Մոսկվայի հայորդյաց տունը


Բազմազգ և բազմակրոն Մոսկվայում հայ երեխաների համար քրիստոնեական դաստիարակության, հայրենասիրության լավագույն միջավայր է հայորդյաց տունը: Հայորդյաց տունը գործում է արդեն 18 տարի: Կառուցվել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ: Այս տարիների ընթացքում կենտրոն հաճախել է շուրջ 20 հազար երեխա:

 

Մոսկվայի հայոց առաջնորդարանում պատվո հյուրընկալություն է կազմակերպվել գիտնականների համար


Ամեն տարի փետրվարի 8-ին Ռուսաստանում նշում են Գիտության օրը: Մասնագիտական տոնի առիթով մեծանուն հայ ակադեմիկոսների հյուրըկալեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

 

Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մոսկվայի հայոց եկեղեցում


Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում տոնական պատարագը մատուցեց թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Աարարողությանը ներկա էին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մերձմոսկովյան և շրջակա քաղաքներից եկած հազարավոր հայեր:

 

Ցուցադրություն Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում


Նովոսիրբիրսկի արվեստի պետական թանգարանի ցուցանմուշներն առաջին անգամ էին դուրս բերվել նահանգի տարածքից: Ցուցադրությունը, «Բազմադեմ Սիբիրը» խորագրով, Մոսկվայի հայական եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում էր:

 

Թարգմանչաց տոնը Մոսկվայի հայոց եկեղեցական համալիրում


Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իր օրհնության խոսքում ընդգծեց, որ Թարգմանչաց տոնը հայ մշակույթի ու դպրության օրն է, որը ամեն հայի հիշեցնում է ինքնության, արժանապատվության, նվիրումի ու հայրենասիրության մասին:

 

«Արցախը պատմական և ժամանակակից համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողով Մոսկվայում


Սեպտեմբերի 15-ին Մոսկվայի հայկական եկեղեցում մեկնարկեց «Արցախը պատմական և ժամանակակից համատեքստում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Մասնակցում էին 50-ից ավելի հայագետներ, պատմաբաններ ու մշակութաբաններ աշխարհի տարբեր երկրներից:

 

Բելառուսում կառուցվում է առաջին հայկական եկեղեցին


Սեպտեմբերի 10-ին Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ կատարվեց Մինսկի առաջին հայկական եկեղեցու հիմքերի օրհնությունը։

 

Նոր ուսումնական տարին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի կրթարաններում


Մոսկվայի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանում և թեմի հայորդյաց տներում ազդարարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը:

 

Եզրաս սրբազանի հովվական այցը Նովոսիբիրսկ


Օգոստոսի 2-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հովվական երկօրյա այցով մեկնեց Նովոսիբիրսկ։ Հայ եկեղեցու պատվիրակության առաջին հանդիպումը Նովոսիբիրսկի և Բերդսկի միտրոպոլիտ Նիկոդիմի հետ էր։ Արվեստի պետական թանգարանում բացվեց «Տապանի գանձերը՝ Սիբիրի սրտում» ցուցադրությունը, որում ներկայացված էր Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանի ավելի քան 100 ցուցանմուշ:

 

Պայծառակերպության տոնը Մոսկվայի հայոց եկեղեցում


Հուլիսի 24-ին, Քրիստոսի Պայծառակերպության տոնին Մոսկվայի առաջնորդանիստ mայր տաճարում տոնական պատարագ մատուցեց թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանը: Վարդավառի ժողովրդական տոնը եկեղեցու բակում շարունակվեց մինչև ուշ երեկո:

 

Ավարտվեց Մոսկվայի Ս. Գր. Նարեկացու անվան վարժարանի ուսումնական տարին


Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում գործող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանում գործում են ՌԴ կրթական չափորոշիչները: Հայերենի ուսուցումը, սակայն, պարտադիր է բոլոր աշակերտների համար՝ անկախ ազգությունից։

 

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանաների ժողովը Մոսկվայում


Մայիսի 24-ից 26-ը Մոսկվայի հայկական եկեղեցում, թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ, գումարվեց քահանաների հերթական ժողով, որին մասնակցեց Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Միջին Ասիայից և Մոլդովայից ժամանած 41 հոգևորական: