Դրոշմ ինքնությանՍուրբ Էջմիածինը քրիստոնեական աշխարհում պետականորեն կառուցված առաջին սրբավայրն է, համաքրիստոնեական մշակույթում՝ առաջին կենտրոնագմբեթ խաչաձև եկեղեցին: Մայր տաճարի կառուցումն ավարտվել է 303 թվականին: Եկեղեցին բազմաթիվ աղետներ է տեսել, նորոգումներ ու վերաշինություններ ունեցել: 2024 թվականին ավարտված Ս. Էջմիածնի մայր տաճարի հիմնանորոգումը ամենածավալունն էր պատմության նորագույն շրջանում. այն սկսվել է տաճարի հիմնատակերից և ավարտվել մայր գմբեթի երկնասլաց խաչով: Վերականգնվել է ավելի քան 2600 քմ որմնանկար։ |
|
Մյուռոնօրհնության աղոթքներՈրպեսզի Քո անունը հաշտություն հաստատի Քրիստոս Աստված մեր, որ անուշ բույր ես Քեզ հավատացողների և Քո սիրով կապվածների սրտերում, Քո մարդասիրությամբ դարձրու մեզ Քեզ օթևաններ և բնակարաններ, և արժանի դարձրու մեզ բոլոր զգայարաններով և ամբողջ հոգով աշխատել Քո համար մեր կյանքի բոլոր օրերին՝ հավիտյան: Տե՛ր, լցրու մեզ Քո աստվածային պարգևների անուշահոտությամբ, և հեղիր մեր մեջ Քո Սուրբ Հոգու շնորհները, և մեզ հաղորդ դարձրու Քո Աթոռի փառքի ուրախության, և կանգնեցրու մեզ Քո առջև մաքուր և անբիծ, զարդարված սուրբ գործերով, որպեսզի Քո անունը հաշտություն հաստատի: |
|
Մյուռոնօրհնության աղոթքներՔանզի օրհնաբանյալ այս Մյուռոնը հրաշագործում է արվեստներ Օրհնված ձեթի այս բնությունը, որում միավորվում է Սուրբ Երրորդությունդ, շնորհեցիր մեզ` լինելու հուգու ճառագայթ, մտքի լուսավորություն, ճակատին՝ Տիրոջ նշան, շուրթերի պահապան, հոգու զորություն, ընդդեմ դևերի ախոյան, ցավերի փարատիչ, կույսերի պահպանություն, մանուկների աճում, ծերերի խնամք, նվիրյալների ձեռնադրիչ և թագավորների պսակ։ Քանզի օրհնաբանյալ այս Մյուռոնը հրաշագործում է արվեստներ և հիացմունքի արժանի գործեր, զարմանալի զորություններ: |
|
Մյուռոնօրհնության աղոթքներՍրանով թող նրանք լինեն Քեզ ծանոթ և հարազատ Ողորմած Տե՛ր, առաքի՛ր Քո ամենազոր Սուրբ Հոգիդ առաջադրված այս Մյուռոնի վրա և արա սա՝ սրբության օծում, հոգևոր շնորհ, կյանք մեր կյանքի համար, հուգու և մարմնի պահապան և սրբարար, ցնծության յուղ, որ առաջադրվեց մեզ Օրենքներով և պայծառացավ Նոր Ուխտով. ըստ որի և Դու Ինքդ օծեցիր սուրբ առաքյալներին, և նրանք՝ բոլորին՝ ավազանի վերստին ծննդյամբ, որից մինչև այսօր վերստին ծնվում են Եկեղեցու մանուկները: Սրանով թող նրանք լինեն Քեզ ծանոթ և հարազատ, և բոլոր Քո ծառաներին՝ տղամարդկանց և կանանց, սուրբ պահիր հոգով և մարմնով՝ զերծ լինելու ամեն չարությունից, լինելու Քեզ սեփական ժողովուրդ՝ այս մյուռոնով կնքված: Անբիծ լինելու, և Քեզ հետ, Հա՛յր, և Ամենասուրբ Հուգուդ հետ Քրիստոսին ունենալու իրենց սրտերում: |
|
Արցախ. Սուրբ ՀակոբավանքՄեծարանից Սուրբ Հակոբավանքը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում է: 13-րդ դարում Հակոբավանքը Հայոց Արևելից կողմերի՝ Արցախի և Ուտիքի նշանավոր ուխտատեղի է եղել և աթոռանիստ: Այստեղ է պահվել համաքրիստոնեական սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի մասունքը: Մեծարանից Սուրբ Հակոբ վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է: 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո համահայկական դրամահավաք է սկսվել վանքի նորոգության համար: |
|
Անանուն բարձունք․ 44-օրյա պատերազմի մեկ դրվագԱրցախյան 44-օրյա պատերազմի առանձին դրվագները քիչ են ուսումնասիրված։ Մեզ հայտնի են Ադրբեջանի կողմից գրավված և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հանձնված Արցախի Հանրապետության տարածքները և պատերազմի ժամանակ զոհված կամ վիրավորված տղաների անունները։ Ովքեր են նրանք, որտե՞ղ և ինչպե՞ս են կռիվ տվել, ի՞նչ խնդիրներ են կատարել, ի՞նչ որոշումներ են կայացրել տեղում, չգիտենք։ «Անանուն բարձունք» փաստավավերագրական ֆիլմը մանրամասն հետազոտում ու բացահայտում է 44-օրյա պատերազմի մեկ դրվագ՝ Արցախի հարավում գտնվող Անանուն բարձունք կոչվող բլրի առումը։ Ներկայացնում ենք լիամետրաժ ֆիլմի մի հատված։ |
|
Ամարաս․ սահմանի վանքը2021թ.-ի գարունն է, Արցախում ենք: 2020-ի պատերազմն ավարտվել է, բայց կյանքն այլևս առաջվանը չէ: Պատերազմը փոխել է դիրքերը: Մարտունու շրջանում հայ-ադրբեջանական սահմանին կանգնած են ռուս խաղաղապահները, հայկական բանակային դիրքերը և Ամարասի պարիսպները: Մեզ դիմավորում է օրվա վանահայրը։ |
|
Վաղվա հաղթանակից առաջ. մաս 4-րդՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանի այցելությունը Կապան և Մեղրի (մայիս, 2021): |
|
Վաղվա հաղթանակից առաջ. մաս 3-րդՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանի և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի այցելությունը Սյունիքի մարզ (մայիս, 2021): |
|
Վաղվա հաղթանակից առաջ. մաս 2-րդՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանի այցելությունը Վայոց Ձոր և Սյունիք (մայիս, 2021): |
|
Վաղվա հաղթանակից առաջԴեպի Նապատ ուխտագնացությունը կատարվում է ամեն տարի՝ Մայիսյան հաղթանակների տոնին ընդառաջ: Այս տարի ավանդույթը պահպանվեց՝ ի հեճուկս ծանր տրամադրությունների, հանուն գոտեպնդման ու ինքնության մեջ հաստատուն մնալու կամքի: Մայիսի 2-ին, Սուրբ Խաչի Երևման տոնին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը ուխտագնացություն կատարեցին Մարտակերտ, Նապատի Սուրբ Ամենափրկիչ վանք։ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ Խաչով օրհնվեցին մեր սահմաններն ու սահմանապահները։ |
|
Գնդերեցը. Իշխան սարկավագ Գևորգյան44-օրյա պատերազմի ողջ ընթացքը հայ եկեղեցու գնդերեցները կիսեցին զինվորի ու հրամանատարի հետ: Պատերազմն ավարտվել է, բայց գնդերեցների ծառայությունը շարունակվում է: Մեր նկարահանող խումբն այցելել է Սիսիան, հանդիպել N զորամասի գնդերեց Իշխան սարկավագ Գևորգյանի հետ: |