Արվեստ և հանդիսատես․ կամրջելով հեռավորությունը
Մշակութային լրագրության ոլորտում առկա բացերը լրացնելու, արվեստագետի և հասարակության միջև անջրպետը կրճատելու նպատակով «ԱՐԷ» մշակութային հիմնադրամը Ժամանակակից արվեստի ինստիտուտի հետ գործակցությամբ, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության դրամաշնորհով, նախաձեռնել են լրագրության անվճար դասընթաց մշակույթն ու արվեստը լուսաբանողների համար: «Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» նախագծի մասին «Արտֆոկուսում» խոսել են «ԱՐԷ» մշակութային հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Մարինե Կարոյանը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» Ուսումնական բաժնի ղեկավար Նարինե Սաֆարյանը: Հաղորդումը վարել է արվեստաբան Անահիտ Մարգարյանը:

2025-12-07T22:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ