![]() |
Տարեմուտին միանգամից երկու պրեմիերաԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը տարեմուտին երկու ներկայացման պրեմիերա է ցուցադրել: Տարին թատրոնի համար նշանակալից էր նորարարական նախագծերի իրականացման առումով: Վերաբացվել է թատերական ստուդիան, ստեղծվել է «Պաննո» արվեստի տունը, որը տեղծարար հարթակ է արվեստագետների համար. «Երևանյան միջազգային թատերական փառատոնը» բացառիկ հնարավորություն է ընձեռել թատերասեր հանդիսատեսին բացահայտելու համաշխարհային ճանաչում ունեցող` Սիմոն Աբգարյանի թատերախմբի ներկայացումը: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրն է թատրոնի տնօրեն, դերասան Վարդան Մկրտչյանը։ |
![]() |
Հոգատարություն. մեկնում է Տ. Մարկոս քահանա ՄանգասարյանըՈ՞րն է հոգատարության քրիստոնեական ընկալումը, ինչ է նշանակաում հոգատարություն սեփական անձի, մերձավորի, հայրենիքի հանդեպ: Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը վերլուծում է հոգատարության բոլոր դրսևորումները: |
![]() |
ՀավատքԱռաքինությունների շարքում ի՞նչ դեր ունի հավատը, ի՞նչ փորձությունների կամ դժվարությունների կարող է բախվել այս առաքինությունից զուրկ անձը, ինչպե՞ս է այն սերմանվում մեր մեջ. Մեկնաբանում է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: |
![]() |
Ներողամտություն. մեկնում է Տ. Մարկոս քահանա ՄանգասարյանըԻնչպե՞ս ներել թշնամուն, ո՞վ է ներող մարդը: Ո՞ւմ կարելի է ներել, ի՞նչ է քարոզում Ավետարանը: Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը խոսում է ներելու կարևորության մասին: |
![]() |
Անձնազոհություն. մեկնում է Տ. Մարկոս քահանա ՄանգասարյանըՌոմանտիկ չէ՞ 21-րդ դարում խոսել անձնազոհության մասին: Ի՞նչ է անձնազոհությունը, արդյոք միայն կյանքը տալ հանուն գաղափարի: Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը դիտարկում է անձնազոհության դրսևորումները: |
![]() |
Թանգարանի զինվորը․ Շահեն ԽաչատրյանՀենրիկ Մալյանի անվան թատրոնում կայացել է «Շողակաթ» հեռուստաընկերության նկարահանած «Թանգարանի զինվորը․ Շահեն Խաչատրյան» փաստագրական ֆիլմի պրեմիերան: Այն ներկայացնում է բացառիկ մանրամասներ արվեստաբան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Ազգային պատկերասրահի երկարամյա տնօրեն, մի քանի տասնյակ արվեստագիտական գրքերի, պատկերագրքերի, կատալոգների հեղինակ Շահեն Խաչատրյանի մասին: Ֆիլմի մտահղացումը և սցենարը լրագրող, խմբագիր, թարգմանիչ Լիլիկ Ստեփանյանինն է: Ռեժիսորը Արտակ Ավետյանն է: Անահիտ Մարգարյանը «Արտֆոկուսում» հյուրընկալել է ֆիլմի հեղինակներին։ |
![]() |
Եզդիական համայնքի մշակութային ձեռքբերումներըՀայաստանում եզդիները կարողանում են ազգային դիմագիծը պահպանել Գիտակրթական, մշակութային և այլ բնույթի ի՞նչ միջոցառումներ ու ծրագրեր է իրականացնում «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիան»: Որքանո՞վ են եզդի երիտասարդները ընդգրկված Հայաստանի մշակութային կյանքում: Արդյո՞ք հայ հասարակությունը բվարար իրազեկված է եզդիների պատմությանը, մշակույթին և կրոնին: Անահիտ Մարգարյանը զրուցել է Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանի հետ: |
![]() |
Էդիկ Պողոսյան. «Թատերական պաստառներ – Հայաստան» միջազգային բինեալեՆոյեմբերի 19-ից դեկտեմբերի 15-ը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում երկրորդ անգամ անցկացվել է Հայաստանում գրաֆիկ դիզայնի ասպարեզում միակ միջազգային լայնամասշտաբ միջոցառումը` «Թատերական պաստառներ – Հայաստան» միջազգային բիենալեն: Կազմակերպիչները «Ակտ» մշակութային ՀԿ-ն ու Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն են: Աշխատանքները գնահատել են անվանի գրաֆիկական դիզայներներ: «Արտֆոկուսում» արվեստաբան Անահիտ Մարգարյանը թեման քննարկել է բիենալեի համահիմնադիր և ղեկավար, գրաֆիկ դիզայներ Էդիկ Պողոսյանի հետ: |
![]() |
«Մետրո» թատրոնի միջազգային վնաճումը«Տրավիատա կրկես» ներկայացումը նվաճել է Իրանի երիտասարդական միջազգային թատերական փառատոնի գլխավոր մրցանակակը Նոյեմբերին «Մետրո» թատրոնը մեկնել էր Իրան մասնակցելու Համադան քաղաքի երիտասարդական միջազգային թատերական փառատոնին: Թատերախումբը վերադարձել է գլխավոր մրցանակով, որը շնորհվել էր «Լավագույն ներկայացում» եւ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում: Մրցանակակիր ներկայացումը Ժան Պոլ Ալեգրիի ստեղծագործության հիման վրա Սոնա Մարտիրոսյանի բեմադրած «Տրավիատա կրկեսն» էր: «Արտֆոկուսում» հյուրախաղերի մասին պատմում են ներկայացման բեմադրիչ, դերասանուհի Սոնա Մարտիրոսյանը և ներկայացման դերակատարներից` Ստեփան Գրիգորյանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: |
![]() |
Համազգային թատրոնի նոր` «Բարկանու՞մ ես» մանկական ներկայացումըԲարկանա՞լ, թե՞ չբարկանալ: Չ՞է որ բարկացողը շատ բան է կորցնում։ Մեկ ներկայացման մեջ երկու հեքիաթ, որոնց միավորում է մեկ թեմա՝ «Բարկությունը»: Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» և Հանս Քրիստիան Անդերսենի «Ծերուկն իր գործը գիտի» հեքիաթների բեմականացման պրեմիերան Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն ներկայացվել է սեպտեմբերի 9-ին: Հնարամիտ, գեղեցիկ ձևավորում, ոգևորող երաժշտություն, հեքիաթային լուսավորում, փայլուն դերասանական խաղ, երախաների ակտիվ մասնակցություն թատերական գործողությանը: Ներկայացման ռեժիսոր` Նարինե Գրիգորյանին և դերասան Գագիկ Մադոյանին «Արտֆոկուսի» տաղավարում հյուրընկալել է արվեստաբան Անահիտ Մարգարյանը: |
![]() |
Հավատարմություն. մեկնում է Տ. Մարկոս քահանա ՄանգասարյանըՀավատարմությունը միակողմանի կարո՞ղ է լինել, ո՞ր գաղափարների հանդեպ պետք է հավատարիմ լինել, ո՞վ կարող է հավատարմության օրինակ լինել։ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը վերլուծում է հավատարմության բոլոր դրսեւորումները: |
![]() |
Անձնազոհություն մեկնում է Տ. Խաժակ արքեպիսկոպոս ՊարսամյանըԻ՞նչ է նշանակում անձնազոհություն, ինչո՞ւ է առաքինություն համարվում, մեր օրերում կա՞ անձնազոհության պակաս: Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը խորքային վերլուծում է անձնազոհության ժամանակակից ընկալումները և երեւույթի խորքային իմաստները։ |