Alt

Վերափոխման տոնին Տավուշի թեմը հյուրընկալել էր նաև ուխտավորներ Երևանից

Օգոստոսի 15-ին` Աստվածածնի վերափոխման տոնին, եկեղեցասեր երիտասարդների խումբը, Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյանի ուղեկցությամբ, այցելեց  Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքի Սուրբ Հովհաննես նորակառույց եկեղեցի: Ուխտավորները այցելեցին նաև քաղաքի հայտնի` Սորան» ազգային այգի, որտեղ տոնում էին Հատապտղի և մեղրի փառատոնը: Տոնական օրվա ավարտին հոգևորականները, Տավուշի թեմի նորընտիր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, կատարեցին խաղողօրհնեքի արարողություն:

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լիանա Չիչակյան
2015-08-17
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ