|
|
Ավագ հինգշաբթի օրվա արարողությունները Մոսկվայի հայոց եկեղեցումԹեմակալ առաջնորդը Հիսուսի օրինակով ծնկի եկավ, լվաց և յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը, որոնց մեջ ամենակրտսերը Ս. Գր. Նարեկացու անվան վարժարանի երկրորդ դասարանի սան Սամվել Ասատրյանն էր, իսկ ամենաավագը՝ հումորիստ Եվգենի Պետրոսյանը: |
|
|
Ծաղկազարդը Մոսկվայի հայկական եկեղեցումԱյսօր, երբ Հայ առաքելական եկեղեցին տոնախմբում է Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ, Մոսկվայի հայոց Սբ․ Պայծառակերպութան եկեղեցում հնչում է Կոմիտասի պատարագը։ |
|
|
Ռուբեն Ապրեսյանի անհատական ցուցահանդեսը Մոսկվայի «Տապան» թանգարանումԱպրիլի 7-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնին, Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում բացվեց մոսկվաբնակ գեղանկարիչ Ռուբեն Ապրեսյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի հոգելույս մայրիկի՝ Ալլա Ապրեսյանի հիշատակին: |
|
|
Տյառնընդառաջի տոնը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմումՏյառնընդառաջին Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարը լի էր ոչ միայն նորապսակ զույգերով: Մարդիկ եկել էին տաճարից վառված մոմեր և ճրագներ տանելու՝ ակնկալությամբ, որ իրենց ընտանիքներում սեր, խաղաղություն և երջանկություն կտիրի: |
|
|
Սուրբ Էջմիածնից մինչև խորհրդավոր Աքսում. ցուցահանդես ՄոսկվայումԴեկտեմբերի 16-ից Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում գործում է «Արևելաքրիստոնեական եկեղեցիների գանձերը՝ Սուրբ Էջմիածնից մինչև խորհրդավոր Աքսում» խորագրով բացառիկ ցուցահանդեսը: Առաջին անգամ ներկայացվում են Եթովպիայի Ուղղափառ եկեղեցու սրբությունները: |
|
|
Քահանայական ժողով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմումԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանաների տարեկան երկօրյա ժողովը, որին մասնակցում էին տարբեր ծուխերից ժամանած 40 հոգևորական։ Հոգևորականների ժամանումը համընկավ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Մոսկվա կատարած այցի հետ, որի ընթացքում քահանաներն առիթ ունեցան հանդիպելու և ստանալու Վեհափառ հոր օրհնությունը։ |
|
|
Տամբով քաղաքում օծվեց նորակառույց հայկական եկեղեցինՀուլիսի 2-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հովվական այցով մեկնեց ՌԴ Տամբ քաղաք։ Հաջորդ օրը թեմակալ առաջնորդն օծեց Տամբովի Սուրբ Մարիամ Աստվածածին նորակառույց հայկական եկեղեցին: |
|
|
Մոսկվայում գործող հայկական միակ թանգարանըԲազմազգ դաշնության մայրաքաղաքում հայ ժողովրդի հոգևոր և մշակութային ժառագնությանը հնարավոր է ծանոթանալ Օլիմպիական պողոտայի վրա գտնվող «Տապան» թանգարանում։ Հայկական միակ թանգարանը գործում է Մոսկվայի հայոց եկեղեցական համալիրում: |
|
|
Ս. Հարության տոնը Մոսկվայի հայոց Ս. Պայծառակերպություն եկեղեցումԶատկական պատարագը Մոսկվայի հայկական Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում մատուցեց թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Տոնական պատարագին ներկա էին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ տիկնոջ հետ, եկեղեցու բարերարներ և բազմաթիվ հավատացյալներ։ |
|
|
Մոսկվայի հայոց առաջնորդարանի պատերը զարդարվում են հայ մշակույթի մասին պատմող որմնանկարներովՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանը այցելուներին հայոց պատմության և մշակույթի մասին ուղերձներ է հղում որմնակարների միջոցով: |
|
|
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի սոցիալական աջակցության կենտրոնը՝ 2020թ.-ինՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի սոցիալական աջակցության բաժինը, որն արդեն գործում է 8 տարի, հումանիտար օգնություն է ցուցաբերում ոչ միայն մոսկվաբնակ մեր հայրենակիցներին, այլև մանկատներին, հիվանդանոցներին օտարազգի կարիքավորներին։ |
|
|
Մոսկվայի հայկական եկեղեցին օգնում է ինքնամեկուսացման մեջ գտնվող մեր հայրենակիցներինՄոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրահանգով 65 և բարձր տարիք ունեցող մարդիկ պետք է պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմ։ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս սրբազանի նախաձեռնությամբ միայնակ ապրող ու հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցները իրենց դռան մոտ ստանում են անհրաժեշտ մթերքով ու դեղորայքով փաթեթներ։ |