Սփյուռքի առաջնորդները կոչ են արել բոլոր հայերին պաշտպանել Հայ առաքելական եկեղեցին


Հայկական Սփյուռքի առաջնորդները բաց նամակով Հայաստանի կառավարությանը զգուշացնում են, որ եկեղեցին հալածելու պատճառով իշխանությունը վտանգում է կտրել կապը Սփյուռքի և համաշխարհային հանրության հետ: Ըստ նրանց՝ եկեղեցու առաջնորդների վրա հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար։ Նամակը ստորագրել են Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վաչե Մանուկյանը, Ջոզեֆ Ուղուրլյանը և Պերճ Սեդրակյանը։ Նրանք կոչ են անում սփյուռքի բոլոր հայերին բարձրացնել իրենց հավաքական ձայները և պահանջել իրենց իրավունքի իրացումը՝ դավանելու իրենց կրոնը քաղաքական միջամտությունից ազատ ինքնաբարեփոխվող եկեղեցում։

 

Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգեւորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավար


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով փետրվարի 16-19-ին Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում: Իշխանությունը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի և արքեպիսկոպոսի՝ երկրից չբացակայելու արգելք է դրել: Հեռավար մասնակցությունը ժինդիր չի կարող առաջացնել իրավաչափության և ընդունված որոշումների վիճարկման հարցում։

Լոս անջելեսի հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել ի պաշտպանություն Մայր Աթոռի


Լոս անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել Բրբենքի առաջնորդանիստ սրբոց Ղևոնդյանց եկեղեցու մոտ ի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ամենայն հայոց հայրապետի, ինչպես նաև ընդդեմ ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի: Նրանք պատասխան են պահանջել թեմի առաջնորդից և թեմական խորհրդից՝ եկեղեցին հալածողների դաշնակցելու համար:

 

Վիրահայերը հանրահավաք են կազմակերպել ի զորակցություն հայ առաքելական եկեղեցու


Վրաստանի հայ համայնքը հայտարարել է, որ երբ հոգևորականները բարձրաձայնում են ճշմարտությունը՝ նրանց պատասխանում են նվաստացմամբ և ձերբակալությամբ։ Երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջազգային հարթակներում պաշտպանում է Արցախի մշակութային ժառանգությունը, նրան մեղադրում են ռևանշիզմի մեջ։ Վիրահայերը համարում են, որ սա պատահականություն չէ, այլ մտածված քաղաքականություն՝ հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը թուլացնելու և ազգային պետության բովանդակությունը արժեզրկելու համար:

 

Կարգալույծ արված Արման Սարոյանը դատի է տվել Մայր Աթոռին և դատարան չի ներկայացել


Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ կարգալույծ հռչակված Արման Սարոյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն պաշտոնում։ Մայր Աթոռի փաստաբանն ընդգծել է, որ աշխարհիկ դատարանը և դատավորը չեն կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին, դա ամրագրված է Հայաստանի պետական օրենքով, ինչպես նաև՝ միջազգային իրավունքի նորմերով: Հետևաբար նման վեճը ենթակա չէ դատարանում քննության քաղաքացիական դատավարությամբ:

 

Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը Բաքվում պահվող գերիների հարցով դիմել է ԱՄՆ փոխնախագահին


Արամ Առաջինը Ջեյմս Վենսին հիշեցրել է, որ միջազգային օրենքը հստակորեն ընդգծում է ռազմագերիներին ազատ արձակելու և հոգևոր մշակութային կոթողների պաշտպանության կարևորությունը: Կիլիկիո կաթողիկոսարանից հայտնել են, որ նամակը արդեն հանձնվել է ԱՄՆ փոխնախագահին: Ջեյմս Վենսը հաջորդ շաբաթ այցելելու է Հայաստան և Ադրբեջան:

Մայր Աթոռն իր զորակցությունն է հայտնել Արցախի պատանդառված պետական գործիչներին


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արձագանքել է Բաքվում անցկացվող ապօրինի դատավարությանն ու դատարանի կայացրած վճռին, որով Արցախի ռազմական և քաղաքական գործիչները դատապարտվել են ցմահ, կամ երկար տարիների ազատազրկման: Մայր Աթոռը վերահաստատել է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցներով հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի։

 

Հայ եկեղեցու նոր ծիսակարգերը


Քառորդ դարում, Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետության տարիներին, հայ եկեղեցու ծիսական կյանքը հարստացել է։ Նորին սրբության տնօրինությամբ եկեղեցական օրացույցում նոր կարգեր և արարողություններ են հաստատվել։ Դրանք հետզհետե դարձել են եկեղեցական կյանքի անբաժան մասը: Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, հոգևոր պաշտամունքի նոր կարգեր հաստատելով, շարունակում է հայ եկեղեցու հայրապետերի գործը:

Կաթողիկոսի կարգադրությունները Հայ Առաքելական Եկեղեցու համար իրավական ուժ ունեն


Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կարգալուծության համար հիմք են հանդիսացել նախկին եպիսկոպոսի կարգազանցությունները: Կաթողիկոսի կարգադրությունները եկեղեցական իրավունքի աղբյուր են՝ տիեզերական և տեղական ժողովների կանոնների, ինչպես նաև կանոնագրքերի հետ միասին։ Այսինքն՝ Կաթողիկոսի որոշումները պարտադիր են ամբողջ եկեղեցու համար։ Միայն նա կարող է օծել մյուռոնը։ Միայն նրա ձեռամբ են ձեռնադրվում եպիսկոպոսները։ Նա է հրավիրում եկեղեցական ժողովները, նշանակում կամ հաստատում թեմակալ առաջնորդներին: Նա իրավունք ունի նաև պատժել կարգազանց հոգևորականներին։

 

Հռոմի Պապը Սուրբ Պողոսի տաճարում հատուկ անդրադարձել է Հայ Եկեղեցու ավանդին


Սրբազան Քահանայապետը Քրիստոնյաների միության համար ամենամյա աղոթքի շաբաթվա ամփոփիչ արարողության ժամանակ հայտարարել է, որ այս տարվա աղոթքները պատրաստվել են Հայաստանի Եկեղեցիների կողմից։ Նա համարում է, որ դրանք վկայությունն են այն քաջ քրիստոնեական հավատքի, որը հայ ժողովուրդը դրսևորել է իր պատմության ընթացքում: Պապը շեշտել է, որ Հայաստանը, որպես առաջին քրիստոնյա ազգ, շատ վաղ է ընդունել Ավետարանը՝ Փրկության Խոսքի անվախ քարոզիչների շնորհիվ։ Այդ երկրից հավատքը տարածվել է Արևելք և Արևմուտք՝ դառնալով միասնության և խաղաղության սերմ։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ թեմակալ առաջնորդներ են նշանակվել


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ։ Մեկ այլ տնօրինությամբ՝ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ:

 

Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում անցկացնելը պայմանավորված է Հայաստանում ստեղծված իրավիճակով


Եպիսկոպոսաց ժողով, Ավստրիա, Հայաստան, պատմական հանգամանքներ, կանոնական հանգամանքներ, ազատ ընթացք, օրինական ընթացք, լիարժեք ընթացք, արտաքին ճնշումներ, պետական բռնաճնշումներ, եկեղեցու գործունեություն