
Սերբիայում կայացած Մինչև 23 տարեկանների Եվորպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Աղաջանյանը 60 կգ քաշային կարգի եզրափակչում 2 րոպեում հաղթել է վրացի Գեորգի Կոչալիձեին ու ոսկե մեդալ վաստակել: Այս հաղթանակն առանձնանում է նրանով, որ Սուրենը սահմանաված ժամանակից շուտ է հաղթանակ տարել բոլոր մարտերում: Մինչև եզրափակիչ հասնելը հայ ըմբիշը պայքարից դուրս է թողել Ֆրանսիայի, Լեհաստանի և Դանիայի ներկայացուցիչներին:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Աննա Թամրազյան
2026-03-20
Telecast type: Լուր Ռեպորտաժ