Անատոլի Գնունի բժիշկՀետպատերազմական հոգեբանական ու ֆիզիկական տրավմաները դժվար է հաղթահարելը Ռեանեմատոլոգ-անեսթեզիոլոգ Անատոլի Գնունին համարում է, որ ավելի դժվար է հետպատերազմյան խնդիրները հաղթահարելը, քան բուն պատերազմը։ Հետպատերազմյան հոգեբանական ու ֆիզիկական տրավմաները հաղթահարելը սարսափելի բարդ է։ Բժիշկ գնունին անցել է արցախյան երեք պատերազմներով։ Նա հատկապես մեծ սիրով ու երախտիքով է խոսում պատերազմ անցած բժիշկների մասին: |
|
Լևոն Սիմոնյան բժիշկՊատերազմի դաշտում լինելը նաև բժշկի պարտքն է Ռեւմատոլոգ, անեսթեզիոլոգ Լեւոն Սիմոնյանը 44-օրյա պատերազմին մեկնել է մասնակցելու կամավոր։ Նա իր պարտքն է համարել պատերազմի դաշտում իր ընկերների ու զինվորների կողքին լինելը։ |
|
ՆվիրումՓոխգնդապետը պատերազմի ընթացքում շրջել է հիվանդանոցներում և վիրավորներին հույս տվել Պատերազմի հաշմանդամ Սարգիս Ստեփանյանը համարում է, որ պատերազմական հաշմանդամները կենդանի օրինակ են մյուսների համար իրենց ունեցածը գնահատելու համար։ Ըստ նրա՝ չպետք է կորցնելուց հետո գնահատել։ 44-օրյա պատերազմին նա ոչ միայն մասնակցել է ֆիզիկապես, այլեւ պարբերաբար այցելել է հիվանդանոցներ ու վիրավորներին սփոփել է։ |
|
Սուրբ Ամենափրկչի դպիր եղբայրներըԵղբայրներ Վախթանգն ու Ռուբենը ամեն կիրակի մարզվում են և քայլում դեպի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի: Շապիկ են հագնում, ընկերների հետ սպասավորում խորանին, իսկ պատարագից հետո ամբողջ օրը նվիրում են եկեղեցուն: |
|
Արա Սիմոնյան. վիրաբույժՌազմական բժշկի ամենամեծ շնորհակալությունը փրկված կյանքերն են Ռազմական բժիշկ Արա Սիմոնյանը պատերազմի առաջին օրերից կամավոր բժիշկների խումբ է հավաքել և մեկնել Վարդենիսի հոսպիտալ: Նա համարում է, որ իր եւ իր ընկերների պարտքն է ցանկացած իրավիճակում լինել բանակի ու զինվորի կողքին։ Ըստ նրա՝ բժշկի ամենամեծ շնորհակալությունը փրկված կյանքերն են։ |
|
Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու ֆուտբոլիստըՔանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու դպիր Հայկն իր ընտանիքով ամեն կիրակի մասնակցում է պատարագի: Ապագա ֆուտբոլիստը երազում է ուխտավորաբար այցելել Հայաստանի բոլոր եկեղեցիները: |
|
Պատերազմ․ ախտորոշում և բուժումՌազմական բժիշկ․ Պատերազմին բժշկական ծառայությունը մյուս ծառայություններից ավելի լավ է գործել Արցախյան պատերազմին մասնակցելուց հետո Բժշկական Համալսարանի ուսանող Գեւորգ Ոսկանյանը որոշում է Բուժական ֆակուլտետից տեղափոխվել Ռազմաբժշկական ֆակուլտետ։ Նա 3 պատերազմի է մասնակցել և պնդում է, որ ապրիլյան եւ 44-օրյա պատերազմներին բժշկական ծառայությունը գործել է մի քանի անգամ ավելի լավ, քան մնացած բոլոր ծառայությունները։ Դա շատ մարդկանց կյանք է փրկել և շատ վիրավորներ հաշմանդամ չեն դարձել։ |
|
Վարդենիս գյուղի անտրտունջ դպիրներըԱրագածոտնի թեմի Վարդենիս գյուղի երեխաների համար տոն է, երբ տեր Մուշեն այցելում է գյուղ և պատարագ մատուցում: Մեծ պատասխանատվությամբ ու սիրով են վերաբերվում եկեղեցուն: Պատարագից հետո չեն շտապում տուն վերադառնալ, վայելում են տեր հոր ընկերակցությունը միչև ուշ երեկո: |
|
Եկեղեցին դպիր Արամի համար միասնություն էՔանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու դպիր Արամի համար եկեղեցին միասնություն է։ Նա ցանկացած կարեւոր գործ աղոթքով է սկսում։ Ամեն կիրակի Արամի հետ պատարագի է մասնակցում նաև նրա ընտանիքը: Արամի նախասիրությունները բազմազան են. սպորտ, հրթիռաշինություն, ֆիզիկա: |
|
Պատարագը Վահագնի կյանքի մի մասն էԿոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Տիրայրի Պատարագին մասնակցելու հրավերը փոխեց Վահագնի կյանքը։ Մանուկ դպիր Վահագնը ամեն կիրակի վաղ առավոտյան հաճախում է ֆուտբոլի, որից հետո շտապում է պատարագի։ |
|
Բժիշկ Արթուր ՄանուկյանՌազմական բժշկի փորձություններն ու ապրումները Բժիշկ թերապևտ և թոքաբան Արթուր Մանուկյանն իր ժամկետային ծառայությունն իրականացրել է Արցախում, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ նա ԱԻՆ-ի աշխատակից է եղել: Նրա առաքելությունը վիրավոր զինվորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելն ու տեղափոխելն է եղել: |
|
Տ. Միքայել քահանա ՆուրիջանյանՄարդու ամբողջ կյանքը կատարելության ձգտում է Դպրոցահասակ դստեր տնային հանձնարարությունն է դարձել պատճառ, որ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանը սկսել է զբաղվել նկարչությամբ։ Ըստ նրա՝ ովքեր ստանում են շնորհը և օգտագործում Աստծո փառքի ու մարդկանց կարիքների համար, Աստված էլ ավելին է տալիս։ Բայց երբ շնորհը ծրարում են ՝ թաքցնում, չեն օգտագործում, Աստված վերցնում է եւ տալիս ուրիշին։ |