![]() |
Հայաստանի պետական կամերային երգչախումբը 25 տարեկան էՀայաստանի պետական կամերային երգչախումբը հիմնադրվել է 2000 թվականին «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ` որպես Հայաստանի պետական կամերային նվագախմբի կազմում գործող երգչախումբ։ 2008 թվականին երգչախումբը ստացել է պետական կարգավիճակ: Երգչախմբի հիմնադրման 25-ամյակի առիթով` հունիսի 27-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հոբելյանական համերգ։ Այս և նախորդ համերգաշրջանների կարևոր ելույթների, երաժշտական ավանդույթների, առաջիկա նախագծերի մասին «Արտֆոկուսում» խոսել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։ Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: |
![]() |
Մատենադարանում բացվել է վերականգնողական թղթի արտադրամասըՄայիսի 22-ին Մատենադարանում բացվել է հայկական վերականգնողական թղթի արտադրամասը։ Ձեռագրերը վերականգնելիս ճապոնական թղթին արդեն փոխարինում է հայկականը՝ մեծացնելով կառույցի անկախությունը միջազգային շուկայից և բացելով ձեռնարկատիրական գործունեության նոր հեռանկարներ։ Հայկական վերականողական թղթի ստեղծման պատմության և արտադրման տեխնոլոգիայի, Հայաստանում վերականգնողի մասնագիտությանը վերաբերող հարցերի և խնդիրների մասին «Արտֆոկուսում» խոսել են Մատենադարանի վերականգնման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանն ու Մատենադարանի ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանը: |
![]() |
Ազգային պատկերասրահը նորոգումից հետոԱզգային պատկերասրահը ապրիլի 15-ին պաշտոնապես վերաբացվել է նոր տեսքով, ժամանակակից լուծումներով ու բազմազան ծրագրերով: Նորոգումը սկսվել էր 2021 թվականին: Փոխվել ու արդիականացվել են օդափոխության համակարգերը, տեղադրվել են նոր վերելակներ, փոխվել է թանգարանի էքսպոզիցիան: Զուգահեռ նորոգվել է պատկերասրահի մյուս մասնաճյուղերը։ Ազգային պատկերասրահում տեղի ունեցող փոփոխությունների ու թանագարանի զարգացման մասին «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը զրուցել է Ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանի հետ: |
![]() |
Այբի «Ռոքերստր» նվագախմբի ուսումնակրթական ծրագրերըՏիկնիկային թատրոնում տեղի կունենա «Այբ» դպրոցի «Ռոքերստր» նվագախմբի ուսումնակրթական-համերգը` «Վիզուալ արվեստը ռոքում» թեմայով: Երաժշտախումբը կատարելու է ստեղծագործություններ, որոնք ներկայացնում են կերպարվեստի և ռոք մշակույթի փոխազդեցությունը: Սպասվող համերգի և հանրակրթական դպրոցներում արվեստի խորացված ուսուցման թեման «Արտֆոկուսում» քննարկել են «Այբ» դպրոցի նախագծային ուսուցման «Ռոքերստր» ակումբի ղեկավարներ Վահագն Պապայանն ու Էրիկ Ալոյանը: |
![]() |
Ի՞նչ տեսք ունի ժամանակակից Երևանը«Սնխ» ստուդիան Վենետիկում «Առանց կասկածի» խորագրով ցուցահանդեսում ներկայացրել է «ՀայԱրտ» ժամանակակից արվեստի թանգարանի վերակառուցման և արդիականացման հայեցակարգը: Ի՞նչ տեսք կունենա «Հայարտի» շենքը և կից տարածքը «Սնխ» ստուդիայի նախագծի իրագործման դեպքում։ «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը զրուցել է ճարտարապետներ Աշոտ և Արմինե Սնխչյանների հետ: |
![]() |
«ՀայԱրտի» բովանդակային մաքառումները«ՀայԱրտը» որպես ժամանակակից արվեստի թանգարան ստեղծման օրվանից`1985-ից մինչև օրս, թերևս Հայաստանի պատմության ամենաբազմաչարչար մշակութային կառույցներից մեկն է: Ժամանակակից արվեստի կենտրոնի շենքը պարբերաբար բովանդակային անհեթեթ փոփոխությոնների է ենթարկվել: Հիմա փորձում են այդ խնդիրները լուծել։ Անահիտ Մարգարյանն «Արտֆոկուսում» զրուցել է «ՀայԱրտի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանի հետ: |
![]() |
Գեղանկարիչ Գևորգ Գրիգորյանի ուղինԳեղանկարիչ Գևորգ Գրիգորյանի գեղարվեստական մտածողությունը ձևավորվել է Թիֆլիսում: 1920-ականների վերջը և 1930-ականների սկիզբը նկարչի ստեղծագործական վերելքի տարիներն էին, երբ նա ակտիվորեն մասնակցում էր Թիֆլիսի մշակութային կյանքին, հայ և վրացի նկարիչների ցուցահանդեսներին: 50-ականներին նրա արվեստը սկսում է նորովի ընկալվել ու վերարժևորվել։ 1962թ. նկարիչը իրականացնում է իր մեծագույն երազանքը՝ կնոջ հետ հաստատվում է Երևանում և մինչև կյանքի վերջը մեծ խանդավառությամբ շարունակում է ստեղծագործել։ «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրն է Գևորգ Գրիգորյանի արվեստանոց-թանգարանի տնօրեն Արփինե Սարիբեկյանը: |
![]() |
Հասմիկ Բաղդասարայան-Դոլուխանյանի երաժշտական նախագծերըԵրգչուհի Հասմիկ Բաղդասարայան-Դոլուխանյանը բազմաթիվ նախագծերի հեղինակ է։ Նա երեխաների մասնակցությամբ և նրանց համար նախատեսված համերգներ է կազմակերպում։ Բացի այդ՝ իրականացնում է 60 տարեկանից բարձր տիկնանց համար նախատեսված երաժշտական նախագիծ: Նա «Նաղաշ» անսամբլի և «Լույս» կվինտետի արտիստ է: «Արտֆոկուսում» արվեստաբան Անահիտ Մարգարյանը հյուրընկալել է Հասմիկ Բաղդասարայան-Դոլուխանյանին։ |
![]() |
Հայկական ժառանգության սկանավորման ծրագիրը2020 թվականից օրհասական հարց է դարձել Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանումը: 2020 թվականից սկսած «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը սկսել է «Հայկական ժառանգության սկանավորման համաշխարհային նախաձեռնություն» ծրագիրը, որի նպատակն է փաստագրել, պահպանել և հասանելի դարձնել հայկական պատմամշակութային հուշարձանները հանրությանը, հուշարձանների վերակառուցմամբ և վերականգնմամբ զբաղվող մասնագետներին, հետազոտողներին։ «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը թեման քննարկել է «Թումո» ստեղծարար կենտրոնի 3Դ սկանավորման նախագծի ավագ ղեկավար Հյուլէ Քէշիշյանի հետ։ |
![]() |
Հայկական ռոքն ու ոչ ֆորմալ կրթությունը2013 թվականին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում "The Levels of Sound" երաժշտական դասընթացների ժամանակ Արիկ Գրիգորյանը հիմնադրել է «Թմբաթա» խումբը: Այսօր խումբն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և արտասահմանում: Խմբի անդամները 14-21 տարեկան երիտասարդներ են: Նրանց գործունեության, հայկական ռոքի, ոչ ֆորմալ երաժշտական կրթության, Հայաստանում ալտերնատիվ երաժշտության խնդիրենրի մասին «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը զրուցել է ռոք երաժիշտ, մանկավարժ Արիկ Գրիգորյանի հետ: |
![]() |
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը երեկ, այսօր ու վաղըՄարտիրոս Սարյանի տուն-թանգարանը բացվել է 1967թ.-ին` նկարչի կենդանության օրոք: Թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է վարպետի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարված առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին ամիսներին ստեղծված աշխատանքները: Այցելուները հնարավորութուն ունեն նաև տեսնելու Սարյանի արվեստանոցը: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել թանգարանում վերջին տարիներին և ի՞նչ ծրագրեր են իրականացվելու առաջիկայում։ «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը զրուցել է Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանի և ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Ռուզան Սարյանի հետ: |
![]() |
Վալենտին Պոդպոմոգովի աշխատանքները ցուցադրվում են Գաֆէսճեան կենտրոնումԵրազներ կյանքի ու մահվան մասին |