|
Հայաստանի եւ սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիիներում համընդհանուր աղոթք կհնչի գերիների համարԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում նոյեմբերի 10-ին Սուրբ Պատարագի ընթացքում կկատարվի համահայկական աղոթք: Հայոց հայրապետի կոչով աղոթք կհնչի արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։ |
|
ԳՀԽ անդամները մտահոգություն են հայտնել Հայաստանի անվտանգության ու ներքաղաքական խնդիրների կապակցությամբՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի ատենապետությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որի անդամները մտահոգությունն արտահայտեցին Հայաստանի անվտանգային և ներքաղաքական խնդիրների կապակցությամբ՝ կարևորելով ազգային միասնության և համախմբման անհրաժեշտությունը՝ ի նպաստ հայրենիքի զորացման և ինքնիշխանության պահպանման։ Նրանք հաստանել են, որ Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, արցախահայերի իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դատապարտման խնդիրները պետք է բաց պահել միջազգային օրակարգում։
|
|
Մայր տաճարի վերաօծումից հետո կայացել է առաջին եպիսկոպոսական ձեռնադրությունն ու օծումըԱմենայն հայոց Կաթողիկոսը եկեղեցական թափորով առաջնորդվել է Մայր տաճար` մատուցելու Սուրբ Պատարագ և կատարելու եպիսկոպոսական ձեռնադրություն: Հայրապետական ամպհովանին կրել են եկեղեցու չորս բարերարներ: Ամպհովանու տակ Նորին սրբությանն ուղեկցել են առընթերականները` Պոլսի հայոց պատրիարքը և Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Հայոց հովվապետը աղոթքով և օրհնությամբ նորընծաներին շնորհել է եպիսկոպոսական կոչման յոթ աստիճանները, պատգամել ու հանձնարարել խնամել Քրիստոսի հոտը` հավատարիմ մնալով եկեղեցու հայրերի և սրբերի ավանդներին: Այստեղ վեց եպիսկոպոսացուներին հանձնվել է եպիսկոպոսական հանդերձի մաս հանդիսացող եմիփորոնը: |
|
Վեհափառ Հայրապետը ընդունել է Հունաստանի եւ Կրետեի ուխտավորներինԳարեգին Բ ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի և Կրետեի հայ համայնքներից եկած ուխտավորների: Նրանք Սուրբ Էջմիածին են ժամանել Վեհափառ Հայրապետի օրհնությունը ստանալու և իրենց հոգեւոր առաջնորդի կողքին լինել եպիսկոպոս ձեռնադրվելու ժամանակ։ Շուրջ տասը տարի Հունաստանում ծառայած հայր Խորենը կձեռնադրվի եպիսկոպոս: Նրանց հետ հանդիպմանը Նորին Սրբությունը ընդգծել է, որ եպիսկոպոսական ձեռնադրությունը նշանակալի երևույթ է եկեղեցու կյանքում: Հայոց հայրապետը պատգամել է, որ աջակցեն իրենց առաջնորդին, քանի որ այդ կերպ կաջակցեն նաև եկեղեցուն, Հայաստանին, պետությանն ու ժողովրդին: |
|
Կանադայի հայոց թեմը տոնել է հիմնադրման 40-ամյակըԿանադահայոց թեմի հիմնադրման 40-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառմանը Աբգար սրբազանը 40-ամյակի հուշամեդալով է պարգևատրել թեմական խորհրդի ատենապետերին, անդամներին, հոգևորականներին և շուրջ չորս տասնամյակ ի նպաստ առաջնորդարանի ծառայած անձանց։ ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը պատարագ է մատուցել Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ թեմակալ առաջնորդի և հոգևոր հայրերի հետ նաև ջրօրհնեքի կարգ է կատարել նոր մյուռոնով: |
|
Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաները ազգային ինքնության, նեոխարիզմատիկ շարժումների մասին թեզեր են պաշտպանելՃեմարանականներ պաշտպանել են մագիստրոսական թեզ եկեղեցու և ազգային ինքնության, նեոխարիզմատիկ շարժումների, Հայաստանում մոլոկանների համայնքի մասին, որոնք ղեկավարել է Գևորգյան հոգևոր ճեմարանում ժամանակակից աղանդագիտություն դասավանդող Ղևոնդ ավագ քահանա Մայիլյանը։ Վեհափառ հայրապետի հաստատումից հետո ճեմարանականները մագիստրոսական աստիճան և դիպլոմներ կստանան: |
|
Մաշտոցյան Մատենադարանում բացվել է Միջնադարյան Հայաստանի վերաբերյալ նոր ցուցասրահՄաշտոցյան Մատենադարանում նոր ցուցասրահ է բացվել, որտեղ ներկայացված են Միջնադարյան Հայաստանի այն հմտությունները, արվեստն ու արհեստը, որոնց շնորհիվ ծնվում էին հոգևոր, գիտական, եկեղեցական նշանակության ձեռագրերը: Ցուցասրահը միջնադարյան լաբորատորիան է ներկայացնում, թե ինչպես են ձեռագիր պատրաստել, գրել և նկարազարդել գործիքները, պարագաները և ներկանյութերը։ |
|
Վեհարանում տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պոլսո Հայոց Պատրիարքի առանձնազրույցըՄայր Աթոռի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Մայր Տաճար, որտեղ Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվել է «Հրաշափառի» արարողություն։ Տաճարի վերաօծումից ու վերաբացումից հետո առաջին անգամ է իրականացվել այս արարողությունը։ Ավելի ուշ Վեհարանում տեղի է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պոլսո Հայոց Պատրիարքի առանձնազրույցը: Առաջիկա օրերին Սահակ Պատրիարքը կմասնակցի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: |
|
Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը օրհնել եւ օծել է Նիդերլանդների Նյուվեխայն քաղաքի Սբ. Նիկողայոս եկեղեցու բակի խաչքարերը։ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում կայացել է Գլաձորի համալսարանի 740 ամյակին նվիրված միջոցառում ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի երիտասարդները մեկնել են Ճապոնիա` մասնակցելու «Kakehashi» ծրագրին: |
|
Սփյուռքահայերը Մաշտոցյան Մատենադարանին են նվիրել միջնադարյան ձեռագրերՄաշտոցյան Մատենադարանի «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» ցուցահանդեսում նոր ձեռագրեր են ավելացել: Միջնադարյան հայերեն 4 հին ձեռագիր, մի հնատիպ գիրք` 19-րդ դարի սկզբի, Մատենադարան են եկել Լիբանանից և Միացյալ Նահանգներից: Երկու ձեռագրից մեկն ունի նաև մագաղաթյա պատառիկ-պահպանակ, որը շատ ավելի հին է` մոտավոր 10-րդ դար է թվագրվում: Մեկը 18-րդ դարի սաղմոսարան է, մյուսը շարակնոց: Հնատիպ գիրքը 19-րդ դարասկզբին տպված Տոմար է։ |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներինՆորին Սրբությունը հորդորել է եկեղեցականներին իրենց ծառայությամբ աջակցել հայրենական ու հոգևոր կյանքում ծառացած մարտահրավերների հաղթահարմանը՝ հետամուտ լինելով նաև հոգևոր, ազգային արժեքների պահպանմանն ու զորացմանը և այդ արժեքներով ազգի զավակների կրթությանը։ Վեհափառ Հայրապետը պատասխանել է հոգևորականների հարցերին, որոնք առնչվել են Եկեղեցու կանոնական, ծիսական և հովվական կյանքի հիմնախնդիրներին։ |
|
Մայր Աթոռում կայացել է Արևելյան ուղղափառ և անգլիկան եկեղեցիների միջազգային հանձնախմբի աշխատաժողովըԱնգլիկան և արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև երկխոսությունը սկսվել է մոտ 25 տարի առաջ: Միջքրիստոնեական հանձնախմբի աշխատանքը սկսվել է 2002-ին, և առաջին հանդիպումը եղել է դարձյալ Սուրբ Էջմիածնում` Գարեգին Բ ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ: Էկումենիզմի` այսինքն միջեկեղեցական կապերի այս դարաշրջանում, եկեղեցիների պետերը կարևորում են միասնությանն ուղղված քայլերը: |











