![]() |
«Սասունցի Դավթի» պատկերապատում«Սասունցի Դավիթ» էպոսը ներկայացվել է գրաֆիկական նովելի ձեւաչափով Լույս է տեսել Սասունցի Դավիթ էպոսի պատկերապատումը, որի հիմքում էպոսի Թումանյանական մշակումն է։ Այն առաջին անգամ է ներկայացվում է գրաֆիկական նովելի ձևաչափով։ Հրատարակիչը «Թիվ 405» ընկերությունն է, նկարիչը՝ Տիգրան Մանգասարյանը, պրոդյուսերը՝ Նարեկ Վան Աշուղատթոյանը: «Արտֆոկուսում» «Թիվ 405» ընկերության տնօրեն, հաղորդավար Գոհար Գասպարյանը և պատկերապատման տեքստի հեղինակ, գրականագետ Անի Եղիազարյանը ներկայացրել են կոմիքսի բովանդակությունը և ստեղծման պատմությունը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: |
![]() |
Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» ֆիլմըԱրցախցի վարորդ-երեխաների մասին պատմող ֆիլմը 17 մրցանակ է ստացել 3 տարի առաջ մամուլը գրեց Արցախցի տասնչորսամյա Վահեի և տասնմեկամյա Աշոտի սխրագործության մասին, որոնք 44-օրյա պատերազմի օրերին նստել էին իրենց հայրերի մեքենաների ղեկին, անցել՝ 250 կմ և փրկել ոչ միայն իրենց հարազատներին, այլև հարևաններին ու ճանապարհին հանդիպած հայրենակիցներին: Կինոռեժիսոր Հասմիկ Մովսիսյանն այս պատմության հիման վրա նկարահանել է խաղարկային կարճամետրաժ ֆիլմ: «250 կմ» ֆիլմը ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրների շուրջ 23 կինոփառատոններում և ստացել 17 մրցանակ: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրն է ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հասմիկ Մովսիսյանը: |
![]() |
«Տոնապետ» գրական մրցույթի դափնեկիրներըԱմփոփվել է Վրեժ Իսրայելյանի անվան գրական մրցույթը Արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրը՝ ապրիլի 2-ին, Գրողների միությունում ամփոփվել է «ՏՈՆԱՊԵՏ-2023» խորագրով տարվա լավագույն պատմվածքի մրցույթը։ Այդ մրցույթը կազմակերպել են Իսրայելյանի ընտանիքն ու գրողների միությունը։ |
![]() |
Հայաստանը Վենետիկի ԲիենալեումՎենետիկի Բիենալեին Հայաստանը ներկայացնելու է փարիզաբնակ Նինա Խեմչյանը |
![]() |
Արփիափայլ և երփնազան Սուրբ ԷջմիածինԿկայանա «Ավետիս» լարային քառյակի անդրանիկ համերգը |
![]() |
Թատերականի նոր ռեֆորմներըԺամանակի շունչը պետք է մտնի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
![]() |
Ախթալայի վանքի որմնանկարներըՏեր Հեթում քահանա Թարվերդյանը հրատարակել է Ախթալայի վանքի գանձերը |
![]() |
Լարային քառյակի համերգըԿկայանա «Ավետիս» լարային քառյակի անդրանիկ համերգը |
![]() |
«Տիրամայր Հայաստանի» անսպասելի հրավերըԿկայանա «Ավետիս» լարային քառյակի անդրանիկ համերգը |
![]() |
Ուրարտական ժառանգությունըՄոսկվայում ուրարտական ժառանգության ցուցադրությունն ավարտվել է։ Պուշկինի անվան թանգարանում «Ուրարտուի թագավորությունը․հին Հայաստանի ժառանգությունը․Ուրաշտու–Հարմինուա–Արմինա» ցուցադրությանը ներկայացվել է ավելի քան 400 ցուցանմուշ։ Վերջին 5 ամսվա ընթացքում թանգարանի այցելուներն հնարավորություն են ունեցել բացահայտել մինչուրարտական, ուրարտական և հետուրարտական ժամանակների հերթափոխն ու փոխազդեցությունը, պետական համակարգը, կրոնական պատկերացումները, արվեստն ու արհեստները։ Ցուցադրության արդյունքներն ու ձեռքբերումները «Արտֆոկուս»-ի տաղավարում ներկայացրել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը: |
![]() |
Գրքի ձմեռային փառատոնի մանրամասներըՓետրվարի 10-ին «Դվին» մյուզիք հոլում տեղի կունենա «Նյումեգ» հրատարակչության «Ձմեռային փառատոնը»: Այս տարի հրատարակչությունը «Ձմեռային փառատոնը» վերածել է գրականության և ժամանակակից արվեստի տոնի: Այդ օրը հնարավոր կլինի ներկա գտնվելու ոչ միայն գրքերի շնորհանդեսների, այլև թատերական ներկայացման, պոեզիայի երեկոյի, համերգների, ցուցահանդեսների։ Նյումեգի «Ձմեռային փառատոնի» և ժամանակակից հրատարակչական խնդիրների մասին «Արտֆոկուսում» խոսել է հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը: |
![]() |
Գարեգին Զաքոյանը՝ Փարաջանովի մասինՀամաշխարհային կինոյի առանցքային դեմքերից մեկը` Սերգեյ Փարաջանովը, հունվարի 9-ին կդառնար 100 տարեկան: Նա գունավորում էր առօրեականը, պայքարում գորշության դեմ: Նրա պոետիկ կինոն` լեցուն խորհրդապաշտությամբ, հաճախ բնորոշում են որպես շարժվող որմնանկարների կինո: «Արտֆոկուս»-ում Փարաջանովի մասին խոսում է կինոռեժիսոր և կինոգետ, վարպետին նվիրված ֆիլմերի և մենագրությունների հեղինակ Գարեգին Զաքոյանը: Հաղորդումը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ` մշակութային լրահոս |