
Վերջին անգամ Գեղարդը 2017 թվականին էր Մայր Տաճար բերվել։ Հայոց առաջին լուսավորիչների հիշատակության օրը հայրապետական սրբատառ կոնդակով է հռչակվել սուրբ Գեղարդի ուխտի օր: Սրբազան ավանդության համաձայն՝ աստվածամուխ գեղարդը առաջին դարում Հայոց աշխարհ է բերել Հայ եկեղեցու հիմնադիր առաքյալներից մեկը՝ Թադեոսը: Այն դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ 13-րդ դարից` Այրիվանքում: 18-րդ դարի 60 ական թվականնրից Սուրբ Գեղարդը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց Հայրապետների հատուկ հսկողության ներքո:
2024-11-29
Telecast type: Լուր Ռեպորտաժ