Ընդհատված առաքելություն


Զինված ուժերի հոգևոր սպասավորության ինստիտուտի գործունեությունը Պաշտպանության նախարարությունը փետրվարին դադարեցրեց: Կառավարությունն այդ որոշումը մեկնաբանեց որպես բանակի աշխարհիկացման և կրոնական կառույցներից տարանջատման քայլ։ Որքանո՞վ է ողջամիտ կառավարության այս պնդումը, իրականում ի՞նչ խնդիր էին լուծում բանակում հոգևորականները և ո՞րն էր պաշտպանության նախարարության այս որոշման իրական պատճառը։

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստը անցկացվել է առանց տուժողների


Կարգալույծ Արամայիս Թոխմազյանը և Ստեփան Ասատրյանը չեն ներկայացել դատարան։ Մեղադրանքի համաձայն՝ Մկրտիչ Սրբազանը թեմի հոգևորականներին պարտադրել է մասնակցել վարչապետի դեմ կազմակերպված հավաքներին, իսկ 2021 թվականի ընտրությունների ժամանակ հրահանգել չքվեարկել իշխող ուժի օգտին։ Սրբազան հայրը մեղադրանքը չի ընդունում: Փաստաբաններն այն որակում են որպես քաղաքական հետապնդում:

 

Կառավարությունը կեղծիքով Արման Սարոյանին նշանակել է ներման հարցերի քննարկման հանձնաժողովի անդամ


Արման Սարոյանը նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։ Մայր Աթոռը հայտարարել է, որ նշանակումը կատարվել է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության և խախտում է ՀՀ օրենսդրությունը։ Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ։ Իսկ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։

 

Հավատավոր ժողովուրդն այսօր Վեհափառի շուրթերից կրկին լսել է կենարար Ավետիսը


Պատմության մեջ տեղի ունեցած մեծագույն հրաշքը` Քրիստոսի Հարությունը հազարավոր հայորդիների է բերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս օրը համընդհանուր ուրախության և վերածննդի տոն է։ Հավատավոր ժողովուրդը Մայր Տաճարում մասնակցում է հայրապետական պատարագի, ստանում Նորին Սրբության պատգամը և ևս մեկ անգամ հայրապետի շուրթերից լսում ՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» կենարար ավետիսը:

 

Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում տոնել են Հիսուսի Հարության տոնը


Սուրբ Հարության Պատարագը մատուցել է թեմակալ առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Հավատացյալները սրբազան հոր հետ Տիրոջից օրհնություն են հայցել, որպեսզի Սուրբ Հարության կենարար շնորհով ամուր մնան իրենց հավատքի մեջ: Պատարագի ավարտին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում ժողովրդական երգ ու պարով է շարունակվել օրվա տոնական տրամադրությունը: Բակում տեղադրված տաղավարներում ներկայացվել են Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոնի, թեմի «Տուն» սոցիալ-կրթական կենտրոնի սաների 7 վարպետների ձեռքի աշխատանքները:

 

Հայ Առաքելական Եկեղեցու զանգերն ավետել են Քրիստոսի հրաշափառ հարությունը


Մայր Տաճարում Ճրագալույցի տոնական պատարագ է մատուցվել, որից հետո հայրապետական թափորը շարժվել է դեպի մոմավառության սրահ՝ Ս․ Հարության տոնի կենարար լույսը փոխանցելու հավատացյալներին:

Մայր Աթոռում ապաշխարողաց կարգ է կատարվել


Ապաշխարության կարգը մեղքերից մաքրվելու հնարավորություն է: Այս կարգից հետո է, որ հավատացյալներն արժանի են դառնում սուրբ Հաղորդությանը։ Ովքեր ապաշխարությամբ են անցել Մեծ Պահքի շրջանը, վաղ առավոտյան՝ ժամը 7:30-ին գնում են եկեղեցի, որտեղ ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողաց կարգ: Սաղմոսներով և շարականներով հարուստ այս գեղեցիկ արարողության ժամանակ հավատացյալներին արձակում է շնորհվում, որպեսզի քառասնօրյա պահեցողությունից հետո նրանք մոտենան սուրբ Հաղորդությանը:

 

Ավագ հինգշաբթին եկեղեցու ծիսակարգում ամենահագեցած օրն է


Մայր Աթոռում առավոտյան ժամը 7:30-ին ժամերգություն և ապաշխարողաց արձակման կարգ է կատարվել, որից հետո սուրբ Պատարագ է մատուցել Հայր Դավիթը: Հենց ավագ հինգշաբթի Հիսուս հաստատեց սուրբ հաղորդության խորհուրդը։ Ավագ հինգշաբթին Մեծ պահքի այն եզակի օրերից է, երբ խորանի վարագույրը բացվում է, մատուցվում է բաց Պատարագ և հաղոր¬դու¬թյուն է տրվում: Հաղորդությունը Հայ առաքելական եկեղեցու գլխավոր խորհուրդներից է, քանի որ հենց դրա միջոցով են հաղորդվում Քրիստոսի մարմնին ու արյանը, ստանում կենդանարար սնունդ:

 

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնական Պատարագ է մատուցվել


Ծաղկազարդը գավառցիների սիրած տոներից է, որին հավատացյալները ուրախությամբ են պատրաստվում՝ վերապրելով այն ոգևորությունը, որով Երուսաղեմում ժողովուրդը դիմավորում էր Հիսուս Քրիստոսին: Առավոտյան ժամերգությունից և Անդաստանի կարգից հետո օրհնված ճյուղերը բաժանվել են հավատացյալներին։ Սուրբ Աստվածածնում հոգևոր դասն ու Աստվածաշնչային ընկերությունը հարյուրավոր երեխաների Աստվածաշունչ մատյաններ է նվիրել:

 

Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ Կալկաթայում բուժվելուց հետո զինհաշմանդամը վերադարձել է


Մայր Տաճարում հուլիսին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրությունը գրավում է 6 տարեկան մի երեխայի աղոթք։ Հայոց Հայրապետն օրհնել է տղային և ուշադրությունից չի վրիպել երեխայի հոր առողջական ծանր վիճակը: Ավելի ուշ երեխայի հորը հրավիրել են Մայր Աթոռ և Հայրապետի տնօրինությամբ ուղարկել Հնդկաստան՝ պրոթեզավորման: Հայոց Հայրապետը մարտի 25-ին ընդունել է Կալկաթայից վերադարձած զինհաշմանդամի ընտանիքին։ Վնասվածքներ ստացած տասնյակ զինվորականներ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի անմիջական օժանդակությամբ բուժվում և պրոթեզավորվում են արտասահմանի լավագույն բուժհաստատություններում:

 

Դատարանը վերացրել է Մկրտիչ սրբազանի նկատմամբ տնային կալանքը


Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ազատվել է տնային կալանքից։ Մարտի 17-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Դաբաղյանը վերացրել է տնային կալանքը: Դատարանը Մկրտիչ սրբազանի նկատմամբ կիրառել է նոր սահմանափակում՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք։

 

Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր կյանքը խաթարված է


Նոր Նորքի առաջին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքն այսօր բաժանված է երկու մասի. հավատացյալների մեծ մասն այլևս չի այցելում այս սրբավայր, պատճառը հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի հակաեկեղեցական արշավին միանալն է: Երբեմնի ակտիվ ու համախմբված համայնքն այսօր, ըստ էության, մասնատված է, հոգևոր հովվի հակաեկեղեցական արշավին միանալու որոշումը մեծ վնաս է հացրել համայնքի բնակիչներին: