Հառիճավանքում ընթանում են 1235 թվականին ստեղծված «Օդիգիտրիա» Տիրամոր որմնանկարի ախտորոշման, մաքրման, վերականգնման և կոնսերվացման աշխատանքները: Ջրամեկուսացման և խոնավության խնդիրները լուծելուց հետո, ճարտարապետ Արա Զարյանն ու բելգիացի մասնագետ Քրիստին Լամուրեն աշխատում են որմնանկարի պահպանված հատվածների ամրակայման վրա: Նախատեսվում է արհեստական բանականության և լուսային պրոյեկցիայի միջոցով վերարտադրել որմնանկարի նախնական, ամբողջական տեսքը։

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Անուշ Առաքելյան
2026-07-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ