|
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոր մյուռոնը բաշխել է Հայաստանի և սփյուռքի թեմերինՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայոց եկեղեցու հայաստանյան և սփյուռքի թեմերի առաջնորդներին, նվիրապետական աթոռների ներկայացուցիչներին: Նորին սրբությունն անձամբ է հանձնել կարմիր զարդանախշ սափորները: Ըստ ավագության կարգի՝ առաջինը սրբալույս մյուռոնով լի սափորները ստացել եմ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքը, Անթիլիասի կաթողիկոսության և Երուսաղեմի պատրիարքության ներկայացուցիչները, ապա թեմակալ առաջնորդները: Թեմերում սուրբ յուղը կբաշխվի քահանաներին: |
|
Կայացել է Հայ Առաքելական Եկեղեցու ամենակարեւոր արարողություններից մեկը՝ Սրբալույս Մյուռոնի օրհնությունըՄյուռոնօրհնության արարողությանը հոգևորականները դուրս են բերել Կենաց փայտի մասունքով խաչը, Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Ցեղասպանության նահատակների մասունքարանը: Այս տարի դուրս են բերվել նաեւ Սուրբ Անանիա առաքյալի և Ղուկաս Ավետարանչի աջերը, Սուրբ Սահակ Պարթևի մասունքը: Մյուռոնի օրհնությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամն է ուղղել պատերազմի արհավիրքներ և կորուստներ կրած իր ժողովրդին և մաղթել, որ նոր մյուռոնը հոգևոր ուժ և վերհառնումի զորություն բերի:
|
|
Իրադարձային շաբաթը մեկ շնչովԿանադայի հայոց թեմի «Հայ Արտ տունը» կազմակերպել է ուխտագնացություն դեպի Քվեբեկի սրբավայր և Աստվածամոր մայր տաճար |
|
Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններՍրբազան արարողությանը մասնակից կարևոր մասունքներից են Հայ եկեղեցու հիմնադիր առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի մասունքները, որ հայ եկեղեցուն է նվիրաբերել Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը 1994 թվականին: Դուրս կբերվի Սրբոց նահատակաց մասունքարանը։ Սրբազան անոթը սրբագործվել է 2015 թվականին` սրբադասման արարողության նախօրեին։ Սկևռայի նշանավոր մասունքարանը նույնպես դուրս կբերվի սեպտեմբերի 28-ին: Եռափեղկ պահարան մասնատուփը պատրաստվել է 13-րդ դարավերջին Կիլիկիայի վանքերից մեկում: |
|
Անկախության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանրապետական մաղթանք է կատարվելՄայրավանքի միաբանությունը աղոթել է անկախ և ազատ Հայաստանի համար: Հանրապետական մաղթանքը հայոց եկեղեցիներում կատարվում է 1991 թվականից տարեկան երկու անգամ` մայիսի 28-ին և սեպտեմբերի 21-ին: Առաջին անգամ կատարվել է 1991-ին Անկախության հանրաքվեի հռչակումից անմիջապես հետո, և կաթողիկոսական տնօրինությամբ դարձել է ամենամյա ավանդույթ: Հիմքում առաջին հանրապետության մաղթանքն է, որը հաստատվել է Գևորգ Սուրենյանց կաթողիկոսի կողմից ավելի քան 100 տարի առաջ: |
|
Անկախության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևորականներն այցելել են ԵռաբլուրՄայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել ի հիշատակ պանթեոնում հանգչող մարտիկների, որոնց քաջության և անձնազոհության շնորհիվ, դժվարությամբ ձեռք բերվեց, ամրացավ ու զորացավ Հայաստանի անկախությունը: |
|
Նյու Յորքի քաղաքապետը պարգեւատրել է Հայոց արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս ՊարսամյանինՆյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը արևելաեվրոպական մշակույթին և ժառանգությանը նվիրված միջոցառման ժամանակ պատվոգիր է տվել Հայոց արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանին։ Սրբազանը հայտարարել է, որ հայկական համայնքը ձեւավորվել է ցեղասպանություն վերապրած հայերի կամքի, ոգու և խիզախության շնորհիվ։ Մեսրոպ սրբազանը ԱՄՆ հայոց արևելյան թեմի 13-րդ առաջնորդն է, ընտրվել է 2022 թվականին։ Անցյալ տարի եպիսկոպոս է ձեռնադրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: |
|
SOS արևելքի քրիստոնյաներ կազմակերպությունը Մայր Աթոռի տպարանին սարքավորումներ է նվիրելՔրիստոնյաներին աջակցող կառույցը կազմարարական սարքեր է նվիրել տպարանին: Կազմակերպությունը 2 տարի առաջ է սկսել գործակցել Մայր Աթոռի տպարանի հետ: Առաջին փուլում նվիրել են տպագրական սարք, որը հեշտացրել է աշխատանքը և բարձրացրել հրատարակությունների որակը: Կազմարարական նոր սարքերն ավելի արդյունավետ, արագ ու որակյալ կդարձնեն տպարանի աշխատանքը: Մայր Աթոռի տպագրատունը տարածաշրջանում ամենահինն է։ |
|
Հիմնանորոգումը մի քանի դար երկարեցրել է Մայր տաճարի կյանքըՄայր Աթոռի միաբան Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մայր տաճարի հիմնանորոգմամբ ոչ միայն փրկել է տաճարը փլուզումից, այլև մի քանի դար երկարեցրել է տաճարի կյանքը: Մայր տաճարի առաջին օծումը եղել է 303 թվականին։ Հայր Զաքարիան Մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի ուսանողներին նաեւ ներկայացրել է Մյուռոնի ծագման, ամբողջ ազգին միավորող զորության հայերին խոր անցյալի հետ կապելու մասին։ |
|
Պաշտոնյաները դեռեւս չեն հստակեցրել Մայր Տաճարի վերաօծման եւ մյուռոնօրհնության արարողությանը իրենց մասնակցությունը«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում կայացած ասուլիսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտնել է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից միայն ԱԺ նախագահն է հստակ պատասխանել, որ չի մասնակցելու։ Նա հայտարարել է, որ եկեղեցին էլ է տարակուսել իշխանություններին հրավիրելու հարցում, սակայն գերագույն հոգևոր խորհրդի ժողովը վերջնական եզրակացության է եկել, որ պետք է հրավիրել։ |
|
Նիդեռլանդների Ալմելո քաղաքի հայ համայնքը մեծ շուքով նշել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակըՔաղաքի առաջին հայկական եկեղեցին հիմնադրվել է 1991 թվականին՝ համայնքի նվիրատվությամբ գնված շենքում: Հետագայում, այդ շենքի վաճառքից ստացված գումարը և համայնքի հավաքած հանգանակությունը թույլ է տվել 2002 թվականին նախաձեռնել նոր Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումը։ Պատարագին մասնակցել է շուրջ 1000 մարդ։ |
|
Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ Եկեղեցում Խաչվերացի առթիվ մատուցվել է Սուրբ ՊատարագԽաչվերացի տոնը նաեւ Սուրբ խաչ անունը կրող եկեղեցիների ուխտի օրն է։ Այդ առիթով վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցուց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի է տեղափոխվել Սուրբ Թովմա առաքյալի հրաշագործ մասունքը: Այդ օրը հավատացյալները հնարավորություն են ունեցել հաղոդրակցվելու սուրբ մասունքին: |











