Էջմիածինը Աստծու հետ հանդիպման կետն է


Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեկնաբանում է Ս. Էջմիածնի Մայր տաճարի հոգևոր խորհուրդը: Նա նկատում է, որ Ս․ Էջմիածինը Աստվածային երեւույթ է և եթե իբրեւ հայ փնտրում ենք Աստծուն, անպայման պետք է հանդիպենք Էջմիածնին։ Մայր Տաճարից շքեղ տաճարներ աշխարհում շատ կան, սակայն էջմիածինը փոքր է ինչպես սիրտը, բայց միեւնույն ժամանակ կենսական է սրտի պես, որը մատակարարում է հոգեւոր արյուն իր աշխարհասփյուռ ժողովրդին։

Լոռու մարզի Վահագնի համայքում վերաօծվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին


Վահագնի համայնքի նոր եկեղեցին կառուցվել է 2017 թվականին Փարեմուզյան ընտանիքի բարերարությամբ: Մինչև այդ համայնքում գործող եկեղեցի չի եղել: Խոնարհված միակ սրբավայրը 1988-ի երկրաշարժից հետո ավերվել ու չի վերականգնվել: Նորակառույց եկեղեցին նորոգվել ու բարեզարդվել է, եկեղեցում այժմ նաև մկրտության ավազան կա:

 

էկումենիկ հանձնախումբը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտել է աշխատանքը


Հանձնախումբը նախապատրաստել է 2026 թվականին կայանալիք միասնության աղոթքի շաբաթվա տեքստերը: Ամեն տարի տեքստերը պատրաստվում են նոր երկրում, տեղի հոգևոր համայնքի կողմից: Այս տարի եկեղեցիների համաշխարհային խորհդուրդն ընտրել է Հայաստանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Սուրբ Էջմիածնի միաբանները պատրաստել են տեքստերի նախնական տարբերակը, որը ամբողջացել է էկումենիկ ժողովների ընթացքում: Միջեկեղեցական Հանձնախումբը բաղկացած է Վատիկանի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի տարբեր կառույցների ներկայացուցիչներից:

 

Լոնդոնի սուրբ Եղիշե առաջնորդանիստ եկեղեցում ջրօրհնեքի արարաղություն է կատարվել


Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ջուրն օրհնել է նորօրհնյալ մյուռոնով, որը սեպտեմբերին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում բաշխվել է թեմակալ առաջնորներին և ուղարկվել թեմեր և նվիրապետական աթոռներ: Եկեղեցական ավանդույթի համաձայն տեղ հասնելուն պես եկեղեցիներում նոր մյուռոնով ջրօրհնեք է կատարվում: Արարողության ավարտին Մյուռոնով սրբագործված ջուրը բաժանվել է ժողովրդին:

 

Աղոթքի միասնության շաբաթվա աղոթքներն ու տեքստերը նախապատրաստվում են Մայր Աթոռում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել են միջեկեղեցական հանձնախմբի աշխատանքները: Հանձնախումբը նախապատրաստում է 2026 թվականին կայանալիք աղոթքի միասնության շաբաթվա աղոթքներն ու տեքստերը: Աղոթքի միասնության շաբաթը կազմակերպում են Վատիկանը և եկեղեցիների համաշխարհային խորհուրդը` յուրաքանչյուր տարի հրավիրելով քրիստոնեական եկեղեցիներից մեկին նախապատրաստելու շաբաթվա ընթացքում հնչող տեքստերն ու աղոթքները:

Երևանում մեկնարկել է էպոսագիտական 6-րդ միջազգային գիտաժողովը


Միջազգային գիտաժողովին մասնակցում են տարբեր երկրների գիտնականներ: Մեկ հարթակում ներկայացվել են տարբեր ազգերի էպոսներ: Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են Գարեգին Սրվանձտյանցի գրքերը և Սասնա ծռեր էպոսի հրատարակությունները: 1874-ին բանահավաք հոգևորականը հայտնաբերեց հայկական էպոսը։ «Գրոց և բրոցից» 15 տարի անց Սուրբ էջմիածնի Գևորգյան ճեմարանի դասախոս Մանուկ Աբեղյանը հրատարակեց «Դավիթ և Մհեր» ժողովրդական դյուցազնավեպը:

 

Պատմական երկու իրադարձությունները մեծ ոգեւորություն են առաջացրել


Սեպտեմբերի 28-ին և 29-ին հայ հոգևոր և ազգային կյանքում երկու խոշոր իրադարձություններ տեղի ունեցան: Օրհնվեց հայաստանյայց եկեղեցու նոր մյուռոնը և վերաօծվեց ու վերաբացվեց Սուրբ Էջմիածնի մայր տաճարը: Երկու իրադարձությունն էլ մեծ ոգևորություն առաջացրին Հայաստանում և սփյուռքում, դարձան հայ համայնքները կապող, միավորող խոշոր միջոցառումներ: Այդ օրերին հազարավոր ուխտավորներ աշխարհի տարբեր երկրներից հանդիպեցին Մայր Աթոռում, աղոթեցին` միացած հոգևոր նույն ուխտով:

 

Արցախի թեմի առաջնորդը Արցախի հարցով հանդիպումներ է ունեցել եվրոպական երկրներում


Մունք-Գերմանիա նախաձեռնությունը և ՀԲԸՄ Վառնայի մասնաճյուղը հանդիպում են կազմակերպել Վառնայում: Վրթանես Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել Արցախում գտնվող հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին, կոչ է արել աջակցել շուրջ 120 000 բռնի տեղահանված արցախահայերին: Սրբազանն այցելել է նաև Մաաստրիխտ, եղել Վենետիկում: Մխիթարյան միաբանությունում տեղի է ունեցել «Փրկենք Հայկական ժառանգությունը Արցախում» խորագրով միջոցառում:

 

Մայր Աթոռն ու Մաշտոցյան Մատենադարանը համատեղ ներկայացրել են բացառիկ ցուցանմուշներ


Մաշտոցյան Մատենադարանում բացվել է ցուցադրություն «Ոգեղեն իրեր, հավերժացած պատկերներ. Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձերը» խորագրով։ Ներկայացված են Մայր Աթոռից բերված ծիսական պարագաներ և Մատենադարանում պահվող, բայց գիտական շրջանառությունից դուրս մնացած լուսանկարներ ու ապակե նեգատիվներ: Դրանցում եկեղեցական սպասք է, մեռոնթափ աղավնի, բուրվառ, խնկաման, սկիհ ու ճաճանչ խաչ: 20-րդ դարասկզբին սուրբ Էջմիածնում նաև լուսանկարել են եկեղեցական հանդերձներ:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը արծաթե սափոր է նվիրել ազգային բարերար Սամվել Կարապետյանին


Մայր Աթոռում Վեհափառ Հայրապետն ընդունել է ազգային բարերար, Մյուռոնօրհնեքի կնքահայր Սամվել Կարապետյանին և նրան նվիրել արծաթե սափոր, որը պատրաստված է մյուռոնի բաշխման սափորների նմանությամբ: Սափորի մի կողմում դրվագված է Մայր տաճարը, որի հիմնանորոգման բարերարներից մեկն է Սամվել Կարապետյանը, մյուս կողմում Մյուռոնի օրհնության սրբություններն են պատկերված:

 

Ամբողջ աշխարհից ուխտավորներ են ժամանել Մայր Աթոռ մասնակցելու պատմական իրադարձություններին


Մյուռոնօրհնեքի եւ Մայր Տաճարի վերաօծման պատմական իրադարձություններին մասնակցելու համար ամբողջ աշխարհից ընտանիքներով և ուխտավորական խմբերով Սուրբ Էջմիածին են ժամանել հազարավոր հավատացյալներ։ Մայր Տաճարի վերաօծումով իրագործվեց հազարավոր հայերի երազանքը։ Սրբալույս մյուռոնը հայոց միասնության սիմվոլն է, որը ոչ սահման է ճանաչում, ոչ աշխարհագրություն եւ ոչ էլ ժամանակ։

 

Մայր տաճարի վերաօծման պատմական իրադարձության առիթով պատրաստվել են շքանշաններ


Պատվո բարձրագույն շքանշանը տաճարի վերաօծման պատմական իրադարձության առիթով է պատրաստվել, Հայոց Հայրապետի տնօրինությամբ: Առաջին անգամ այս շքանշաններով Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարգեւատրել է բարերարներին՝ Մայր տաճարի վերաօծմանը արարողությանը։ Հենց նրանց ընծայաբերումներով էր հնարավոր դարձել Մայր տաճարի ամբողջական հիմանորոգումն ու բարեզարդումը: Բարերաների տիկնայք նունպես պարգատրվել են մեկ այլ՝ կրկին նորահաստատ «Դուստր Սուրբ Էջմիածնի» շքանշանով: