|
Վիգեն ԳալստյանԱզգային պատկերասրահում բացվել է «Մոդեռնիզմի հոսքերը. Սփյուռքահայ արվեստը «երկաթե վարագույրից» ասդին վերառությամբ» ցուցահանդեսը: Ներկայացնելով ավելի քան քառասուն արվեստագետների շուրջ 100 աշխատանք, ցուցադրությունը բացահայտում է 20-րդ դարի կեսերին ձևավորված բարդ և հաճախ անտեսված կապերը խորհրդահայ և սփյուռքի արվեստների և արվեստագետների միջև։ Ցուցահանդեսի համադրող ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը «Արտֆոկուսում» խոսել է ցուցահանդեսի և անցնող տարում Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած կարևոր մշակութային իրադարձությունների մասին: |
|
Պարսկական սուֆիական պոեզիաՊարսկական սուֆիական պոեզիայի երկու մեծագույն դեմքեր՝ Ռումին և Հաֆեզը, ապրել և ստեղծագործել են 1 դար տարբերությամբ։ Բայց երկուսն էլ Աստծուն փնտրել են սիրո և ազատության մեջ։ Ռումին մարդուն տանում է հոգևոր մի ճանապարհով, որտեղ ես-ն այրվում է, որ բացահայտվի ճշմարտությունը։ Իսկ Հաֆեզը նույն ճանապարհն անցնում է ժպիտով, հեգնանքով, մի գավաթ գինով։ |
|
Կասկադի անավարտ վերջաբանըՔաղաքապետարանը հայտարարել է, որ Կասկադի վերին հատվածի շինարարությունն սկսվում է՝ ըստ իրենց առաջադրած նախագծի։ Մինչդեռ գոյություն ունի հեղինակային, հիմնադիր, հաստատված, ցավոք, ոչ լրիվ իրականացված նախագիծ՝ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի, Ասլան Մխիթարյանի համահեղինակությամբ։ Փաստորեն, խզվելու է մայրաքաղաքի հատակագծի հյուսիս-հարավ առանցքը։ Քաղաքապետարանի խոսույթը Կասկադի մասին համեմված է ճարտարապետների մտահոգ մեջբերումներով, սակայն ներկայացված նախագիծն այլ բան է վկայում։ |
|
ԱնկեղծությունՈ՞րն է անկեղծության սահմանումը, հնարավոր է՞ անկեղծ լինել միայն Աստծո հետ, խոստովանել ու ապրել կեղծիքի մեջ։ Առաքինություններից անկեղծությունն է ներկայացնում Տ. Դավիթ քահանա Գիշյանը: |
|
ՃշմարտախոսությունԻնչո՞ւ է կործանարար սուտը, ի՞նչ նոր մեղքեր կարող է ծնել այն, ինչպե՞ս ազատվել դրանից։ Առաքինություններից ճշմարտախոսությունն է ներկայացնում Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
ԱրդարությունՈ՞րն է աստվածային և մարդկային արդարությունների ընկալման տարբերությունները, ի՞նչ է ասվում Սուրբ Գրքում արդարության մասին։ Առաքինություններից արդարությունն է մեկնում Տ. Դավիթ քահանա Գիշյանը: |
|
«Մարկոս Գրիգորյան հիմնադրամի» գործունեությունըՆրա աշխատանքները ներկայացված են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, «Թեյթ» բրիտանական պատկերասրահում, Բրիտանական թանգարանում, «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում և Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում: Գեղանկարիչ, հավաքորդ, գալերիստ, համադրող, դերասան, հայ իրականության մեջ հողարվեստի ուղղության հիմնադիր, ում աշխատանքները արվեստի ամենահանրահայտ աճուրդներում վաճառվում են մի քանի հարյուր հազար դոլարով: Արվեստագետ, ով իր հայրենիքին` Հայաստանին նվիրեց շուրջ 2000 իրանական, հայկական, եվրոպական կիրառական արվեստի նմուշներ: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը զրուցել է «Մարկոս Գրիգորյան հիմնադրամի» տնօրեն, համադրող, արվեստաբան Միշել Ալավերդյանի հետ։ |
|
ժամանակակից արվեստԺամանակակից արվեստը՝ որպես ժամանակի անհանգիստ միտք, աշխարհի հարցադրում և միջամտում, կենսակերպ ձևակերպելու փորձ, ու՞մ է ուղղված և արդյո՞ք կարիք ունի գտնելու հանդիսատեսի։ Ջոն Քեյջի «4․33»-ը, Բոյսի, Մարինա Աբրամովիչի, Կատալանի փերֆորմանսները՝ որպես ժամանակակից արվեստի ամենավառ դրսևորումներ և նոր իմաստներ, առաջարկում են այս հարափոփոխ աշխարհում տեսնել նոր հնարավորություններ։ |
|
Ազգային պարԱզգային պարն այն կենդանի միջավայրն է, որտեղ պահպանվել է մեր ժողովրդի բնավորությունը, արժեհամակարգը, պատմական փորձը։ Ազգային պարում երևում է մեր ոգին, մեր հավաքական ուժն ու ներքին կարգապահությունը։ Ազգային պարի մասին գիտելիքը տեխնիկական հմտություն չէ, այլ ազգային ինքնության խորքային ճանաչում և գիտակցում։ Հայ ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանությունը, տեղահանումները, խորհրդային շրջանի ռեպրեսիաներն ինչպե՞ս են անդրադարձել և ի՞նչ հետևանքներ են թողել ազգային պարի վրա։ |
|
«Կայթ մշակութային հանգույցի» երաժշտական ծրագրերը«Կայթ Մշակութային Հանգույցը» միջոլորտային էկոհամակարգ է, որը միավորում է մի քանի կազմակերպությունների, տասնյակ արվեստագետների և երաժիշտների, ինչպես նաև հարյուրավոր ուսանողների՝ ապահովելու հայ մշակույթի կենսապտույտը՝ պահպանությունից մինչև զարգացում։ Ձեռք բերված գիտելիքն ու փորձը վերածվում են շոշափելի արդյունքների՝ գրքերի, ձայնագրությունների և ալբոմների, ֆիլմերի և տեսանյութերի, ինչպես նաև հանրային ներկայացումների, ձեռագործ աշխատանքների։ «Արտֆոկուսում» ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, կոնսերվատորիայի դասախոս Տաթևիկ Շախկուլյանը պատմել է «Կայթ մշակութային հանգույցի» երաժշտական ծրագրերի մասին: |
|
Մեռնող նվագարանների կորսված ձայներըՀայկական ազգային նվագարանները բազմազան են և հազարամյակների պատմություն ունեն։ Սակայն այսօր խիստ հանրահռչակված է միայն դուդուկը՝ ի տարբերություն այլ նվագարանների, որոնց կոչում են նաև «մեռնող նվագարաններ»։ Մեռնող նվագարանների կորսված ձայները վերագտնելով, թերևս, կլինենք ավելի ամբողջական և հավասարակշիռ։ |
|
Մեկ կադրԿադրի և կարճամետրաժ կինոյի մշակույթի և մտածողության փոփոխությունները վերջին տասնամյակում իրենց հերթին հանգեցրել են կարճ ու հակիրճ ասելիք ակնկալող հասարակության։ Սակայն կինոյի կախարդանքը շարունակում է մնալ լույսերը մարած դահլիճում՝ խոր լռության մեջ։ 44-օրյայի մասնակից վավերագրող-ռեժիսոր Գագիկ Ղազարէի «Հևք» վավերագրական ֆիլմի ստեղծման պատմության ամենակարևոր ու իրական զգացումը Հողն է։ Հողից իրական ոչինչ չկա։ |












