Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 194-րդ


Երաժիշտ, մանկավարժ Լուսինե Մկրտչյանի հետ Հովհաննես Երանյանը զրուցել է գեղարվեստական կրթության, մասնավորապես երաժշտության ուսուցման կարևորության, ավանդույթների և նորարարությունների մասին։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 193-րդ


«Հավասար» կրթական հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Ամալյա Հարությունյանի հետ Հովհաննես Երանյանը զրուցել է ներառական կրթության իրավունքի և տարբեր հաշմանդամություն ունեցող դպրոցականների համար հիմնադրամի ստեղծած հնարավորությունների ու գործիքների մասին:

Գևորգ Զ Չորեքչյան


Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը Ամենայն հայոց Կաթողիկոս ընտրվեց Հայ եկեղեցու համար ծանրագույն ժամանաներում: Նա կարողացավ հսկայական բարեփոխումներ իրականացնել: Գևորգ Զ Չորեքչյան հայրապետը կարողացավ նաև հարթել սրված հարաբերությունները բոլշևիկյան իշխանությունների հետ և խուսափել Մոսկվայից եկող նոր հալածանքներից:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 192-րդ


Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է ֆունկցիոնալ անգրագիտության վերացման և հանրակրթության մեջ ԿԶՆԱԿ-ի այլ ծրագրեր:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 191-րդ


Չինաստանում դասավանդող նկարիչ և մանկավարժ Արփի Շահվերդյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է այդ երկրի և մեր դպրոցներում գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության տարբերությունները:

Գարեգին Հովսեփյան Կաթողիկոս


Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանը ոչ միայն Գևորգյան հոգևոր ճեմարանի սան է եղել, այլև՝ բարդ մի շրջանում ղեկավարել է այն։ Մեծ հայագետն ու հարգված հոգևորականը ճեմարանի առաջին սաներից էր, որ կուսակրոն քահանա ձեռնադրվեց։ Նա կյանքի մեծ մասն անց է կացրել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, եպիսկոպոս ձեռնադրվել, արքության աստիճան ստացել։ Նա ընկերոջ՝ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի առաջարկով ընտրվել է Կիլիկիո կաթողիկոս։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 190-րդ


Վանաձորի՝ մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» դպրոցի տնօրեն Արմեն Ծատուրյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է հանրակրթության հիմնական խնդիրները և այն եղանակաները, որոնց շնորհիվ իրենց դպրոցը բարձր առաջադիմություն ու ձեռքբերումներ է գրանցում։

Մանուկ Աբեղյան


Մանուկ Աբեղյանը մեծանուն այն եզակի գիտնականներից է, ով ոչ միայն ուսանել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, այլեւ դասավանդել և ղեկավարել այն։ Մեծ հայագետն իր կոթողային աշխատությունների մեծ մասը կամ գրել, կամ մտահաղացել է ճեմարանական շրջանում։ Աբեղյանը մինչև կյանքի վեջին օրը չի խզել շփումները Մայր Աթոռի հետ: Ավելին՝ նա նաև հոգևոր խորհրդի անդամ էր։

Հրաչյա Աճառյան


Հրաչյա Աճառյանը Գևորգյան հոգևոր ճեմարանում կարճ ժամանակ է դասավանդել, սակայն այդքանն էլ բավական էր, որ մեծ հետք թողներ հոգևոր կրթարանի հետագա գործունեության վրա: Հայ մեծագույն լեզվաբանը ստեղծել է մի քանի լեզուների ուսուցման մեթոդաբանություն: Նա հալածվել է ստալինյան բռնությունների շրջանում: Դեռ մանկուց մի աչքի տեսողությունը կորցրած գիտնականը ստեղծել է հիմնարար կոթողային աշխատություններ, կատարելով մի ամբողջ գիտական ինստիտուտի աշխատանք:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 189-րդ


Երևանի Հակոբ Օշականի անվան 172-րդ հիմնական դպրոցի մարիոնետների թատրոնի ղեկավար Մարո Ասլիկյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է խմբակի դերը երեխաների կրթության գործում, թատրոնի ձեռքբերումներն ու նոր ծրագրերը։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 188-րդ


Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան համար 5 դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է «Էջմիածինը գրի, գրքի և դպրության քաղաք» հռչակելու նախաձեռնությունը և այդ գործում աշակերտների և ուսուցիչների ոգևորությունը։

Պետական թատրոնի, Համալսարանի ու գրադարանի հիմնադիր Նիկոլ Աղբալյանը


Նիկոլ Աղբալյանը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ամենանշանավոր հայ գրականագետներից մեկն է, պետական գործիչ, ուսուցիչ ու մտավորական Գևորգյան ճեմարանի շրջանավարտը Վերնատուն գրական կազմակերպության միակ տեսաբանն էր, և հսկայական ազդեցություն ուներ ժամանակի հայ գրական ընթացքի վրա։ Նիկոլ Աղբալյանն էր, որ առաջինը հռչակեց հայ նոր հանճարեղ բանաստեղծի՝ Եղիշե Չարնեցի ասպարեզ իջնելը։ Հայաստանի Առաջին հանրապետության Լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանին է հայ ժողովուրդը պարտական առաջին պետական համալսարանի, Ազգային գրադարանի, առաջին պետական թատրոնի հիմնադրման համար։