Միջազգային մրցույթների դափնեկիրըԴաշնակահար Լևոն Կարապետյանը հայրենիքում է Դաշնակահար Լևոն Կարապետյանը հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է: 6 տարեկանում կուրանալով նա ընդունեց ճակատագրի մարտահրավերը և ավարտեց Ա. Հեքիմյանի և Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցները: Այնուհետև սովորեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ստացավ բակալավրի և մագիստրոսի աստիճան, կատարելագործվեց Ստրասբուրգում: Պարբերաբար ելույթ է ունենում մենահամերգներով և սիմֆոնիկ նվագախմբերի ուղեկցությամբ: Երկարատև բացակայությունից հետո Լևոնը հայրենիքում է։ |
|
Խաչքարերի փրկության ֆիլմը«Քար» Ֆիլմի ռեժիսորը ներկայացրել է նոր ֆիլմ Հայ կինովավերագրողների ուշադրության կենտրոնում գրեթե միշտ եղել է պատերազմի կինոտարեգրության ժանրը։ Հայկական կինոյի գործիչներից շատերը մեկնում էին ռազմաճակատ, մասնակցում ռազմական գործողությունների` առավել իրատեսական ֆիլմեր նկարահանելու համար։ Այս ավանդույթի շարունակողը այսօր մեր կողքին ապրող երիտասարդ ռեժիսոր Արման Այվազյանն է: Նրա «Քար» ֆիլմը պատմում է Արցախի տարածքների հանձնման վերջնաժամկետից օրեր առաջ մի խումբ կամավորականների մասին, ովքեր վտանգելով իրենց կյանքը մտնում են Քաշաթաղ, որպեսզի փնտրեն և ոչնչացումից փրկեն հայկական խաչքարերը։ Ֆիլմը 2023 թվականին Ոսկե ծիրան փառատոնում արժանացել է Արծաթե ծիրանի: Իսկ օրերս տեղի ունեցավ Արման Այվազյանի նոր ֆիլմի փակ ցուցադրությունը: Անահիտ Մարգարյանը «Արտֆոկուսում» ռեժիսորի հետ խոսել է ֆիլմերի, պատերազմի, վավերագրության մասին: |
|
Արվեստի 12 000 ցուցանմուշժողովրդական արվեստների թանգարանում ցուցադրվում է 350 գորգ ու կարպետ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում ցուցադրվում է մետաղական արվեստի գործեր, արծաթե իրեր, քարե արվեստ, կերամիկա, միկրոքանդակներ, 350 գորգ ու կարպետ: Թանգարանում պահվող հայկական դեկորատիվ և կիրառական արվեստի հավաքածուները ներառում են գրեթե 12,000 ցուցանմուշ: 45-ամյա թանգարանը ակտիվ գործունեություն է ծավալում: Անահիտ Մարգրայանը թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի հետ «Արտֆոկուս» հաղորդմանը քննարկել է կրթական ծրագրերը և ժողովրդական արվեստի վարպետների հետ գործակցությունը: |
|
«Սասունցի Դավթի» պատկերապատում«Սասունցի Դավիթ» էպոսը ներկայացվել է գրաֆիկական նովելի ձեւաչափով Լույս է տեսել Սասունցի Դավիթ էպոսի պատկերապատումը, որի հիմքում էպոսի Թումանյանական մշակումն է։ Այն առաջին անգամ է ներկայացվում է գրաֆիկական նովելի ձևաչափով։ Հրատարակիչը «Թիվ 405» ընկերությունն է, նկարիչը՝ Տիգրան Մանգասարյանը, պրոդյուսերը՝ Նարեկ Վան Աշուղատթոյանը: «Արտֆոկուսում» «Թիվ 405» ընկերության տնօրեն, հաղորդավար Գոհար Գասպարյանը և պատկերապատման տեքստի հեղինակ, գրականագետ Անի Եղիազարյանը ներկայացրել են կոմիքսի բովանդակությունը և ստեղծման պատմությունը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: |
|
Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» ֆիլմըԱրցախցի վարորդ-երեխաների մասին պատմող ֆիլմը 17 մրցանակ է ստացել 3 տարի առաջ մամուլը գրեց Արցախցի տասնչորսամյա Վահեի և տասնմեկամյա Աշոտի սխրագործության մասին, որոնք 44-օրյա պատերազմի օրերին նստել էին իրենց հայրերի մեքենաների ղեկին, անցել՝ 250 կմ և փրկել ոչ միայն իրենց հարազատներին, այլև հարևաններին ու ճանապարհին հանդիպած հայրենակիցներին: Կինոռեժիսոր Հասմիկ Մովսիսյանն այս պատմության հիման վրա նկարահանել է խաղարկային կարճամետրաժ ֆիլմ: «250 կմ» ֆիլմը ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրների շուրջ 23 կինոփառատոններում և ստացել 17 մրցանակ: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրն է ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հասմիկ Մովսիսյանը: |
|
«Տոնապետ» գրական մրցույթի դափնեկիրներըԱմփոփվել է Վրեժ Իսրայելյանի անվան գրական մրցույթը Արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրը՝ ապրիլի 2-ին, Գրողների միությունում ամփոփվել է «ՏՈՆԱՊԵՏ-2023» խորագրով տարվա լավագույն պատմվածքի մրցույթը։ Այդ մրցույթը կազմակերպել են Իսրայելյանի ընտանիքն ու գրողների միությունը։ |
|
Հայաստանը Վենետիկի ԲիենալեումՎենետիկի Բիենալեին Հայաստանը ներկայացնելու է փարիզաբնակ Նինա Խեմչյանը |
|
Արփիափայլ և երփնազան Սուրբ ԷջմիածինԿկայանա «Ավետիս» լարային քառյակի անդրանիկ համերգը |
|
Թատերականի նոր ռեֆորմներըԺամանակի շունչը պետք է մտնի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
|
Ախթալայի վանքի որմնանկարներըՏեր Հեթում քահանա Թարվերդյանը հրատարակել է Ախթալայի վանքի գանձերը |
|
Լարային քառյակի համերգըԿկայանա «Ավետիս» լարային քառյակի անդրանիկ համերգը |
|
«Տիրամայր Հայաստանի» անսպասելի հրավերըԿկայանա «Ավետիս» լարային քառյակի անդրանիկ համերգը |