|
|
Հրեա պատմաբան Յաիր Օրոն մեղադրում է իշխանություններին՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համարԱպրիլի 23-ին Մոսկվայի եկեղեցական համալիրի հանդիսությունների սրահում Իսրայելի Բաց համալսարանի ամբիոնի վարիչ, պատմաբան Յաիր Օրոն դասախոսություն կարդաց՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Պատմաբանը մեղադրեց իր երկրի նախկին ու ներկա իշխանություններին՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար։ Նա քննադատեց նաև պաշտոնական Երուսաղեմի գործողությունները՝ Թուրքիային ու Ադրբեջանին պարբերաբար զենք վաճառելու և ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ |
|
|
Կոմիտաս և Սիրարփի. 2015թ.-ին քահանաների ընտանիքներում ծնված չորրորդ զավակները2014 թվականին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանաների ժողովին առաջնորդ Եզրաս սրբազանը հորդոր-առաջարկ էր ուղղել թեմի քահանաներին՝ որդեծնությամբ պատասխանել այն ոճրագործներին, ովքեր 100 տարի առաջ հանդգնեցին կոտորել հային իր պատմական հայրենիքում: Առաջնորդի կոչն ընդունվել էր ոգևորությամբ, որոշվել էր 2015 թվականին ծնված տղաներին անվանակոչել Կոմիտաս, աղջիկներին՝ Սիրարփի: |
|
|
Ս. Հարության Ճրագալույցի և կիրակնօրյա պատարագ Մոսկվայի Ս. Պայծառակերպություն եկեղեցում:Մոսկվաբնակ մեծ թվով հայեր մասնակցեցին Ս. Զատկի պատարագին: Ս. Հարության Ճրագալույցի պատարագի ավարտին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր դասը՝ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ, օրհնեց Ս. Պայծառակերպություն եկեղեցական համալիրի բակում զարդարված զատկական սեղանները: Տնօրհնեքի արարողություն կատարվեց նաև առաջնորդարանում: Կիրակնօրյա պատարագին հաջորդեց Սիրո ճաշը, իսկ «Տապան» թանգարանում բացվեց «Ս. Հարության ժառանգությունը» խորագրով մանրանկարչության ցուցահանդես: Բարերար Լևոն Հայրապետյանը եկեղեցուն նվիրեց Մինաս Ավետիսյանի ինքնանկարը: |
|
|
Մեծ Պահքի օրերը Մոսկվայի Ս.Պայծառակերպություն եկեղեցումՄեծ Պահքի այս օրերին ամեն չորեքշաբթի և ուրբաթ Մոսկվայի Ս.Պայծառակերպություն եկեղեցում կատարվում է հանգստյան ժամերգություն, որի ընթացքում, հավատացյալները հաջորդաբար ընթերցում են Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» 24 տնից բաղկացած աղոթքը: |
|
|
Ռուսաստանի հայոց թեմը աջակցելու է հայագիտության կենտրոնի գործունեությանըՓետրվարի 22-ին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում ստորագրվեց Մտադրությունների հուշագիր՝ ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի միջև: Ըստ հուշագրի` կողմերն այսուհետ խրախուսելու և աջակցելու են ՌԴ-ում հայ պատմագիտության, բանասիրության, արվեստագիտության, ազգագրության ոլորտներում անհատ գիտնականների և գիտական խմբերի միջև հետազոտական ծրագրերի իրականացմանը, Հայաստանում և ՌԴ-ում կազմակերպելու են հայագիտությանը նվիրված գիտաժողովներ, գրքերի տպագրություն: |
|
|
Քահանայական ձեռնադրություն Մոսկվայի Ս.Պայծառակերպություն եկեղեցումԴեկտեմբերի 27-ին Մոսկվայի Ս.Պայծառակերպություն Մայր տաճարում մատուցվեց պատարագ, որի ընթացքում Եզրաս սրբազանը քահանայական ձեռնադրություն կատարեց: Արամայիս սարակավագ Գրիգորյանը վերակոչվեց Տ. Հովհաննես քահանա: |
|
|
Արցախի մշակույթի օրերը ՄոսկվայումԱրցախի մշակույթի օրերը Մոսկվայում ամփոփվեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում։ Կիրակնօրյա պատարագին ներկա էին Արցախի կառավարության անդամները՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ինչպես նաև թեմի առաջնորդ Պարգև սրաբազանը, ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպանը, ազգային բարերարներ, հասարակական ու մշակութային գործիչներ։ |
|
|
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը մասնակցել է «Կրոնը և աշխարհը» մոսկովյան միջազգային համաժողովինՄոսկվայի քաղաքապետարանի կողմից կազմակերպված համաժողովին մասնակցում էին տարբեր դավանանքի հոգևոր առաջնորդներ, կրոնագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Համաժողովի հիմնական թեման վերաբերում էր Մերձավոր Արևելքի լարված իրավիճակին, տարածաշրջանում միջկրոնական խաղաղության հաստատման, ինչպես նաև բարեգործական աշխատանքներ իրականացնող կրոնական կազմակերպությունների հետ համագործակացության հարցերին։ |
|
|
Ցեղասպանության հետևանքներին նվիրված գիտաժողով ՄոսկվայումՑեղասպանությունն իբրև մարդկության դեմ ուղղված հոգևոր-բարոյական հանցագործություն»: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի նախաձեռնությամբ և Երևանի Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի աջակցությամբ Մոսկվայում հոկտեմբերի 23-ից 24-ը տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ |
|
|
Ուլյանովսկում կառուցվում է հայկական նոր եկեղեցիՍեպտեմբերի 10-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ՌԴ Ուլյանովսկ քաղաքում օծեց նոր կառուցվող եկեղեցու հիմքը: Աղոթատունը կառուցվում է տեղի հայ համայքնի ջանքերով և զբաղեցնում է ավելի քան 200 քմ տարածք։ |
|
|
ՌԴ Տամբով քաղաքում հայ համայնքը եկեղեցի է կառուցումՆոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ հունիսի 2-ին օծվեցին Տամբով քաղաքում կառուցվող եկեղեցու հիմերը: Եկեղեցու ճարտարապետական նախագծի հեղինակը Հակոբ Բաբախանյանն է: Աղոթատունը կառուցվում է տեղի հայ համայնքի ջանքերով: |
|
Քահանայից հավաք Մոսկվայի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցումՂևոնդյանց տոնի առթիվ շնորհաբաշխություն է տեղի ունեցել նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում: Արշակ քահանա Նազարյանը, Ներսես քահանա Խանանյանը և Գրիգոր քահանա Բեկնազարյանը արժանացել են լանջախաչ կրելու իրավունքի: Ծաղկյա փիլոն կրելու իրավունք է շնորհվել թեմի ութ հոգևորականի: Գումարվել է քահանայից հավաք, քննարկվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված ծրագրեր: |
