|
Մարմարաշենի եկեղեցում հավատացյալները նշել են Սուրբ Գեւորգի հիշատակության օրըՄասյացոտնի թեմակալ առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը օրհնել է հավատացյալներին՝ հայցելով սրբի բարեխոսությունը դժվարին ժամանակներ ապրող Հայաստանի ու եկեղեցու համար: Պատարագի ավարտին եկեղեցում կազմակերպվել է տոնախմբություն և մատուցվեց սիրո ճաշ: |
|
Ավարտվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունըԴատարանը վճիռը կկայացնի սեպտեմբերի 24-ին, բայց փաստաբանական խումբը հույս չունի, որ դատարանը արդար որոշում կկայացնի։ Հակառակ դեպքում գործն ընդդատությամբ կուղարկեր Շիրակի մարզի դատարան: Բացի այդ՝ կալանքի ժամկետը երկարացնելիս դատարանը հաշվի չի առել Սրբազանի տարիքը, ոչ հոգևորական լինելու հանգամանքը, ոչ անձը բնութագրող հատկանիշները: Միքայել Սրբազանը նկատել է, որ մեղադրող կողմն այդպես էլ չի անդրադարձել, թե ինչու իրեն կոչ անելու մեջ չեն մեղադրել 2020թ․-ից սկսած, ավելին՝ դատախազությունը քրեական վարույթ սկսելու հիմք նախկինում չի տեսել, ինչո՞ւ են հենց հունիսին որոշել հապշտապ ձերբակալել իրեն։ |
|
Միքայել սրբազանին սպառնում է պատիժ՝ տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկումՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի քննությունն չի ավարտվել։ Եզրափակիչ նիստը կշարունակվի սեպտեմբերի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենա Միքայել Սրբազանը։ Պաշտպանները համարում են, որ այս գործը քաղաքական պատվեր է։ Նրանք միջնորդել են անմեղ ճանաչել սրբազանին և անհապաղ ազատ արձակել: |
|
Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը տեղափոխվել է Նիգավանի եկեղեցիՆիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցու ուխտի օրվա՝ վերաօծման տասնամյակի առիթով Հայոց Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռից տեղափոխվել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը: Պատարագի մասնակիցները հաղորդություն են ստացել և արժանացել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքից բխող զորությանը: |
|
Արամ ԱվետիսյանԱրամ Ավետիսյանը 44-օրյայի ընթացքում զրկվել է երկու ոտքից: Հիմա պրոթեզներով է տեղաշարժվում: Արամը Աչաջուր գյուղից է, մեծացել է զինվորականի ընտանիքում, ընտանիքի բոլոր տղամարդիկ՝ հայրը և չորս եղբայրները զինվորականներ են: Երկու ոտքը կորցնելուց հետո Արամը փորձում է լիարժեք կյանքով ապրել։ Նա ընկերների հետ ձեւափոխել և իրեն է հարմարեցրել մեքենան։ Զինվորական ծառայության այլեւս անցնել չի կարող, բայց աշխատում է մեքենայի արհեստանոցում։ |
|
Կյանքը պատերազմից հետո . Գևորգ ՀամբարձումյանԳանգուղեղային ծանր վնասվածք ստացած 23-ամյա Գևորգ Համբարձումյանը մեծ դժվարությամբ է խոսում, գանգուղեղային վնասվածքի պատճառով չի աշխատում ձեռքը, քայլքը դժվարացել է: Պատերազմից հետո՝ վերականգնողական փուլում ընկերոջ առաջարկով որոշել է շարունակել մարզումները, բայց արդեն ոչ թե բոքսի, այլ պարաբազկամարտի ոլորտում: Նախկին բռնցքամարտիկը դափնիներով է վերադառնում Հայաստան։ Նա ավելի քան 10 մեդալ ունի, որոնք նվաճել է աշխարհի և Եվրոպայի պարաբազկամարտի առաջնություններում։ |
|
Միքայել սրբազանը դատարանում հայտարարել է, որ իշխանությունը 2018-ից է իր դեմ լարվածՄիքայել սրբազանը համարում է, որ իր կյանքի մեծագույն սխալը գործել է 2018–ին, երբ ողջունել է Նիկոլ Փաշինյանին, բայց երբ Փաշինյանը հայտարարել է, որ դառնում է վարչապետ, ինքը դեմ է եղել։ Ըստ նրա՝ այդ օրվանից սկսվել է իր նկատմամբ իշխանության մոտեցման փոփոխությունը։ Սրբազան հայրը հիշեցրել է, որ իշխանության հեռացման անհրաժեշտության մասին խոսել է դեռևս 2020 թվականի պատերազմի օրերին, վեց տարի շարունակ, սակայն ոչ մի անգամ իրավապահները հանցակազմ չեն տեսել իր խոսքերում։ Նա համարում է, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ |
|
Միջեկեղեցական համաժողովին դուրս է բերվել Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր ԱջըԱվարտվել է Մայր Աթոռում մեկնարկած «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովը: Մայր Տաճարում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել Կիրակնամուտի ժամերգություն։ Ի նշանավորումն Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի՝ դուրս է բերվել տիեզերաժողովին Հայոց Եկեղեցու կողմից մասնակցած Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը։ |
|
Միջեկեղեցական Համաժողովի մասնակիցները այցելել են Խոր ՎիրապՄայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ անցկացվում է «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովը։ Ուխտագնացությունները հայոց նվիրական սրբավայրեր համաժողովի բաղկացուցիչ մասն է: Նիկիայի ժողովն առանցքային նշանակություն է ունեցել Ընդհանրական Եկեղեցու կանոնական և իրավական դրույթների հստակեցման, դավանական սկզբունքների ամրագրման համար։ Այս համաժողովը տարբեր եկեղեցիների հոգևորականներին հնարավորություն է տալիս կիսվել փորձառությամբ, համատեղ խորհել եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ։ |
|
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսովՍրբազանի կալանքի ժամկետը լրանում է սեպտեմբերի 6-ին: Դատախազը միջնորդել է ժամկետը ևս մեկ ամսով երկարացնել, պատճառաբանելով, որ Միքայել Սրբազանը, ազատության մեջ գտնվելով, կարող է նոր հանցանք գործել: Պաշտպանները նկատել են, որ դատավարության ընթացքում նա կարող էր և ուներ լրատվամիջոցներով խոսելու հնարավորություն, սակայն չի խոսել։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը և սրբազան հոր կալանքը երկարաձգել ևս մեկ ամսով: Հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 15-ին: Միքայել Սրբազանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում։ |
|
Միքայել սրբազանի գործով դատավարությունը հասել է եզրափակիչ ելույթների փուլինԳործի քննությունն սկսվել էր օգոստոսի 15-ին՝ երկու շաբաթ առաջ։ Գրեթե ամեն օր դատական նիստ է նշանակվել՝ հաճախ շարունակվել աշխատանքային ժամից հետո։ Անցյալ շաբաթ՝ օգոստոսի 25-ին ավարտվել են հիմնական դատալսումները: Օգոստոսի 28-ի նիստին եզրափակիչ ելույթներով հանդես են եկել մեղադրող ու պաշտպանական կողմերը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 2-ին։ |
|
Միքայել Սրբազանին սպառնում է տուգանքից մինչև հինգ տարի ազատազրկումՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը, որն ընդամենը 2 շաբաթ տևեց, մոտենում է ավարտին: Հանրային մեղադրողը միջնորդել է մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր անելու համար։ Դատական նիստի ժամանակ Երեմ Սարգսյանը դատավոր Արմինե Մելիքսեթյանի վերաբերմունքը կողմնակալ է որակել և համոզմունք հայտնել, որ նա ի զորու չէ արդար վճիռ կայացնել: |











