|
|
Մոսկվայի Ս. Պայծառակերպություն եկեղեցուն նվիրաբերվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը
2017 թվականի հունվարի վեցի Սուրբ Ծննդյան պատարագը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմում առանձնացավ հիշարժան իրադարձությամբ: Բարերար Արթուր Ջանիբեկյանը Ս. Պայծառակերպություն մայր տաճարին ընծայաբերեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը, որն առաջին անգամ հավատացյալների երկրպագության համար հանդիսավոր եկեղեցի բերվեց պատարագի ժամանակ:
|
|
|
Քննարկվել է Թեոդոսիայի հայկական եկեղեցիների նորոգման հարցըԹեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու, հարակից տարածքի, ինչպես նաև Հովհաննես Այվազովսկու գերեզմանի նորոգման աշխատանքներն իրականացնելու խնդրով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հանդիպել է Թեոդոսիայի քաղաքային խորհրդի նախագահ Սվետլանա Գևչուկի, աշխատակազմի ղեկավար Ստանիսլավ Կրիսինի հետ և քննարկել Թեոդոսիայի հայկական եկեղեցիների սեփականության իրավունքի ձեռքբերման, սրբավայրերի նորոգման աշխատանքների իրականացման հարցերը: |
|
|
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի քահանայական ժողովը ՂրիմումՆոյեմբերի 7-ից 11-ը Ղրիմի Ալուշտա քաղաքում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ գումարվեց թեմի քահանաների տարեկան նիստը, որին մասնակցում էր 35 հոգևորական: 2017 թվականին լրանում է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հիմնադրման 300-ամյակը: Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև հոբելյանական միջոցառումների ծրագրերը: |
|
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մոսկվա էր տարվել Ս. Գևորգ զորավարի մասունքակիր ԱջըՌուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի խնդրանքին ընդառաջ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մոսկվա էր տարվել Սուրբ Գևորգ զորավարի մասունքակիր Աջը: Սեպտեմբերի 24-ին՝ սրբի հիշատակության օրը, խաչի թափոր կատարվեց և սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար տարվեց Մոսկվայի Սուրբ Գևորգ մատուռ: |
|
|
Մոսկվայում ավարտվեց «Հայերը Ռուսաստանի մշակույթի և պատմության մեջ 18-20-րդ դարերում» գիտաժողովըՀոկտեմբերի 26-ից Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի հանդիսությունների սրահում ընթանում էր «Հայերը Ռուսաստանի մշակույթի և պատմության մեջ 18-20-րդ դարերում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: |
|
|
Ռուսահայոց թեմի առաջնորդի առաջին այցը Ղրիմի հանրապետությունՀոկտեմբերի 19-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․Եզրաս արքեպիսկոպոսՆերսիսյանը մեկօրյա այցով Ղրիմում էր։ Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալուց և ռուսահայոց թեմի կազմում ընդգրկվելուց հետո սա թեմակալ առաջնորդի առաջին այցն էր տարածաշրջան։ |
|
|
ՌԴ Տվեր քաղաքում օծվել է Ս. Հարություն հայկական նորակառույց եկեղեցինՀոկտեմբերի 8-ին ՌԴ Տվեր քաղաքում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանը օծեց Ս. Հարություն հայկական նորակառույց եկեղեցին: |
|
|
Օծվեցին ՌԴ Սուրգուտ քաղաքի հայկական եկեղեցու հիմքերըՀոկտեմբերի 5-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ ՌԴ Սուրգուտ քաղաքում կատարվեց եկեղեցու հիմնօրհնեքի արարողություն: |
|
|
Օրենբուրգում օծվել են նոր կառուցվող եկեղեցու հիմերըՍեպտեմբերին 19-ին ՌԴ Օրենբուրգ քաղաքում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն օծել է նոր կառուցվող եկեղեցու հիմերը: Աղոթատունը կառուցվում է տեղի հայ համայնքի ջանքերով: |
|
|
Խաչվերացի պատարագը Մոսկվայի Ս. Պայծառակերպություն եկեղեցումՍեպտեմբերի 11-ին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Խաչվերացի տոնական պատարագը մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժամանած Տ․Պարթև վարդապետ Բարսեղյանը։ Թեմակալ առաջնորդ Տ․Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց խաչքավոր Գարուն Քոչարյանին, որը տոնի առիթով Ս․Պայծառակերպություն եկեղեցուն էր նվիրել թանկարժեք քարերով զարդարված մասնատուփ Տիրոջ խաչափայտի մասունքը պահելու համար։ |
|
|
Պայծառակերպության տոնը՝ Մոսկվայի հայոց Ս. Պայծառակերպություն եկեղեցումՏոնական պատարագը Մոսկվայի Ս. Պայծառակերպություն եկեղեցում մատուցեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Պատարագից հետո ուխտավորները, «Նուռ» երիտասարդաց միության անդամները մեկնեցին Մոսկվա գետի ափ` ազգային խաղերով, երգ ու պարով տոնախմբելու Վարդավառը: |
|
|
Թանգարանային գիշերը՝ Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում«Թանգարանային գիշեր» միջոցառմանն այս տարի միացել էր նաև Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանը: Մոսկվաբնակ հայերի, ինչպես նաև օտարազգի այցելուների համար ողջ օրվա ընթացքում կազմակերպվել էին ցուցադրություններ, հանդիպումներ, վարպետաց դասեր, ֆիլմերի դիտումներ։ |