Նաիրա և Վարդան Ղուկասյանները Արշալույս գյուղում հապալաս են աճեցնում: Հապալասը առայժմ մեծ տարածում չունի Հայաստանում, ներկրվում է արտասահմանից, քանի որ այստեղի հողի թթվայնությունը չի համապատասխանում հատապտղի պահանջներին: Արդեն երկրորդ տարին է՝ Ղուկասյանները Արշալույս գյուղում հապալասի տնկիներ են դրել՝ հողը հարստացնելով հատուկ թթվայնության տորֆով: Այս տարի բերք են հավաքել և վստահ են, որ Արարատյան դաշտավայրի կլիման բարենպաստ է հապալասի համար, պատրաստ են խորհրդատվությամբ օգնել նաև մյուս ֆերմերներին:
Շարք: Հողը չի սպասում
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Մերի Սանահյան
,
Ռեժիսոր Մերի Սանահյան,
Օպերատոր Հարություն Տոլանյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2023-08-15T21:15:00+04:00
Telecast type: Հաղորդաշար