-ում


Երգչախմբային, սիմֆոնիկ, կամերային, գործիքային և վոկալ բարձրարժեք ստեղծագործությունների, կինոերաժշտության և թատերական ներկայացումների համար գրված երաժշտության հեղինակ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Պետրոսյանը «Արտֆոկուսի» հյուրն է: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Երևան է հրավիրվել բալետմայստեր Լիլիթ Հակոբյանը


Օգոստոսի 20-27-ը Հայաստանում անցկացված SUMMEET ժամանակակից պարի միջազգային երրորդ փառատոնին մասնակցելու նպատակով Երևան է հրավիրվել Հանովերի պետական օպերայի և բալետի թատրոնի առաջատար մենակատար, բալետմայստեր Լիլիթ Հակոբյանը: Ո՞ր երկրներն են այսօր ժամանակակից բալետի առաջամարտիկներ: Ինչու՞ հայ պարողները պահանջված են արտերկրի առաջատար թատրոններում, իսկ պարուհիներից միայն եզակիներն են հաջողում: Լիլիթ Հակոբյանը «Արտֆոկուս»-ի տաղավարում է: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը:

«Սամմիթ» ժամանակակից պարի միջազգային փառատոնը Երևանում


«Սամմիթ» փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական և վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ, վարպետաց դասեր, դասախոսություններ։ Երրորդ տարին է, օգոստոսի 20-27-ը Երևանում անցկացվում է «Սամմիթ» ժամանակակից պարի միջազգային փառատոնը: Փառատոնի և Հայաստանում ժամանակակից պարի տարածման գործընթացի մասին «Արտֆոկուս»-ում խոսել են փառատոնի համահիմնադիրներ Հայկ Վարդանյանը և բալետմայստեր Արման Բալմանուկյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը:

Նարեկ Ավետիսյանի և Աշոտ Աշոտի վիզուալ բանաձևերը


Նկարիչների միության ցուցասրահում բացվել է Նարեկ Ավետիսյանի և Աշոտ Աշոտի «Եթեր» ցուցահանդեսը: Միդիաարվեստը, աբստրակցիան հայաստանյան գնորդի կողմից պահանջվա՞ծ են, այսօր հայկական վիզուալ արվեստի դաշտում հեղափոխության կարիք կա՞, ժամանակակից հայ գեղանկարիչների գործերը հետաքրքրու՞մ են թանգարաններին ու պատկերասրահներին: «Արտֆոկուս»-ում հյուրընկալվել են գեղանկարիչներ Նարեկ Ավետիսյանը և Աշոտ Աշոտը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

«Կամուրջ Արաքսի վրա» հայ-իրանական ցուցահանդեսը


Երևանի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է «Կամուրջ Արաքսի վրա» ցուցահանդեսը: Ներկայացվել են Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոսների և ուսանողների, ինչպես նաև անկախ արվեստագետների աշխատանքներ: «Արտֆոկուս»-ում ցուցահանդեսի համակարգող, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի արտաքին կապերի ղեկավար Մերի Պատվականյանի հետ քննարկել ենք առնչվող հայ-իրանական մշակութային կապերին և «Կամուրջ Արաքսի վրա» ցուցահանդեսին առնչվող հարցեր։ Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

«Արտֆոկուս»-ում ռեժիսոր Հարություն Խաչատրյանն է


Կինոգործիչների միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը «Արտֆոկուս»-ում խոսել է Կինոգործիչների միությունում տեղի ունեցած փոփոխությունների, Կինոյի տան զարթոնքին խոչընդոտող խնդիրների, իր վերջին ֆիլմի և կինոյին ու կյանքին առնչվող այլ հարցերի մասին: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Երգեհոնային երաժշտության հմայքը․ Արմեն Սուքիասյան


Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցած երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի 2022-2023 համերգաշրջանի նշանակալի համերգների և հյուրախաղերի, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան երգեհոնի վերականգնման աշխատանքների անհրաժեշտության և այլ թեմաների շուրջ «Արտֆոկուս»-ում խոսել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Ժամանակակից կոմպոզիտորներ․ Ժիրայր Շահրիմանյան


Ի՞նչ խնդիրներ են հուզում ժամանակակից կոմպոզիտորներին։ «Արտֆոկուս»-ում հյուրընկալվել է միջազգային մրցույթների դափնեկիր, կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը:

Միքայել և Լուսինե Ոսկանյաններն՝ «Արտֆոկուսում»


Թառահար, MVF բենդի հիմնադիր Միքայել Ոսկանյանը և բենդի արտիստիկ տնօրեն Լուսինե Ոսկանյանը զրուցում են «Գիշերաբանություն» նոր ձայնասկավառակի, «ՔՈԱՖ» սմարթ կենտրոնում Լոռվա երեխաների համար կազմակերպված Միքայլ Ոսկանյանի դասընթացի և MVF բենդի ամերիկյան շրջագայության մասին․ խումբը ելույթ է ունեցել «Քենեդի» կենտրոնի «Միլենիում» բեմում: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս

 

Զորջ Փեհլիվանյանը կղեկավարի Ֆիլհարմոնիկի հոբելյանական համերգը


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սկսում է տոնել Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Հունիսի 5-ի առաջին` հոբելյանական համերգը ղեկավարելու համար Երևան է հրավիրվել անվանի դիրիժոր Զորջ Փեհլիվանյանը: Համերգի նախօրեին դիրիժորն «Արտֆոկուս»-ում է: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Օտտո Դիքսի «Պատերազմը» Երևանում


Մայիսի 3-ից Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում ներկայացված է գերմանացի հանրաճանաչ գեղանկարիչ և փորագրանկարիչ Օտտո Դիքսի «Դատապարտող փորագրանկար. 1920-1924» լայնածավալ ցուցահանդեսը։ Օտտո Դիքսի օֆորտների երևանյան ցուցադրության մասին «Արտֆոկուս»-ում զրուցել են «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր Սոնա Հարությունյանը և արվեստաբան, ցուցահանդեսի համադրող Սոնա Հովհաննիսյանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Արվեստի ուսուցումը դպրոցում․ Արա Աթայան


«Արտֆոկուս»-ում մանկավարժ, արվեստաբան Արա Աթայանն է Ինչպիսի՞ն են հայկական հանրակրթական դպրոցում արվեստի ուսուցման մոդելն ու տրամաբանությունը: Ինչո՞ւ հանրակրթական դպրոցներում արվեստին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: Ի՞նչ է անհրաժեշտ փոխել դպրոցական ծրագրերում արվեստի կրթություն մատուցելիս: Ժամանակակից արվեստ դպրոցում պե՞տք է դասավանդել: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ «Արտֆոկուս»-ում խոսել է կրթության ոլորտի զարգացմանն առնչվող բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, մանկավարժ, արվեստաբան Արա Աթայանը: Հաղորդումը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։