«Երգատեղ» ստուդիայի սաները երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում կատարել են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգեր՝ «Չոփչոփիկ», «Ձմերուկ», «Փայտե ձիուկ», «Անձրևներ», «Զմփիկ-զմփիկ»: Ստուդիայում փոքրիկները ոչ միայն երգել են սովորում, այլ նաև ծանոթանում են երգի ստեղծման պատմությանն ու հեղինակին։ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը նպատակ ունի երեխաների կատարումներով հանրահռչակել սիրված հայերեն մանկական երգերը, որոնք հազվադեպ են հնչում:

2024-12-27T12:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ