|
Արվեստ և հանդիսատես․ կամրջելով հեռավորությունըԱրվեստ և հանդիսատես․ կամրջելով հեռավորությունը |
|
ԳորգագործությունԳորգը ստեղծվեց Ֆուկոյի բնորոշմամբ՝ որպես «հատուկ տեսակի տարածություն՝ հետերոտոպիա» և արևելյան այգու արտացոլում։ Այս յուրօրինակ աշխարհների հեղինակներն ինչո՞ւ են կանայք։ Որո՞նք են հայկական կարմիր գորգերի լեգենդների և իրականության միջև եղած իրական կապերը։ Ինչո՞ւ հայկական գորգագործությունն իր իրական տեղում չէ համաշխարհային մշակույթի քարտեզում։ «Վեցերորդ օր» հաղորդմանը Մարինա Բաղդագյուլյանը թեման քննարկել է արվեստաբան Անուշ Հակոբյանի հետ։ |
|
Ինչի՞ շուրջ է հետպատերազմական հայ վերացական արվեստը20-րդ դարասկզբին՝ երկու համաշխարհային պատերազմների արանքում և դրանից հետո, եկան ցավի, ցնցումների ու ավերների ժամանակների «երեխաները»՝ վերացական արվեստի ներկայացուցիչները։ Նրանք նոր հարաբերություններ ստեղծեցին մարդու և արվեստի միջև՝ հիմքում դնելով ինտելեկտ և կոնցեպցիա։ Իսկ ինչի՞ շուրջ է հայ վերացական արվեստը հետպատերազմական շրջանում։ Եթե եվրոպացի վերացական արվեստի ներկայացուցիչների պատկերներն ուղեկցվում էին Ժակ Պրևերի պոետական խոսքով, ապա Խաչատուր Մարտիրոսյանի արվեստը՝ Գրիգոր Նարեկացու։ |
|
Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանի վերաբացումըՍեպտեմբերին պաշտոնապես վերաբացվեց Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական արվեստի թանգարանն` իր իրական, պատմական տարածքում: Նորոգման, ֆունկցիոնալ առումով վերաիմաստավորման ու վերազինման աշխատանքներից հետո, գեղագիտության ազգային կենտրոնն այսօր ներկայանում է նոր շնչով ու հնարավորություններով: Կենտրոնում այսուհետև ոչ միայն կարելի է ծանոթանալ երեխաների ստեղծած արվեստի գործերին, այլև ինքնուրույն ստեղծագործել: Կենտրոնն ունի հավակնոտ առաքելություն՝ ստեղծելու նորարարական, ներառական և բազմաֆունկցիոնալ մշակութային և կրթական տարածք, որտեղ տարբեր տարիքի, մասնագիտության և հետաքրքրությունների տեր մարդիկ կարող են արտահայտվել և զարգանալ արվեստի փոխակերպող ուժի միջոցով։ Անահիտ Մարգարյանը զրուցել է կենտրոնի տնօրեն, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վահան Բադալյանի հետ: |
|
ԿասկադՈ՞րն է Կասկադի նշանակությունը կառույցի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի և մյուս գործընկերների համար։ Կասկադը գեղեցկության, ազգային խորհրդանիշների, հայ մշակութային ինքնության ճարտարապետական մարմնացումն է։ Մարինա Բաղդագուլյանը ճարտարապետ Կարեն Բալյանի հետ զրուցել է Կասկադի հեղինակային իրավունքի ու նոր նախագծերի քաղաքական-տնտեսական ու սպառողական շահերի մասին։ |
|
ՊոեզիաՈ՞րն է պոեզիայի և քաղաքականության հարաբերությունը։ Ձևանալ խելագա՞ր, թե՞ հատուցել կյանքով պոետիկ խոսքի համար։ Մարինա Բաղդագյուլյանը հյուրընկալել է բանաստեղծ Հուսիկ Արային և քննարկել նրա «Apokalypto» բանաստեղծությունը։ |
|
Թատրոն, հյուրը՝ Արման ՆավասարդյանԻնչո՞ւ պաթոսը արժեզրկվեց և ո՞րն է դրա իրական նշանակությունը, ո՞րն է թատրոնի ուղերձը ետպատերազմական ծանր ժամանակներ ապրող հայ հանդիսատեսին, ինչ ապրումներով էր արտիստը պատերազմական օրերին բեմ բարձրանում։ Մարինա Բաղդագյուլյանը «Օր 6-րդի» տաղավարում հյուրընկալել է դերասան Արման Նավասարդյանին: |
|
Ջազ և ազատությունԻնչպե՞ս ստեղծվեց ջազը։ Հայկական ջազի ստեղծումը, առանձնահատկությունը, Արցախի ջազային պետական նվագախմբի ճակատագիրը, ջազային խմբերի երաժշտական ընթացքը, ջազային իմպրովիզն ու հայկական միասնականության կարծրատիպերը Մարինա Բաղդագյուլյանը քննարկել է Արցախի ջազային պետական նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանի հետ։ |
|
ՄիլիտարիարտԱրցախյան առաջին պատերազմից հետո կոնցեպտուալ արվեստի նոր ուղղություն ստեղծվեց՝ «միլիտարիարտ»։ Այս ուղղության հիմնադիրը դարձավ Ալեքսանդր Մելքոնյանը։ Ի՞նչ է «միլիտարիարտը»։ Մարինա Բաղդագյուլյանի հյուրը նկարիչ Մկրտիչ Տոնոյանն է։ |
|
Հեքիաթ ու կյանքԻնչու՞ է մարդը հեքիաթ հորինում: Ի՞նչ է ժողովդրական հեքիաթը, ի՞նչ խորհրդանիշներ կան հեքիաթներում, օրինակ՝ ընտրությունների մասին՝ հայկական հեքիաթներում, ռուսական բանահյուսության մեջ՝ ոսկե և հասարակ ձվերի, Ֆաբերժեի ոսկե ձվերի և թագավորական ընտանիքի ողբերգության մասին: Մարինա Բաղդագյուլյանը «Օր 6-րդ» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել է հեքիաթագետ, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանին: |
|
Հայաստանն ընտրել է «Գոնկուր» հեղինակավոր գրական մրցանակի դափնեկրինՀայաստանը նախորդ տարի ընտրեց «Գոնկուր» հեղինակավոր գրական մրցանակի իր դափնեկրին` ֆրանսա-ռուանդացի գրող, երգիչ Գաել Ֆային, իր նոր «Ժակարանդա» վեպով։ Սրանով Հայաստանը պաշտոնապես դարձավ 39-րդ երկիրը, որն իր ուսանողական ժյուրիով միացավ «Գոնկուրի» միջազգային ընտրությանը և հնարավորություն ստացավ մասնակցելու համաշխարհային գրական գործընթացներին: «Ֆրանկոֆեստին», որը կկայանա նոյեմբերի 15-ին, «Նյումեգը» կներկայացնի «Ժակարանդայի» հայերեն հրատարակությունը: «Գոնկուր» մրցանակի, Գաել Ֆայի բեսթսելլերի, «Ֆրանկոֆեստի», գրքի, գրատպության և գրականության մարքեթինգի մասին Անահիտ Մարգարյանի հետ «Արտֆոկուսում» խոսել են «Նյումեգ» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը և մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանը: |
|
Երրորդ անգամ անցկացվել է երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը2022-ին Հայաստանում կյանքի կոչվեց հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր` երջանկահիշատակ Վահագն Ստամբոլցյանի վաղեմի երազանքը: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ-ի աջակցությամբ կազմակերպվեց երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնն անցկացվում է երրորդ անգամ: Այն մեկնարկել է սեպտեմբերի 24-ին, Կոմիտասին նվիրված համերգով: Սկսած սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր Հայաստանում ելույթ են ունենում երգեհոնային արվեստի լավագույն վարպետները: Արվեստաբան Անահիտ Մարգարյանը երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանի հետ «Արտֆոկուսում» զրուցլ է փառատոնի և երգեհոնային արվեստի մասին: |












