|
Եզրաս սրբազանի հովվական այցը ՆովոսիբիրսկՕգոստոսի 2-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հովվական երկօրյա այցով մեկնեց Նովոսիբիրսկ։ Հայ եկեղեցու պատվիրակության առաջին հանդիպումը Նովոսիբիրսկի և Բերդսկի միտրոպոլիտ Նիկոդիմի հետ էր։ Արվեստի պետական թանգարանում բացվեց «Տապանի գանձերը՝ Սիբիրի սրտում» ցուցադրությունը, որում ներկայացված էր Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանի ավելի քան 100 ցուցանմուշ: |
|
Պայծառակերպության տոնը Մոսկվայի հայոց եկեղեցումՀուլիսի 24-ին, Քրիստոսի Պայծառակերպության տոնին Մոսկվայի առաջնորդանիստ mայր տաճարում տոնական պատարագ մատուցեց թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանը: Վարդավառի ժողովրդական տոնը եկեղեցու բակում շարունակվեց մինչև ուշ երեկո: |
|
Ավարտվեց Մոսկվայի Ս. Գր. Նարեկացու անվան վարժարանի ուսումնական տարինՄոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում գործող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանում գործում են ՌԴ կրթական չափորոշիչները: Հայերենի ուսուցումը, սակայն, պարտադիր է բոլոր աշակերտների համար՝ անկախ ազգությունից։ |
|
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանաների ժողովը ՄոսկվայումՄայիսի 24-ից 26-ը Մոսկվայի հայկական եկեղեցում, թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ, գումարվեց քահանաների հերթական ժողով, որին մասնակցեց Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Միջին Ասիայից և Մոլդովայից ժամանած 41 հոգևորական: |
|
Համբարձման տոնը Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն հայոց եկեղեցումՌուսաստանի տարբեր քաղաքներից, Միջին Ասիայից և Մոլդովայից ժամանած մեր հոգևորականները Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում հավատացյալների հետ նշեցին Տիրոջ Համբարձման տոնը: |
|
Մոսկվայի հայկական եկեղեցու սրբապատկերները մաքրվում են մասնագետների կողմիցԹեմակալ առաջնորդի հրավերով Սանկտ Պետերբուրգի Պատմության և կրոնի պետական թանգարանի երկու առաջատար նկարիչ-վերականգնողներ են ժամանել Մոսկվա՝ Ս. Պայծառակերպություն հայկական մայր եկեղեցու սրբապատկերները մաքրելու համար։ |
|
Զատկական երգերի փառատոն Մոսկվայի հայկական եկեղեցումՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը կազմակերպել էր զատկական երգերի փառատոն, որին մասնակցում էին Ռուս ուղղափառ, կաթոլիկ, Ավետարանական-Լյութերական եկեղեցու երգչախմբերը, ինչպես նաև Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն հայկական եկեղեցու երկսեռ երգչախումբը: |
|
Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ Մոսկվայի հայոց եկեղեցումԱպրիլի 24-ին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսպետությամբ մատուցվեց պատարագ, որի ավարտին կատարվեց բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակաների: Թեմակալ առաջնորդն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը՝ Ցեղասպանության 107-րդ տարելիցի առիթով։ |
|
Դոնեցկի ու Լուգանսկի փախստականներին օգնություն է տրամադրել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմըՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը հումանիտար օգնություն է կազմակերպել Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետություններից արտագաղթածների, ինչպես նաև օրեր շարունակ վախի ու կարիքի մեջ թաքստոցներում անցկացրած Մարիուպոլի բնակիչների համար: |
|
Սուրբ Հարության տոնը Մոսկվայի հայոց եկեղեցումՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում, այդ թվում նաև՝ Մոսկվայի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում, Ս. Հարության տոնական պատարագ մատուցվեց: |
|
Ավագ հինգշաբթի օրվա արարողությունները Մոսկվայի հայոց եկեղեցումԹեմակալ առաջնորդը Հիսուսի օրինակով ծնկի եկավ, լվաց և յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը, որոնց մեջ ամենակրտսերը Ս. Գր. Նարեկացու անվան վարժարանի երկրորդ դասարանի սան Սամվել Ասատրյանն էր, իսկ ամենաավագը՝ հումորիստ Եվգենի Պետրոսյանը: |
|
Ծաղկազարդը Մոսկվայի հայկական եկեղեցումԱյսօր, երբ Հայ առաքելական եկեղեցին տոնախմբում է Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ, Մոսկվայի հայոց Սբ․ Պայծառակերպութան եկեղեցում հնչում է Կոմիտասի պատարագը։ |