![]() |
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քահանայական կոչման արժանացած եկեղեցականներինՆորին Սրբությունը Պահպանիչ աղոթքով օրհնել է քահանա հայրերին՝ մաղթելով արդյունաշատ հոգևոր առաքելություն: Նորաօծ քահանաների պահեցողությունը կավարտվի Սուրբ Ծննդյան տոնից առաջ, որից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ նրանք կմատուցեն իրենց անդրանիկ պատարագները և ծառայության կկոչվեն թեմերում ու Մայր Աթոռի կառույցներում՝ համալրելով եկեղեցում սպասավորող հոգևորականների շարքերը: |
![]() |
Մխիթար Սեբաստացի հետազոտական վարժարանի աշակերտները ուխտավորաբար մեկնել են ՀորդանանԿրթահամալիրի հեղինակային ծրագրով ճամփորդությամբ ուսուցումը ուսումնական պլանով պարտադիր բաղադրիչ է Սեբաստացի կրթահամալիրում: Այդ ծրագրով նախատեսված է բարձունքի հաղթահարում, ուսումնական և ռազմամարզական ճամբարներ, կրթական փոխանակումներ։ Այդ համատեքստում հետազոտական վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանը և Հովհաննես սարկավագ Մարտիրոսյանը նախաձեռնել են ուսումնական ուխտագնացություն դեպի Հորդանան: |
![]() |
Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» աշխատության ընդօրինակված ձեռագիրը նվիրվել է ՄատենադարանինԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ջանքերով ձեռք է բերվել 15-րդ դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» աշխատության 18-րդ դարում ընդօրինակված ձեռագիր մատյանը և նվիրաբերվել Մատենադարանին: Ձեռագիրը ձեռք է բերվել աճուրդի միջոցով մասնավոր հավաքածուից: Նրանք նախանձախնդիր են եղել նաև, որ ձեռագիրը տեղ գտնի Մատենադարանում և ուսումնասիրության նյութ դառնա բժշկագետների համար: |
![]() |
Հայ Առաքելական եկեղեցին նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 25-րդ տարեդարձըՄայր Տաճարում ուխտի Սուրբ Պատարագ է մատուցել Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Տ. Առեն եպիսկոպոս Շահենյանը: Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-րդ տարեդարձի առթիվ պատարագից հետո կատարվել է Հայրապետական մաղթանք: Սրբազան արարողությունը հանդիսապետել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: |
![]() |
Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի 5 շրջանավարտ պաշտպանել է մագիստրոսական ավարտաճառերըԳևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Պատմական աստվածաբանության ամբիոնի հինգ շրջանավարտներ պաշտպանել են մագիստրոսական ավարտաճառերը: Քննող հանձնախումբը նախագահել է Մայր Աթոռի Հայեցակարգային բաժնի տնօրեն Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Սարկավագների գիտական ուսումնասիրության նյութը 16-19-րդ դարերում Հայոց Եկեղեցու կարևոր ու շրջադարձային իրողություններն են եղել։ |
![]() |
Օշականի Սբ.Մեսրոպ Մաշտոց եկեղեցու դպրատանը տեղին է ունեցել «կանթեղ» մրցանակաբաշխությունըԱյս տարվա մրցանակակիրներն են Հենրիկ Բախչինյանը՝ ֆրանսիական գրականության թարգմանության, Սերգեյ Մկրտչյանը՝ ֆրանսերենից և անգլերենից կատարված գործերի և Անուշավան Մեսրոպյանը՝ ուկրաիներենից հայերեն և հայերենից ուկրաիներեն թարգմանությունների համար: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ համատեղ ամենամյա «Կանթեղ» թարգմանական մրցանակաբաշխությունը անցկացվում է ամեն տարի, թարգամանչաց տոնի օրը, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու դպրատանը։ |
![]() |
Ներաօծված Մայր Տաճարում Պատարագ է մատուցել Տ. Վահան արք. ՀովհաննիսյանըՆերաօծված Մայր Տաճարում Պատարագ է մատուցել Տ. Վահան արք. Հովհաննիսյանը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և տնօրինությամբ Ս. Էջմիածնի Մայր տաճարի վերաօծումից հետո՝ մեկ շաբաթ շարունակ, երեկոյան Մայր Տաճարում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ: Մարդկանց հոսքը չի դադարում: Մայր Տաճարում հավատացյալները մոռանում են իրենց մասնավոր հոգսերն ու անձնական խնդիրները։ Նրանք աղոթում են խաղաղության, անվտանգ կյանքի, պատերազմի ժամանակ անհետ կորածների, գերության մեջ գտնվողների համար։ |
![]() |
Կ. Պոլսի Հայոց Պատրիարքը Սուրբ Պատարագ է մատուցել նորաօծ Մայր ՏաճարումՏաճարի վերաօծման հաջորդ օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ սուրբ Պատարագ է մատուցել Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ առաջիկա շաբաթվա բոլոր օրերին` երեկոյան 7-ին, վերաօծված Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ Հայաստանում խաղաղության, ժողովրդի անվտանգ կյանքի, ինչպես նաև անհետ կորածների, գերության մեջ գտնվողների և զոհվածների ու նրանց ընտանիքների համար։ |
![]() |
Միջեկեղեցական պատվիրակությունների անդամները այցելել են Ծիծեռնակաբերդ և ԵռաբլուրՍրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով Հայաստան ժամանած միջեկեղեցական պատվիրակությունների անդամները և ներկայացուցիչները Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանի և Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդների, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հոգևոր հայրերը ոգեկոչել են ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել են նաեւ Եռաբլուր Պանթեոն: |
![]() |
Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Պատրիարք հայրն առաջիկա օրերին կմասնակցի Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման հանդիսավոր արարողություններին։ Մինչեւի այդ հոգևորականների թափորը Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին առաջնորդել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարան: Ավելի ուշ նրան ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը։ |
![]() |
Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունների նախապատրաստական աշխատանքները ամփոփման փուլում ենՄայր աթոռում կայացել է հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում սպասավորող եպիսկոպոսների ժողով։ Սրբազան արարողություններին մասնակցելու են Հայաստանից ու Սփյուռքից բարձրաստիճան եկեղեցականներ, ազգային կյանքում նշանակալի դերակատարություն ունեցող հայորդիներ, Քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կազմակերպությունների պատվիրակներ, պետական, դիվանագիտական, հասարակական, գիտակրթական, մշակույթի ու արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև ուխտավորներ:
|
![]() |
Արցախից տեղահանված կանայք եկեղեցու աջակցությամբ կար ու ձևի և մոդելավորման դասընթացի են մասնակցումԳուգարաց թեմի Տուն սոցիալ կրթական կենտրոնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Ֆրանսիայի հայոց թեմի հովանավորությամբ Արցախից տեղահանված կանանց համար կար ու ձևի և մոդելավորման վերամասնագիտացման եռամսյա ծրագիր է գործում: Եվս մի քանի շաբաթ և Վանաձորում ապրող արցախցի այս կանայք մասնագիտական նոր հմտություններ ձեռք բերելուց զատ, կստանան նաև կարի մեքենաներ և անհրաժեշտ պարագաներ ՝ նոր արհեստով իրենց ընտանիքների սոցիալական հոգսը թեթևացնելու համար: |