Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արագածոտնի թեմի հոգևոր դասը միասնական աղոթք է հնչեցրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում: Թեմի հոգևոր դասն ու հավատացյալները հինգշաբթից-հինգշաբթի երեկոյան ժամերգությանը միասնաբար այցելում են տարբեր եկեղեցիներ, աղոթում այս օրերին անազատության մեջ գտնվող Մկրտիչ, Բագրատ, Միքայել, Արշակ սրբազանների, Գարեգին քահանայի, ինչպես նաև հանիրավի ազատազրկվածների ու գերության մեջ գտնվողների համար: Վերջին շաբաթներին հանրային կյանքը փոթորկող իրադարձությունները առիթ են դարձել, որ ուխտավորները հոգևոր հայրերի հետ միասին իրենց քայլերն ուղղեն դեպի համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և համատեղ աղոթեն նաև Հայոց Հայրապետի կենաց արևշատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար:

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լիանա Չիչակյան

,

Օպերատոր Գևորգ Ավագյան
2025-12-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ