|
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում տոնել են Հիսուսի Հարության տոնըՍուրբ Հարության Պատարագը մատուցել է թեմակալ առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Հավատացյալները սրբազան հոր հետ Տիրոջից օրհնություն են հայցել, որպեսզի Սուրբ Հարության կենարար շնորհով ամուր մնան իրենց հավատքի մեջ: Պատարագի ավարտին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում ժողովրդական երգ ու պարով է շարունակվել օրվա տոնական տրամադրությունը: Բակում տեղադրված տաղավարներում ներկայացվել են Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոնի, թեմի «Տուն» սոցիալ-կրթական կենտրոնի սաների 7 վարպետների ձեռքի աշխատանքները: |
|
Հայ Առաքելական Եկեղեցու զանգերն ավետել են Քրիստոսի հրաշափառ հարությունըՄայր Տաճարում Ճրագալույցի տոնական պատարագ է մատուցվել, որից հետո հայրապետական թափորը շարժվել է դեպի մոմավառության սրահ՝ Ս․ Հարության տոնի կենարար լույսը փոխանցելու հավատացյալներին: |
|
Մայր Աթոռում ապաշխարողաց կարգ է կատարվելԱպաշխարության կարգը մեղքերից մաքրվելու հնարավորություն է: Այս կարգից հետո է, որ հավատացյալներն արժանի են դառնում սուրբ Հաղորդությանը։ Ովքեր ապաշխարությամբ են անցել Մեծ Պահքի շրջանը, վաղ առավոտյան՝ ժամը 7:30-ին գնում են եկեղեցի, որտեղ ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողաց կարգ: Սաղմոսներով և շարականներով հարուստ այս գեղեցիկ արարողության ժամանակ հավատացյալներին արձակում է շնորհվում, որպեսզի քառասնօրյա պահեցողությունից հետո նրանք մոտենան սուրբ Հաղորդությանը: |
|
Ավագ հինգշաբթին եկեղեցու ծիսակարգում ամենահագեցած օրն էՄայր Աթոռում առավոտյան ժամը 7:30-ին ժամերգություն և ապաշխարողաց արձակման կարգ է կատարվել, որից հետո սուրբ Պատարագ է մատուցել Հայր Դավիթը: Հենց ավագ հինգշաբթի Հիսուս հաստատեց սուրբ հաղորդության խորհուրդը։ Ավագ հինգշաբթին Մեծ պահքի այն եզակի օրերից է, երբ խորանի վարագույրը բացվում է, մատուցվում է բաց Պատարագ և հաղոր¬դու¬թյուն է տրվում: Հաղորդությունը Հայ առաքելական եկեղեցու գլխավոր խորհուրդներից է, քանի որ հենց դրա միջոցով են հաղորդվում Քրիստոսի մարմնին ու արյանը, ստանում կենդանարար սնունդ: |
|
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնական Պատարագ է մատուցվելԾաղկազարդը գավառցիների սիրած տոներից է, որին հավատացյալները ուրախությամբ են պատրաստվում՝ վերապրելով այն ոգևորությունը, որով Երուսաղեմում ժողովուրդը դիմավորում էր Հիսուս Քրիստոսին: Առավոտյան ժամերգությունից և Անդաստանի կարգից հետո օրհնված ճյուղերը բաժանվել են հավատացյալներին։ Սուրբ Աստվածածնում հոգևոր դասն ու Աստվածաշնչային ընկերությունը հարյուրավոր երեխաների Աստվածաշունչ մատյաններ է նվիրել: |
|
Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ Կալկաթայում բուժվելուց հետո զինհաշմանդամը վերադարձել էՄայր Տաճարում հուլիսին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրությունը գրավում է 6 տարեկան մի երեխայի աղոթք։ Հայոց Հայրապետն օրհնել է տղային և ուշադրությունից չի վրիպել երեխայի հոր առողջական ծանր վիճակը: Ավելի ուշ երեխայի հորը հրավիրել են Մայր Աթոռ և Հայրապետի տնօրինությամբ ուղարկել Հնդկաստան՝ պրոթեզավորման: Հայոց Հայրապետը մարտի 25-ին ընդունել է Կալկաթայից վերադարձած զինհաշմանդամի ընտանիքին։ Վնասվածքներ ստացած տասնյակ զինվորականներ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի անմիջական օժանդակությամբ բուժվում և պրոթեզավորվում են արտասահմանի լավագույն բուժհաստատություններում: |
|
Դատարանը վերացրել է Մկրտիչ սրբազանի նկատմամբ տնային կալանքըԱրագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ազատվել է տնային կալանքից։ Մարտի 17-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Դաբաղյանը վերացրել է տնային կալանքը: Դատարանը Մկրտիչ սրբազանի նկատմամբ կիրառել է նոր սահմանափակում՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք։ |
|
Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր կյանքը խաթարված էՆոր Նորքի առաջին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքն այսօր բաժանված է երկու մասի. հավատացյալների մեծ մասն այլևս չի այցելում այս սրբավայր, պատճառը հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի հակաեկեղեցական արշավին միանալն է: Երբեմնի ակտիվ ու համախմբված համայնքն այսօր, ըստ էության, մասնատված է, հոգևոր հովվի հակաեկեղեցական արշավին միանալու որոշումը մեծ վնաս է հացրել համայնքի բնակիչներին: |
|
Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում միասնական ժամերգություն է կայացելԱրագածոտնի և Մասյացոտնի թեմերի հոգևոր դասն ու տարբեր համայնքներից ուխտավորաբար եկած հավատացյալները Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցել են միասնական ժամերգության: Նրանք աղոթել են անազատության մեջ գտնվող Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի և Մկրտիչ Սրբազանի, ինչպես նաև երկրի խաղաղության, Հայ Եկեղեցու զորացման և հավատացյալ ժողովրդի հոգևոր կյանքի ամրապնդման համար: Նրանք հավատում են, որ միասնական աղոթքները ծանր փորձությունների ժամանակ դառնում են հոգևոր վահան և օգնում են նեղության մեջ գտնվող հոգևորականին ու հավատացյալին՝ զգալու, որ իրենց փորձության մեջ մենակ չեն։ |
|
Սարկավագների ավարտաճառերը՝ որպես աստվածաբանության ոլորտում ներդրում, կտպագրվենԳարեգին Երկրորդ Ամենայն հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում գործնական և պատմա-դավանաբանական հոսքի երեք ուսանող մագիստրոսական ավարտաճառ է պաշտպանել: Քաջիկ սարկավագ Եղոյանը համեմատական վերլուծություն է արել քրիստոնեության, իսլամի և հուդայականության միջև: Դավիթ սարկավագ Ղամբարյանն անդրադարձել է Քրիստոնեության բարոյագիտությանն ու հելլենիստական ժամանակաշրջանի գլխավոր փիլիսոփայական ուղղություններից մեկին՝ ստոիկյան բարոյագիտական մոտեցումներին։ Մայիս սարկավագ Ղազարյանը քննել է Համբարձման տոնի ծիսագիտական և աստվածաբանությունը: |
|
Սուրբ Գայանե վանքում հրաժեշտ են տվել Տաթև արքեպիսկոպոս ՍարգսյանինՄատուցվել է Սուրբ Պատարագ, որի ընթացքում վերջին օծման կարգ է կատարվել: Արարողության ընթացքում Շահան արքեպիսկոպոսն օծել է ննջեցյալ հոգևորականի ճակատն ու աջ ձեռքը: Հայ եկեղեցում վերջին օծման կարգ կատարվում է միայն օծյալ հոգևորականների համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ հայ եկեղեցու հոգևոր դասն իր խոնարհումն է բերել ու վերջին հրաժեշտը տվել նվիրյալ հոգևորականին՝ նրան ճանապարհելով հավիտենական հանգստի կյանքի 85-րդ տարում: |
|
Փաստաբանը միջնորդել է, որ Մկրտիչ Սրբազանին թույլ տան այցելել պատարագիԱրա Զոհրաբյանը միջնորդել է սրբազանին թույլատրել ամեն կիրակի, ինչպես նաև եկեղեցական տոներին բնակության վայրում՝ Էջմիածին քաղաքում գտնվող եկեղեցում մասնակցել պատարագի, ինչպես նաև շփվել եղբոր ընտանիքի հետ: Այս միջնորդությունների վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի հաջորդ նիստին՝ մարտի 17-ին։ Փետրվարի 12-ին սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինվել էր տնային կալանքով: |











