Բարկանա՞լ, թե՞ չբարկանալ: Չ՞է որ բարկացողը շատ բան է կորցնում։ Մեկ ներկայացման մեջ երկու հեքիաթ, որոնց միավորում է մեկ թեմա՝ «Բարկությունը»: Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» և Հանս Քրիստիան Անդերսենի «Ծերուկն իր գործը գիտի» հեքիաթների բեմականացման պրեմիերան Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն ներկայացվել է սեպտեմբերի 9-ին: Հնարամիտ, գեղեցիկ ձևավորում, ոգևորող երաժշտություն, հեքիաթային լուսավորում, փայլուն դերասանական խաղ, երախաների ակտիվ մասնակցություն թատերական գործողությանը: Ներկայացման ռեժիսոր` Նարինե Գրիգորյանին և դերասան Գագիկ Մադոյանին «Արտֆոկուսի» տաղավարում հյուրընկալել է արվեստաբան Անահիտ Մարգարյանը:

2024-12-01T20:10:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ