|
Քելե,քելեԿոմիտաս «Քելե,քելե», նվագակցում է դաշնակահար Լիանա Թորոսյանը: Երեխաները երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը նպատակ ունի երեխաների կատարումներով հանրահռչակել ժամանակակից կոմպոզիտորների մանկական երգերը։ Տիկնիկավար դերասան Աղասի Մելքոնյանը՝ փոքրիկ ներկայացում բեմադրելով,երեխաների մասնակցությամբ, ավելի պատկերավոր ու հետաքրքիր է դարձնում երգը: |
|
Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 3-րդ1921թ.-ի նոյեմբերի 17-ի՝ բոլշևիկյան իշխանության որոշմամբ հոգևորականները զրկվում են ընտրելու և ընտրվելու իրավունքից, արգելվում է կրոնական առարկաների դասավանդումը դպրոցներում: 1922թ. փետրվարի 2-ին ընդունված սահմանադրության 6-րդ հոդվածով եկեղեցին դադարում է իրավաբանական անձ լինելու, որևէ սեփականություն ձեռք բերելու իրավունքից: Դրան հետևում է եկեղեցուն պատկանող շարժական և անշարժ գույքի գրավումն ու դրանք պետական սեփականություն հռչակելը: 1930թ. լուծարվում են Սանահինի և Սևանի վանքերը: 1933թ. փակվում է Գեղարդի վանքը, հնագիտական փակ վայր է հայտարավում նաև Այրիվանքը: Հալածանքների և բռնադատումների հետևանքով 1938թ.-ին Մայր Աթոռում մնացել էր ընդամենը 7 հոգևորական: Գործում էր միայն Ս. Էջմիածնի մայր տաճարը: |
|
Կարմիր գնդակ«Կարմիր գնդակ» երգի երաժշտությունը՝ Վահե Հայրապետյանի, նվագակցում է դաշնակահար Լիանա Թորոսյանը: Երեխաները երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը նպատակ ունի երեխաների կատարումներով հանրահռչակել ժամանակակից կոմպոզիտորների մանկական երգերը։ |
|
Օրն ու ես«Օրն ու ես» երգի երաժշտությունը՝ Արգինա Հարությունյանի , նվագակցում է դաշնակահար Լիանա Թորոսյանը: Տիկնիկավար դերասան Աղասի Մելքոնյանը՝ փոքրիկ ներկայացում բեմադրելով, երեխաների մասնակցությամբ, ավելի պատկերավոր ու հետաքրքիր է դարձնում երգը: Երեխաները երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը նպատակ ունի երեխաների կատարումներով հանրահռչակել ժամանակակից կոմպոզիտորների մանկական երգերը։ |
|
Հինգ բադիկներՐաֆֆի Կավուկիան «Հինգ բադիկներ», նվագակցում է դաշնակահար Լիանա Թորոսյանը: |
|
Զմփիկ զմփիկԺողովրդական երգ «Զմփիկ զմփիկ», նվագակցում է դաշնակահար Լիանա Թորոսյանը: Երեխաները երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը նպատակ ունի երեխաների կատարումներով հանրահռչակել ժամանակակից կոմպոզիտորների մանկական երգերը։ |
|
Գրական ընթացքի անտեսանելի մասնակիցներըԿարող է թվալ, որ գրական ընթացքը կայանում է միայն գրողների և ընթերցողների, երբեմն էլ գրականագետների մասնակցությամբ, սակայն այս պրոցեսում կան նաև այլ մասնակիցներ։ Խմբագիրները, հրատարակիչները, ձևավորողները, թարգմանիչները հաճախ կարևոր ու զգալի ազդեցություն են ունենում գրական երկի կայացման ու տարածման գործում։ Գրական ընթացքի այս երևույթները «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկել են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մատուցվել է Երեկոյան ՊատարագՄասյացոտնի թեմի եկեղեցիներում երեքշաբթի և հինգշաբթի օրերին թեմակալ առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ երեկոյան ժամերին մատուցվող սուրբ և անմահ Պատարագը հավատքի շինության և միասնականության համար է։ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագ է մատուցել հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը: |
|
Ամեն հինգշաբթի Արագածոտնի թեմի եկեղեցիներում միասնական ժամերգություն է կատարվումԱմեն հինգշաբթի Արագածոտնի թեմի եկեղեցիներում միասնական ժամերգություն է կատարվում Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից դիմել է հավատացյալներին․ «Աղոթում եմ, որ այս օրերին չթուլանաք ձեր հավատքի մեջ, այլ առավել ամրանաք՝ սիրո, համբերության և միասնականության ոգով։ Եկեղեցին միշտ զորացել է հալածանքների միջով անցնելիս։ Հիշե՛ք՝ ոչինչ չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց․ ոչ վիշտը, ո՛չ հալածանքը, ո՛չ զրպարտությունը։ Այդ սերն է, որ կապում է մեզ՝ հովիվ և հոտ, նույն Հոգով և նույն հավատքով»։ Սրբազան հայրն արդեն մեկ ամիս է անազատության մեջ է: |
|
Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 2-րդԽորեն Ա Մուրադբեկյան. Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրվում 1932թ.-ին: Ընտրության օրվանից պատժիչ մարմինների հսկողության տակ էր: Եկեղեցականների քննության ժամանակ խնդիր էր դրված վարկաբեկիչ տվյալներ հավաքել նրա մասին և ճնշում գործադրել կաթողիկոսի վրա: Նախ, ձերբակալվում և գնդակահարվում է կաթողիկոսի եղբայրը՝ Լևոն Մուրադբեկյանը: Նույն ճակատագրին է արժանանում նաև մյուս եղբայրը՝ Մարգարայի մաքսատան աշխատակից Սերգեյ Մուրադբեկյանը: 1938թ.-ին իշխանությունների կողմից կազմակերպված ահաբեկչության զոհ է դառնում նաև Մուրադբեկյան Ամենայն հայոց կաթողիկոսը՝ սպանվելով Վեհարանում: Աղբյուրը՝ ՀՀ ՆԳՆ, ԱԱ և Ազգային արխիվ |
|
Հայաստանն ընտրել է «Գոնկուր» հեղինակավոր գրական մրցանակի դափնեկրինՀայաստանը նախորդ տարի ընտրեց «Գոնկուր» հեղինակավոր գրական մրցանակի իր դափնեկրին` ֆրանսա-ռուանդացի գրող, երգիչ Գաել Ֆային, իր նոր «Ժակարանդա» վեպով։ Սրանով Հայաստանը պաշտոնապես դարձավ 39-րդ երկիրը, որն իր ուսանողական ժյուրիով միացավ «Գոնկուրի» միջազգային ընտրությանը և հնարավորություն ստացավ մասնակցելու համաշխարհային գրական գործընթացներին: «Ֆրանկոֆեստին», որը կկայանա նոյեմբերի 15-ին, «Նյումեգը» կներկայացնի «Ժակարանդայի» հայերեն հրատարակությունը: «Գոնկուր» մրցանակի, Գաել Ֆայի բեսթսելլերի, «Ֆրանկոֆեստի», գրքի, գրատպության և գրականության մարքեթինգի մասին Անահիտ Մարգարյանի հետ «Արտֆոկուսում» խոսել են «Նյումեգ» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը և մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանը: |
|
Մեկ պատմվածքի շուրջ․ Հրանտ Մաթևոսյան, «Շները»Հրանտ Մաթևոսյանի «Շները» պատմվածքը նրա «պատանեկան» գործերի թվին է դասվում և որոշակիորեն տարբերվում է հայ արձակի վարպետի մյուս հայտնի գործերից։ Գրողն այստեղ օգտագործում ոճական ուշագրավ հնարանքներ, նուրբ հղումներ անում հայ ու համաշխարհային գրականության այլ գործերի։ Հրանտ Մաթևոսյանի «Շները» պատմվածքը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |











