Նազարյաններ

Նազար և Արտեմիս Նազարյաններն Ազգային բարերար պատվանունն ունեն: Տասնամյակներ շարունակ Նազարյան ընտանիքը եղել են Հայ եկեղեցու կողքին, նպաստել Հայաստանի ու Սփյուռքի համայնքային, կրթական, սոցիալական ծրագրերին, եղել հայապահպանության ջատագովն ու քարոզիչը: Նազարյանների՝ հայաստանյան խոշոր ծրագրերից է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանատան շենքի կառուցումը, ԵՊԲՀ Ռադիոլոգիայի կենտրոնը, ՀԲԸՄ նոր գրասենյակի շենքը: Նազարյանների գործունեությունը բարձր գնահատանքի են արժանացրել անկախ Հայաստանի նախագահները, հոգևոր առաջնորդները: Բարեգործությունը քրիստոնեական ճշմարիտ հավատի արտահայտություն է: Այս գաղափարն է առաջնորդում Նազարյան տոհմիկ գերդաստանին: Նազարյանների մասին ֆիլմում գնահատանքի խոսք է հայտնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, մասնակցում են նաև՝ ՀԲԸՄ տնօրեն (1991-2011) Աշոտ Ղազարյանը, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի փոխդիվանապետ Տ. Պարթև աբեղա Բարսեղյանը, Նազարյանների անվան ռադիոլոգիայի կենտրոնի ռադիոլոգ Մարինա Մովսեսյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ինչպես նաև Նազար և Արտեմիս Նազարյաններն ու նրանց թոռը՝ Մեթյու Նազարյանը:

2013-07-23T17:01:00+04:00
Telecast type: Հաղորդում
Մեկնաբանություններ