ՄԻՍՄԱ ասեղնագործության անկյուն


«Ամենահայկականը» անվանումով նախագիծը ՄԻՍՄԱ ընկերությունը նախաձեռնել է՝ նպաստելու համար հին հայկական գորգանախշերի և զարդանախշերի բացառիկ նմուշների ճանաչմանն ու տարածմանը: ՄԻՍՄԱ-ի ստեղծած «Miskaryan heritage» բրենդը մատուցում է գեղեցիկ, հայկական արտադրանք՝ ասեղնագործ բարձեր, սեղանի ուղեգորգ-ձգոցներ, անձեռոցիկներ, պայուսակներ, հուշանվերներ, գոտիներ, խաղալիքներ և այլն:

Արմբիոնիկս


«ԱրմԲիոնիկս» ընկերությունը հիմնադրվել է 2018-ին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների կողմից։ Այսօր արդեն ստարտափին միացել են աշխարհի տարբեր կողմերից ժամանած սփյուռքահայ մասնագետներ։ «Մեր հիմնական առաքելությունն է հետազոտել և զարգացնել տեխնոլոգիաները, ստեղծել վերին վերջույթների նորագույն պրոթեզներ, ինչպես նաեւ ցուցաբերել համապարփակ մոտեցում վերին վերջույթի անդամահատում ունեցող անձանց նկատմամբ, դա ներառում է և՛ ֆիզիկական, և՛ հոգեսոցիալական աջակցություն»,-ասում են հիմադիրները:

Ս. Ծննդյան հրեշտակներ պատրաստողները


Հրեշտակի պատկերով տիկնիկ պատրաստողները և նրանց խոհերը Սուրբ Ծննդյան մասին:

Վիգվամ տնակներ


Նրանք իրենց երեխաների համար պատրաստեցին այնքա ՜ն երազած տնակն ու ցանկացան, որ այդ հրաշքն ուրախ տրամադրություն ստեղծի բոլոր ընտանիքներոււմ: «Թի-փի» Հայաստանում վիգվամ-տնակներ արտադրող առաջին մասնագիտացված ընկերությունն է։

Սոլարա


«Սոլարա» ընկերության գլխավոր ուղղությունն է արևային կայանների նախագծումը, տեղադրումն ու սպասարկումը։ Արևային էներգետիկայի ոլորտում գործող՝ հայաստանյան փորձառու ընկերություններից է:

Փոդքասըլ (Podcastle)


«Փոդքասըլ»-ն անվճար վեբ հարթակ է, որի օգնությամբ օգտատերը կարող է ձայնագրել և մշակել փոդքասթներ, հեռավար հարցազրույցներ և ցանկացած տեսակի լսողական նյութ։ Podcastle-ի՝ արհեստական բանականության հիման վրա ստեղծված գործիքները թույլ են տալիս կլոնավորված ձայներով գրավոր տեքստը վերածել լսողականի և հակառակը: Մեկ տարվա ընթացքում Podcastle-ը 2 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում է ստացել միջազգային ներդրումային ընկերություններից։ Այս պահին հարթակն ունի ավելի քան 150 հազար օգտատեր։

գյուղ Ակունք


«Սպասում ենք խաղողի բերքահավաքին, ջրի պակաս չունենք և մրգերի բազմազանությունը դրա հետ է կապված»: «Հողը չի սպասում» հաղորդաշարն այցելել է Ակունք գյուղ:

«Մրգից Բարիք»


Չարենցավանի ազնվամորին Հովհաննիսյան եղբայրների սարքավորումների արտադրամասում դառնում է հումք, «Ի Բարի» մրգերի և մուրաբաների ընկերությունում դառնում է պատրաստի արտադրանք: Արտահանվում են ոչ միայն ջեմն ու մուրաբան, այլև սարքավորումները: Հայաստանում հնարավո՛ր է մրգից բարիքը:

ֆերմեր Տիգրանը


Տիգրան Միքայելյանը 5 տարի մաքրեց արոտավայրը ժայռ ու քարից և հաշվարկ արեց: Այսօր ունի 15 հա հողատարածք, որտեղ օրգանիկ ազնվամորի է աճեցնում: Մի քանի տարի առաջ էլ կորեական խոտակեր խոզեր գնեց: «Խելացի հաշվարկի ու մեծ նվիրվածության դեպքում անպայման կհասնես հաջողության»,-ասում է հաջողված ֆերմեր Տիգրանը:

Սուսաննա Աբովյանի ձեռագործ աշխարհը. բատիկա, լաթակար, տարազ


«Իմ աշխատանքն ինձ համար պատուհան է: Բացելուց հետո հայտնվում եմ մի վայրում, ուր անում եմ այն, ինչն ինձ հոգեհարազատ է»: Անահիտ Աբովյանը մասնագիտությամբ նկարչուհի է, բայց տարիների ընթացքում մասնագիտացել է բատիկայի, լաթակարի, գաֆիկայի ու տարազի պատրաստման մեջ:

գյուղ Դվին


Այս անգամ «Հողը չի սպասում» հաղորդաշարը հյուրընկալվել է Դվին գյուղում, ֆերմեր Գեղամի հետ մասնակցել դեղձի բերքահավաքին, պարզել՝ ինչպե՞ս առատ բերք ունենալ, ի՞նչ եղանակով ջրել տանձի և դեղձի ծառերը: Ապա՝ մեկ այլ գյուղատնտեսի՝ Արթուրի հողատարածքում լոլիկին սպառնացող ցեցերից պաշտպանվելու խորհուրդներ լսել:

գյուղ Հովտաշատ


Ինչպե՞ս ճիշտ մշակել բամիան, ինչպե՞ս քաղել, ե՞րբ ջրել՝ առատ բերք ստանալու համար: Հովտաշատ գյուղում, ձմերուկի դաշտում, նույնպես բերքահավաք է: Իսկ ե՞րբ է ձմերուկը հասած համարվում, ե՞րբ և ինչպես այն քաղել: Խորհուդրներ են տալիս հողի մշակները: