
Ավագ դպրոցի կարգավիճակ ունեցող Թրբանճյան ընծայարանի շրջանավարտներն արդեն քննություններ են հանձնել հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա և Հայոց պատմություն առարկաներից։ Շրջանավարտների ճնշող մեծամասնությունն ուսումը շարունակում է Մայր Աթոռի կրթական հաստատություններում: Ընծայարան կարող են դիմել մինչև 17 տարեկան տղաներ, որոնք ավարտել կամ դեռ սովորում են ավագ դպրոցում և Հայ Առաքելական Եկեղեցու զավակ են: Քննությունները անցկացվում են Գևորգյան հոգևոր ճեմարանում: Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 20-ը։
2026-06-22
Telecast type: Լուր Ռեպորտաժ