Երեւանում կայացել է «Եկեղեցին պետականության ակունքներում» խորագրով համաժողով


Պատմաբանները համարում են, որ հայոց եկեղեցին պետականության գաղափարը պահպանող կառույց է։ Եկեղեցին նախապատրաստել է հայոց պետականության հիմքերը ուշ միջնադարից մինչեւ նոր ժամանակաշրջան: Գործնականում հենց եկեղեցին է սերունդներին փոխանցել ազգային պետության գաղափարը: Թեզը, թե իբր եկեղեցին պատմության ընթացքում խանգարել է պետականության ձևավորմանը, պատմաբանները համարում են հիմնազուրկ։

 

Միքայել սրբազանի գործով Նիկոլ Փաշինյանը բացահայտ ուղղորդել է իրավապահներին


Միքայել սրբազանի փաստաբանները համարում են, որ Մայր Աթոռ իրավապահների ներխուժումն ու սրբազանին շինծու մեղադրանք ներկայացնելը եկեղեցուն վարկաբեկելու փորձ էր: Ըստ նրանց՝ Նիկոլ Փաշինյանն այս գործով բացահայտ ուղղորդել է իրավապահ մարմիններին, դրա վկայությունը շինծու մեղադրանքն է, անհիմն կալանավորումը, դատավորի պահվածքը: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը այժմ գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Նա կալանավորվել է երկու ամսով:

 

Կայացել է «Հայոց Արևելից կողմեր․ Գարդման․ պատմություն և իրականություն» խորագրով խորհրդաժողով


Խորհրդաժողովին քննարկվել է Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառի պատմամշակութային ժառանգության ու 20-րդ դարում տեղի ունեցած հայաթափման իրողությունները։ Խորհրդաժողվի ավարտին կազմակերպիչները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով Ադրբեջանից, միջազգային հանրությունից ճանաչել Գարդմանի հայ բնակչության իրավունքներն ու կրել պատասխանատվություն:

 

Շիրակի թեմի առաջնորդին ձերբակալելու համար իրավապահները ներխուժել են Մայր Աթոռի տարածք


Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռում համակարգում էր քահանայական ամենամյա ժողովը, երբ սրբավայր են ներխուժում դիմակավորված իրավապահները։ Հայաստանի թեմերից ժամանած քահանաները շրջապատում և պաշտպանության տակ են առնում Շիրակի թեմի առաջնորդին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հետո երեղեցու պաշտպանությանն է միանում հավատացյալ հասարակությունը։ Միքայել արքեպիսկոպոսը մի քանի անգամ փորձում է նստել մեքենան եւ գնալ իրավապահների հետ, սակայն հավաքվածները ընդդիմանում են, ի վերջո սրբազանը որոշում է ոտքով գնալ Քննչական։

 

Հայաստանում գրանցված 60-ից ավելի կրոնական կազմակերպությունները գրեթե չեն վերահսկվում


Համագումարի ընթացքում միաբանների համար Մայր Աթոռում կազմակերպվել են թեմատիկ բանախոսություններ: Բանախոսները նկատել են, որ Հայաստանում առաքելական սուրբ եկեղեցին իր կառույցներով բացառիկ կարգավիճակ ունի: Այսինքն 91 թվից դրված է եղել հայ առաքելական սուրբ եկեղեցին որպես ազգային կառույց դիտելու և կարգավիճակը իրավաբանորեն ամրագրելու պարտականությունը, որը հետագայում ամրագրվեց 2005 թվականի սահմանադրությամբ: Իսկ Հայաստանում գրանցված 60-ից ավելի կրոնական կազմակերպությունները գրեթե չեն վերահսկվում, հաշվետվողականությունը թերի է:

 

Համագումարին բացվել է «Սուրբ Էջմիածնի միաբանը 19-20րդ դարեորւմ» ցուցահանդեսը


Ցուցահանդեսում ամփոփված փաստագրական նյութը էջմիածնական ականավոր միաբանների եւ հայրապետների մասին է։ Նրանց գործունեությունն անջնջելի հետք է թողել Մայր Աթոռի և հայ ժողովրդի պատմության վրա։ Նրանք ոչ միայն հոգևորականներ են եղել, այլև հայտնի մտավորականներ ու գիտնականներ։ Գևորգ Չորրորդ կաթողիկոսը հիմնադրել է նոր շրջանում Հայաստանի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Գևորգյան հոգեվոր ճեմարանը։ Այստեղ կրթվել են ոչ միայն ժամանակի հոգեվորականները, այլև ապագա գրողներ, ուսուցիչներ, երաժիշտներ, պատմաբաններ, հանրային գործիչներ։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը միաբաններին պատգամել է նոր փորձությունների հանդիման լինել միասնական


Հայոց Հովվապետը, խոսելով հայրենիքի և ժողովրդի համար ներկայիս դժվարին ժամանակաշրջանի մասին, նաև մտահոգությամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց Հայրապետի և եկեղեցականության թիրախավորմանը՝ նշելով, որ ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու Եկեղեցուն, լռեցնել Եկեղեցու ձայնը և նվազեցնել հասարակության մեջ նրա բարձր վարկն ու հեղինակությունը։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ֆլորիդայի Սուրբ Դավիթ եկեղեցու համայնքի ուխտավորներին


Ուխտավորները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և Հայրենիքի հետ կապը զորացնելու համար։ Նորին Սրբությունն իր ուրախությունն է հայտնել հայորդիների Մայր Աթոռ այցի առիթով` գոհունակությամբ հաստատելով, որ Սփյուռքի հայկական համայնքների կողմից հաճախ կազմակերպվող ուխտագնացությունները լավագույն առիթ են հոգևոր նորոգության, հայրենաճանաչության և հայրենասիրական զգացումների զորացման: Նաև այդպես հաղորդ են դառնում հայրենի իրականությունանն ու ժողովրդի կյանքին Վեհափառ հայրապետը պատգամել է հատկապես փոքրիկ ուխտավորներին` չմոռանան իրենց ինքնությունը, անպայման մասնակցեն համայնական ու եկեղեցական կյանքին:

Ամենայն հայոց Կաթողիկոսը Սուրբ Էջմիածնում ընդունել է նորաօծ հոգևորականներին


Ձեռնադրությունից հետո հոգեւորականները քառասնօրյա պատրաստության շրջան են անցկացրել Մայր Աթոռում: Սեպուհ աբեղա Ասատրյանը, ընդունված կարգի համաձայն, Նորաօծ հոգևորականների անունից իրենց մատուցած անդրանիկ պատարագների նշխարներն է հանձնել Վեհափառ հայրապետին: Մայր Աթոռի լուսարարապետ Անանիա վարդապետ Ծատուրյանը ներկայացրել է 40 օր առաջ Մայր տաճարում ձեռնադրված յոթ հոգևորականներին, նորին սրբության հայրական խրատներն ու օրհնությունը խնդրել ձեռնադրյալների ծառայության նոր շրջանի համար:

 

Եկեղեցիների համաշխարհային խորհրդին Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է գրել


Նա կրկին դժգոհել է, որ իբրեւ Հայ եկեղեցին մարդկանց մղում է ոչ թե խաղաղության, այլ բռնության, հայ ժողովրդին կոչ է անում «մահվան պայքարի» և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ։ Նա կոչ է արել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել Հայ եկեղեցու իբրեւ սադրիչ, ռևանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղությունը։ Մինչեւ այդ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Ամենայն Հայոց Կաթողիկոսի խնդրանքով կազմակերպել էր «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովը:

Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը վերընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ


Մայիսի 30-ից հունիսի մեկը Մոնրեալի սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում կայացել է կանադահայոց թեմի թեմական ժողովը, որին մասնակցել են երկրի տարբեր ծայրերից ժամանած հոգևորականներ և աշխարհիկ պատվիրակներ՝ խորհրդածելու եկեղեցու կյանքի և առաքելության շուրջ։ Ժողովի կարևորագույն իրադարձություններից մեկը թեմակալ առաջնորդի ընտրությունն էր: Առաջադրվել են երկու թեկնածու՝ գործող առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, և Բագրատ ծայրագույն վարդապետ Պերճեկյանը: Ժողովականների քվեարկությամբ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը վերընտրվել է՝ շարունակելու իր ծառայությունը որպես Կանադայի հայոց թեմի առաջնորդ։

 

Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը նշել է գործունեության 65-ամյակը


Էջմիածնասեր տիկնանց համախմբումը ստեղծվել է 1950-ականների վերջին: Հայրապետական աթոռը ծանր դրության մեջ էր, և Բեյրութահայ տիկնայք իրենց վրա են վերցնում հոգևորականների հանդերձներ պատրաստելու գործը: Մայր Աթոռին են ընծայաբերում եկեղեցական հանդերձներ, շապիկներ, գորգեր, ճեմարանականների զգեստներ, ծիսական սպասք, խաչեր, տարբեր պարագաներ ու նյութական օժանդակություն: Նրանց ջանքերով սկսվում են Լիբանանից Հայաստան, դեպի հայոց հոգևոր կենտրոն առաջին ուխտագնացությունները, որոնք մինչեւ այսօր շարունակվում են: