Բաբելոն՝ «աստվածների դուռ»Բաբելոնի աշտարակաշինությունը առաջին կոլեկտիվ մեղքն էր։ Այստեղ տեղի է ունենում մեղանչման դրսեւորում հասարակական, քաղաքական, կոլեկտիվ իմաստով։ Եթե Ադամ և Եվա դրվագում, Կայեն և Աբել դրվագում անհատական մեղքեր են գործում, ապա այստեղ գործում են հավաքական մեղք, որը իշխանության մեղքն է։ Որեւէ հավաքականության մեջ միշտ կա իշխանության չարաշահման խնդիր և անցնում է այն ուժի խոսքը, որը տիրապետություն ունի։ Ի՞նչ հակադրություն կա Բաբելոնի աշտարակաշինության և Հոգեգալսուտի արարողությունների միջև, ի՞նչ նմանություններ ունեն մեր այսօրվա կյանքի հետ. մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։ |
|
Գրականության և արվեստի թանգարանն այսօրԹանգարանները մեր մշակույթի և կրթության կարևորագույն կենտրոններն են, որտեղ պահվում և ներկայացվում են մեր պատմական հիշողությունը, կարևոր իրադարձությունների, փաստերի, մեր ազգային ինքնության վկայությունները: Հայաստանում գտնվող ամենամեծ պահոցն ունեցող թանգարանը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն է, որտեղ պահվում է շուրջ երկու միլիոն ցուցանմուշ: Ի՞նչ է թանգարանն առաջարկում այցելուներին և արդյո՞ք այդ առաջարկն ունի պահանջարկ: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել թանգարանում վերջին տարիների ընթացքում և ի՞նչ ծրագրեր են իրականացվելու առաջիկայում: «Արտֆոկուսում» արվեստաբան Անահիտ Մարգարյանի հյուրը Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն է։ |
|
Նվաճել պատմությունըԻնչո՞վ են տարբերվում պատմությունը և անցյալը: Ե՞րբ է պատմությունը դառնում իրավական և քաղաքական կատեգորիա: Ո՞րն է անցյալը մոռացության մատնելու պատճառը: Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Դավիթ Մոսինյանի հետ: |
|
Տ. Ռուբեն վարդապետ ԶարգարյանԱրցունքը, արտասուքը, լացը մարդկային երեւույթ է սկսած մերծննդյան պահից։ Այս իմստով թույլերին հատուկ երեւույթ չէ, որը սխալմամբ այդպես է ընկալվում։ Հակառակը՝ եթե մենք քրիստոնեական դիտանկյունից նայենք թույլ են նրանք, ովքեր վախենում են մեղադրվել իրենց գործած սխալների համար եւ ուժեղ են այն մարդիկ, որոնք քաջություն ունեն իրենց սխալն ընդունելու, ապաշխարհելու, վերադառնալու Աստծո հավատարմության դաշտ։ Եւ ամենակարեւորը՝ երբ արցունք ենք թափում անկեղծ զղջումով, այ սա է, որ մարդկայնացնում է մարդուն։ Ինչո՞ւ է Քրիստոս լալիս, իր լացով ի՞նչ պատգամ է ուղղում մեզ, ինչու՞ ենք արտասվելու շնորհ խնդրում Աստծուց. մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։ |
|
Օծվել է Մասյացոտնի թեմի Ոսկետափ գյուղի Ս. Սահակ Ս. Մեսրոպ եկեղեղեցինԳարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռմաբ տեղի է ունեցել Ոսկետափ գյուղի Սուրբ Սահակ Սուրբ Մեսրոպ եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: Նորակառույց սրբավայրը կրում է հայ եկեղեցու ամենահեղինակավոր հայրերի՝ հայ գրի և դպրության հիմնադիր առաջնորդների՝ Ս. Սահակ Կաթողիկոսի և Մեսրոպ Մաշտոց վարդապետի անունները: |
|
Մայր Տաճարում եպիսկոպոսական անդրանիկ Պատարագն է մատուցել Գեղարքունյաց թեմի առաջնորդըԱմենայն Հայոց Հայարպետի նշանակմամբ՝ 2019թ.-ից Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահն է։ Նա մինչեւ այդ ծառայել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության, ապա՝ Տեղեկատվական բաժիններում, դասավանդել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: Երկու տարի սպասավորել է Փարիզի հայկական համայնքում, շուրջ վեց տարի եղել է Մայր Աթոռի փոխդիվանապետը: |
|
Անտնության ժամանակներՄԱԿ տվյալներով աշխարհում 150 միլիոն մարդ անտուն է: Նրանց մեծ մասը հարկադրված է եղել լքել իր տունը հակամարտությունների, բռնությունների ու մարդու իրավունքների այլ խախտումների հետևանքով: Անտնությունը ոչ միայն իրական-կենցաղային կյանք է, այլև հասկացություն: Արդյո՞ք մտայնություններն ազդում են հասարակական հարաբերությունների, պետությունների վարած քաղաքականությունների վրա: Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: |
|
Հավատքը որպես մրցավազքՍպորտը կրթում է ոչ միայն ֆիզիկական զորություն, այլ բարոյական արժեքներ։ Օրինակ հարգանք դիմացինի նկատմամբ։ Սպորտում կանոններ կան, իսկ կանոնը դիմացինի իրավունքները հարգելն է։ Սպորտի մարդը առաջին օրվանից առնչվում է կանոններին։ Սպորտը նաեւ ենթադրում է զոհողություն, ինչը քրիստոնեական կյանքի առանցքն է։ Ինչու՞ է Պողոս առաքյալը քրիստոնեական կյանքը սպորտի հետ համեմատում, ի՞նչ զուգահեռներ ու նմանություններ կան. մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։ |
|
«Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ»Մայր աստվածության գաղափարը՝ հեթանոսությունից մինչև քրիստոնեություն Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը, որտեղ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքը։ Ցուցադրությանը ներկայացվել է նաև Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ավելի քան 60 ցուցանմուշ, որոնք խորհրդանշում են Մայր աստվածության գաղափարը՝ հեթանոսությունից մինչև քրիստոնեություն, քարից մինչև մետաղ, կավ ու թել։ Ցուցադրության և Պատմության թանգարանում վերջին տարիների տեղի ունեցող փոփոխությունների մասին «Արտֆոկուսում» զրուցել են Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ու արվեստաբան Անահիտ Մարգարյանը: |
|
Մշակույթից՝ պետություն, պետությունից՝ հացՊետությունը լավ կառավարել նշանակում է նաեւ մշակույթը լավ կառավարել, այլապես տեղի է ունենում քայքայման ու տարալուծման գործընթաց։ Տարբեր ոլորտներ դառնում են ինքնահոս, փլուզվում են, քաղաքական գործընթացները կարող են նորմալ գնալ, բայց որոշ ոլորտներ կարող են մեռուկանալ։ Դա կարող է բերել պետության մահվան և քայքայման։ Ի՞նչ է պետությունը, ի՞նչն է ստեղծում պետություն: Ի՞նչ պետք է կարողանա անել անհատը պետության մեջ, որպեսզի արդարացված լինի այդտե՛ղ ապրելու իր որոշումը: Աննա Սարգսյանը զրուցել է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանի հետ: |
|
Սուրբ Հաղորդությունը՝ բարիքի բաժնեկցություն /մաս 2/Պաշտել Աստծուն նշանակում է անցնել բաժնեկցության ճանապարհով։ Մենք սպառողական հոգեբանություն ունենք՝ գալիս ենք եկեղեցի, Սուրբ Պատարագի ենք մասնակցում, լսում ենք Աստծու խոսքը, Սուրբ հաղորդություն ենք ստանում, բայց դրանից հետո բարիք չենք գործում։ Հովհան Ոսկեբերանն ասում է՝ ցանկանում ես պատվել Քրիստոսի մարմի՞նը։ Շատ լավ։ Նա ով ասել է՝ այս է իմ մարմինը, նաեւ ասել է՝ քաղցած էի եւ ինձ հաց տվեցին։ Նաեւ ասել է, որ եթե այս ամենը չեք անի իմ եղբայրներից մեկին, արած չեք լինի նաեւ ինձ։ Ոսկեբերանը մի օրինակ է բերում՝ ինչ իմաստ ունի պատվել Քրիստոսին Սուրբ սեղանի վրա ոսկե սպասքով, երբ եկեղեցու դռանը քո քրիստոնյա եղբայրը մեռնում է սովից։ Մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։ |
|
Արխիվային փաստաթղթեր ու լուսանկարներ«Փարիզյան հանդիպումներ» Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկայացված է դաշնակահար, երգչուհի, երաժշտագետ, հասարակական գործիչ, Կոմիտաս Վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ ներկայացվել են շուրջ 150 արխիվային փաստաթուղթ և լուսանկար Գրականության և արվեստի թանգարանից, 4 կտավ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, վավերագրեր և լուսանկարներ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, ինչպես նաև Լալուա ընտանիքի արխիվից: Ցուցադրության և համադրողական աշխատանքի առանձնահատկությունների մասին «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանին պատմել է համադրող, թանգարանագետ, գրականության և արվեստի թանգարանի գիտական քարտուղար Մարինե Հարոյանը: |