![]() |
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում Ծաղկազարդի առիթով մատուցվել է տոնական պատարագՀիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն առանձնակի պատիվներ և հանդիսավորություն է նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանիշ: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: |
![]() |
Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած Դիլիջանի նոր եկեղեցու շինարարությունը վերսկսվել է հանգանակությունների միջոցով
Ռուբեն Վարդանյանը Դիլիջանի համապարփակ զարգացման ծրագրի մաս է դիտարկել այս եկեղեցու կառուցումը, այն համարելով քաղաքի հոգևոր, մշակութային վերածննդի խորհրդանիշ: Ծրագիրը Վարդանյանը սկսել է 2014 թվականին։ Ադրբեջանի կողմից Վարդանյանին ապօրինի կալանավորելուց հետո կինն է շարունակել ծրագիրը։ Կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվում է տեղական տրավերտինով: Ունենալու է 37 մ․ բարձրություն և զբաղեցնելու է 375 քմ տարածք: Երկու զանգակատները, տեղակայվելու են գմբեթի երկու կողմերում՝ երկթեք տանիքների վրա: Եկեղեցու ճակատը զարդարված է լինելու այբուբենով և աստվածաշնչյան տեքստերով: Նորակառույց եկեղեցու ընդարձակ սրահում միաժամանակ 300-ից ավելի մարդ կարող է գտնվել:
Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած Դիլիջանի նոր եկեղեցու շինարարությունը վերսկսվել է հանգանակությունների միջոցով
Ռուբեն Վարդանյանը Դիլիջանի համապարփակ զարգացման ծրագրի մաս է դիտարկել այս եկեղեցու կառուցումը, այն համարելով քաղաքի հոգևոր, մշակութային վերածննդի խորհրդանիշ: Ծրագիրը Վարդանյանը սկսել է 2014 թվականին։ Ադրբեջանի կողմից Վարդանյանին ապօրինի կալանավորելուց հետո կինն է շարունակել ծրագիրը։ Կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվում է տեղական տրավերտինով: Ունենալու է 37 մ․ բարձրություն և զբաղեցնելու է 375 քմ տարածք: Երկու զանգակատները, տեղակայվելու են գմբեթի երկու կողմերում՝ երկթեք տանիքների վրա: Եկեղեցու ճակատը զարդարված է լինելու այբուբենով և աստվածաշնչյան տեքստերով: Նորակառույց եկեղեցու ընդարձակ սրահում միաժամանակ 300-ից ավելի մարդ կարող է գտնվել:
|
![]() |
Հիմնանորոգվում է ԶՈւ հոգևոր առաջնորդության Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցինԶինված ուժերի հոգևոր առաջնորդության Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում այս օրերին ընթանում են շինարարական լայնածավալ աշխատանքներ: Մայր Աթոռի ճարտարապետական բաժինը պետական կառույցների հետ քննարկել է աշխատանքի ծավալն ու անելիքները: Ամբողջությամբ կնորոգվի եկեղեցու տանիքը, կկատարվեն հիմքի և պատերի ամրակայման աշխատանքներ, որից հետո կանցնեն ներքին հարդարման աշխատանքներին: |
![]() |
Պահոց շրջանում՝ ուրբաթ օրերին, կկատարվեն Հանգստյանժամերգություններ, իսկ չորեքշաբթի առավոտյան՝ արևագալի Երեկոյան Խաղաղական և հանգստյան ժամերգությունները կատարվում են մայրամուտից առաջ, խորհրդանշելով Քրիստոսի թաղումը, դժոխք իջնելն ու արդարներին տանջանքներից ազատելը: Հոգևորականները անդորր ու խաղաղություն են խնդրում ամենօրյա մեղքերով ծանրաբեռնված մարդու հոգու համար: |
![]() |
Երեւանում Արցախից տեղահանված երեխաների համար բացվել է վերականգնողական կենտրոնԾրագիրն իրականացվում է «ՍՕՍ Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության ֆինանսավորմամբ: Նորաբաց կենտրոնում անվճար կսպասարկվեն մանկական ուղեղային կաթված, գլոբալ զարգացման հապաղում, բնածին և ձեռքբերովի այլ շեղումներ ունեցող երեխաները: Դռները բաց են լինելու նաև կինեզիոթերապևտի, հոգեբանի, լոգոպեդի կարիք ունեցող երեխաների համար՝ առանց տարիքային սահմանափակման: Կենտրոնը բացվել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և առաջնորդությամբ։ |
![]() |
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներՏ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, ազատվելով Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ։ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանն, ազատվելով Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որպես եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի փոխտնօրեն: Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Կանադայի հայոց թեմում։ |
![]() |
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի անվանակոչությունն ու մկրտությունըԱնվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում, իսկ նախորդ օրը՝ երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում է նախատոնակի արարողություն: Այս տոնին հայոց բոլոր եկեղեցիներում ընթերցում են Ղուկասի Ավետարանի երկրորդ գլուխը։ Ինչպես անփոփոխ է Աստվածորդու լույս աշխարհ գալու օրը՝ հունվարի 6-ը, այնպես էլ Նրա անվանակոչության և մկրտության օրն է հաստատուն: |
![]() |
Կոտայքի թեմի առաջնորդարանն ամեն տարի երեխաների համար կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոնակատարությունԿոտայքի թեմի սոցիալական բաժինը տարբեր ծրագրեր է իրականացնում: Հոգևորականներն իրենց ամենօրյա աշխատանքի բերումով անձամբ ճանաչում են կարիքի մեջ հայտնված մարդկանց, վերջին տարիներին նաև՝ Արցախից տեղահանված և Կոտայքի տարբեր համայնքներում վերաբնակված ընտանիքներին: Նրանց համար իրականացվում են աջակցության տարբեր ծրագրեր: |
![]() |
Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ։ Սուրբ Ծննդյան շարականների երգեցողությամբ և Աստծո որդու ծնունդն ավետող ավետարանական մարգարեությունների ընթերցանությամբ է կատարվել նախատոնակը։ Վառելով լապտերներն ու կանթեղները, հավատացյալները օրհնաբեր ավետիսը տարել են իրենց տները և միմյանց փոխանցել Սուրբ Ծննդյան ցնծագին լուրը: |
![]() |
Գ. Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Հայորդյաց տների 30 ամյակի գալահամերգըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հայորդյաց տների սաները Ազգային ակադեմիական թատրոնում ներկայացրել են կատարողական արվեստի բոլոր ճյուղերը՝ երգ, պար, դասական և ազգային նվագարաններ, թատրոն և կրկես: Հայաստանի համայնքներում գործող ութ հայորդաց տներից շուրջ 500 տարբեր տարիքի պատանիներ հանդես են եկել մեկ ընդհանուր համերգային ծրագրով: Այն նախատեսվում էր կազմակերպել դեռևս մեկ տարի առաջ՝ սեպտեմբերին: Հոբելյանական համերգը հետաձգվել է Արցախյան բռնի տեղահանության պատճառով: |
![]() |
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստված քահանաներինՄայր Աթոռում ավարտվել է քահանաների վերապատրաստման ծրագրի դեկտեմբերյան հավաքը: Այդ առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է դասընթացին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի թեմերից ժամանած քահանաներին: Շուրջ երկու տարի տասնյակ քահանաներ Ս. էջմիածնում աղոթքի, խոկման և գիտելիքների վերաթարմացնան երեքշաբաթյա շրջան են անցնում: |
![]() |
36 տարի առաջ խոնարհված Գյումրու Սուրբ Ամենափրկիչում կայացել է դռնբացեքի և նավակատիքի արարողությունըՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արք. Աջապահյանի գլխավորությամբ բարձրաստիճան հոգևորականների և միաբան հայրերի հանդիսավոր թափորը Գյումրու Վարդանանց հրապարակից գնացել է Սուրբ Ամենափրկիչ տաճար: Հոգեւորականները սաղմոսներ երգելով և աղոթելով, հավատացյալներին առաջնորդել են նորաշեն տաճար։ Թեմի առաջնորդը սրբալույս մյուռոնով օծել է տաճարի սեմը, իսկ եպիսկոպոսները՝ սյուներն ու մկրտության ավազանը: |