![]() |
Օծվել է ԶՈւ Հոգևոր առաջնորդության Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգըԶՈւ Հոգևոր առաջնորդության Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում Վերափոխման նախատոնակի երեկոյան ժամերգությունից հետո կատարվել է նոր ընծայաբերված զանգի օծման արարողություն: Տանիքի և զանգակատան հիմնանորոգումից հետո օծված զանգը կտեղադրվի զանգակատանը և կդառնա Սուրբ Աստվածածին եկեղեցու անբաժանելի մասը: Իսկ մինչ այդ այն կմնա եկեղեցում, որպես նվիրական սրբություն: |
![]() |
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ քահանաներինՆորաօծ երկու աբեղաներն ու հինգ քահանա հայրերը Նորին Սրբության Հայրապետական օրհնությանն արժանանալուց հետո իրենց ծառայությունը ստանձնել են նշանակված վայրերում: Նախորդ կիրակի նրանք անդրանիկ պատարագ են մատուցել տարբեր եկեղեցիներում: Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ նորաօծ եկեղեցականներն իրենց ծառայությամբ կնպաստեն Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և պատգամել պատասխանատվության մեծ գիտակցումով իրականացնել իրենց առաքելությունը։ |
![]() |
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնել է Ուխտի Տապանակի տոնըՄասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ շաբաթ օրը համաթեմական մեծ ուխտագնացություն է կազմակերպվել դեպի Լանջանիստի Սպիտակ վանք: Ուխտագնացությանը միացել են թեմի գործող եկեղեցիների հոգևոր հովիվները, սարկավագները, դպրաց դասը, երգչախմբի անդամները, մեծ թվով հավատացյալներ տարբեր համայնքներից: |
![]() |
Վերաօծվել է Գուգարաց թեմի առաջնորդանիստ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցինՆորոգումից հետո վերաօծվել է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ Մայր եկեղեցին։ Գլխավոր խնդիրը տանիքի, անձևրաջրերից վնասված առաստաղի ու պատերի նորոգումն է եղել: Աշխատանքը տևել է մի քանի ամիս: Ընթացքում անհրաժեշտություն է առաջացել վերականգնել նաև Սուրբ խորանը և եկեղեցու պատերը զարդարող ծավալուն որմնանկարների վնասված հատվածները։ |
![]() |
Լույս մանկանց կիրակնօրյա դպրոցների սաները ուխտագնացություն են կատարել Օշականի եկեղեցիՏարբեր քաղաքներից ու գյուղերից շուրջ 600 աշակերտներ իրենց ուսուցիչների և հոգևոր հովիվների հետ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կամարների տակ աղոթք բարձրացնելով խնդրել են սուրբ դպրապետերի բարեխոսությունը իրենց հետագա կյանքի համար: |
![]() |
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհրդին»«Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ նախագահ Գուրգեն Մելիքյանը Հայոց Հայրապետին ներկայացրել է կազմակերպության նպատակն ու ծրագրերը և հայցել է Նորին Սրբության օրհնությունը նորաստեղծ կառույցի գործունեության համար։ Իր հայրական օրհնությունը բերելով կազմակերպության անդամներին, Նորին Սրբությունն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին ու սպառնալիքներին։ |
![]() |
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրՎանական համալիրը նորոգվում է Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների հովանավորությամբ։ Բարերարները նախատեսում են վերականգնել ամբողջ վանական համալիրի հոգևոր և աշխարհիկ կառույցները: Շինարարությունը հնարավոր է տևեն մինչև 10 տարի։ Առաջին փուլում կվերականգնվի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին, ապա՝ գավիթը։ |
![]() |
Ավագ ուրբաթը Քրիստոսի խաչելության, մահվան և թաղման հիշատակության օրն էՄայր Աթոռի Սուրբ Գայանե վանքում հոգեւորականները երգեցողությամբ փառաբանել են Քրիստոսի չարչարանքներն ու խաչելությունը։ Նրանք ընթերցել են Հին Կտակարանի մարգարեություններն ու 4 Կտակարանում Աստծո որդու վերջին ժամերը նկարագրող դրվագները։ |
![]() |
Երիտասարդները ՀԵՀԵՄ-ի գրասենյակում քննարկել են ԱստվածաշունչըՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում կայացել է Աստվածաշնչի վերաբերյալ բանախոսություն, որին մասնակցել է ավելի քան 70 երիտասարդ։ Նրանց սոցցանցի էջով հրավիրել է Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի պատասխանատու տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ Նա տարեսկզբից սկսել է «Սուրբ գիրքը մեկ տարում» նախաձեռնությունը, որով օրական տրամադրելով ընդամենը 25 րոպե, մարդը հնարավորություն ունի կարդալ Ավետարանը մեկ տարում: |
![]() |
Մայր Տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողությունները տեղի կունենան սեպտեմբերի 28-ին և 29-ինԳերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղեկցել է նորոգվող Մայր տաճար։ Արդեն գմբեթի ու որմնանկարների մեծ մասի վերականգնումն ավարտվել է։ Որմնանկարները նախ իջեցրել են պատերից, վերամշակել, վերականգնել ու կրկին տեղադրել։ Հատկապես ուշադրություն են դարձրել ջեռուցման, օդափոխության և ջրահեռացման համակարգերի կառուցմանը։ Առաջիկայում շինարարները պատրաստվում են մարմարե սալերով պատել տաճարի գրեթե 900 քմ մակերեսով հատակը։ |
![]() |
Սուրբ Գայանե վանքում կատարվել է Հանգստյան ժամերգությունԸնդունված կարգի համաձայն 40 օրյա պահքի ընթացքում Հանգստյան ժամերգություն կատարվում է յուրաքանչյուր ուրբաթ: Այս ժամերգության հիմքում Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու աղոթքներն են։ Հավատացյալները հոգևոր դասի հետ Տիրոջից խնդրում են հեռու պահել իրենց մեղքերից, խաղաղ ու անխռով գիշեր պարգևել: Ժամերգության ընթացքում հնչում են նաև ավետարանական հատվածներ ու սաղմոսներ: |
![]() |
Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում կազմակերպվել է հիշատակի հանդիսությունՌուբեն Սևակի ծննդյան օրը այցելություններին հյուրընկալել են գրողի անունը կրող 151-րդ դպրոցի բարձր դասարանի աշակերտները։ Ռուբեն Սևակի թանգարանը բացվել է 2013 թվականին՝ գրողի եղբորորդու ջանքերով: Ֆրանսահայ բարերարն իր ամբողջ ժառանգությունը նվիրաբերել է Մայր Աթոռին: Թանգարանում ներկայացված են Սևակի անձնական իրերը, նամակներն ու գրքերը: Նվիրաբերվել է նաև 200-ից ավելի արժեքավոր կտավների հավաքածու: |