Արմեն Միսկարյանը 44-օրյա պատերազմից հետո


Արմեն Միսկարյանը ավագ եղբոր հետ որպես պայմանագրային զինծառայող մասնակցել է 44-օրյա պատերազմին: Քարվաճառում ԱԹՍ-ի հարվածից դիմածնոտային ծանր վիրավորվել է և տեղափոխվել Երևան։ Միայն հիվանդանոցում՝ բարդ վիրահատություններից հետո ուշքի գալով իմացել է, որ եղբայրը զոհվել է: Նույնիսկ չորս վիրահատություններից հետո բժիշկներին չի հաջողվել փրկել նրա աչքը։ Իր երկու և եղբոր հինգ մանկահասակ զավակների խնամքը հիմնականում իր ուսերին է: Արմենն իր հարկի տակ է ընդունել նաև այրի քրոջ ընտանիքին, որտեղ նույնպես երկու երեխա կա:

Նամակ Փրկչին


Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» երկում ներկայացնում է Եդեսիայի Աբգար թագավորի և Հիսուս Քրիստոսի նամակագրությունը: Այս ուշագրավ մոտիվը հայտնի է նաև հայ և օտար այլ աղբյուրներից և իր նոր արտահայտությունն է գտնում հետագա շրջանի հայ գրականության մեջ: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը թագավորի ու Փրկչի նամակագրությանը թեման քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

«...իսկ դրսում ձյո՜ւն է գալիս»


Երեք բացարձակ տարբեր կերպարներ, երեք տարբեր բնավորություն բեմից պատմում են իրենց դժբախտ կենսագրությունը՝ համեմելով այն հումորով, կատակներով, ծիծաղաշարժ երկխոսություններով: Այնուամենայնիվ վերջաբանը ողբերգական է։ Իտալացի հայտնի դրամատուրգ, սցենարիստ, դերասան և ռեժիսոր Վինչենցո Սալեմեի «...իսկ դրսում ձյո՜ւն է գալիս» պիեսը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում բեմադրել է ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը հյուրընկել է ներկայացման երեք գլխավոր դերակատարներից երկուսին` Վարշամ Գևորգյանին ու Ստեփան Ղամբարյանին:

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գործունեությունը Երևանում


Շողեր Սարգսյան, Հարություն Անդրեասյան
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը Արցախի միակ թատրոնն է, որ շարունակում է գործունեությունը Երևանում: Թատրոնը չունի սեփական դահլիճ և փորձասենյակներ, բայց շարունակում է ներկայացումներ բեմադրել, նոր ձևաչափեր փորձարկել, փառատոնների մասնակցել, ավելին` մրացանակներ ստանալ: Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գործունեության, Երևանում նոր կյանք կառուցելու, նոր տուն հիմնելու դժվարությունների և հաղթանակների մասին «Արտֆոկուսում» պատմել են դերասաններ Շողեր Սարգսյանն ու Հարություն Անդրեասյանը:

Իրավունքի ուժը և ուժեղների աշխարհը


Ո՞վ կարող է լինել արցախահայության իրավունքների երաշխավորն այսօր, ինչպե՞ս է հնարավոր իրացնել նրանց հավաքական վերադարձի իրավունքը: Աննա Սարգսյանը զրուցել է իրավագետ, Վլ. Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» հիմնարար աշխատության թարգմանիչ Ավետիք Հարությունյանի հետ:

Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ, մաս 2-րդ


Ինչպե՞ս է ժամանակի հետ փոխվում Անիի ընկալումը. տիեզերահռչակ քաղաքից՝ մեղավոր ու անիծված քաղաք։ Նոր ժամանակներում ինչպե՞ս է ընկալվում Անի քաղաքը․ որպես անցյալի փառքերի՞, թե՞ ընդհանրապես պետականության խորհրդանիշ։ Հայ գրականության «Անիական» բնագրերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկել են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Հավատարմություն. մեկնում է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը


Ի՞նչ ուղեցույց է տալիս Ավետարանը հավատարմության մասին, արդյո՞ք ընտրություն է հավատարմությունը, ո՞վ է հավատարիմ մարդը, որոնք են հավատարմության սահմանները։ Մեկնում է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Սամվել Ղազարյան. Արարման ուղին


Ցուցահանդես նվիրված Սամվել Ղազարյանի ծննդյան 75-ամյակին
Քանդակագործ Սամվել Ղազարյանի արվեստն առանձնանում է ժանրային և թեմատիկ լայն ընդգրկմամբ, խորքային բովանդակությամբ և կերպարային բազմազանությամբ: Նրա ստեղծագործություններում զուգակցվում են քնարականությունը և միստիցիզմը։ Ղազարյանի ստեղծագործությունները հայ քանդակագործության կարևորագույն ձեռքբերումներից են, որոնք միավորում են ավանդական ժառանգությունը, ինքնատիպ ոճական մոտեցումներն ու համամարդկային գաղափարները: Այս օրերին Հայաստանի ազգային պատկերասրահում գործում է «Սամվել Ղազարյան. Արարման ուղին» ցուցահանդեսը՝ նվիրված արվեստագետի ծննդյան 75-ամյակին: «Արտֆոկուս»-ում արվեստաբան Անահիտ Մարգարյանը զրուցել է ցուցահանդեսի համադրող, արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանի հետ:

Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ, մաս 1


Բագրատունյաց Հայաստանի նշանավոր մայրաքաղաք Անին ամենատարբեր ձևերով ներկայացվել է հայ գրականության մեջ։ Հայ գրականության «Անիական» բնագրերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդման շրջանակում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

«Արևմտյան Ադրբեջանը»՝ պետական ծրագիր


Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի ձեռքի տակ հայտնված Ադրբեջանի հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի պատմության դասագրքում գրված է, որ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում։ Ըստ դասագրքի հեղինակների՝ իբրեւ իրենց պապենական հողերից բռնի տեղահանված ադրբեջանցիները հետագայում ձևավորել են Արևմտյան Ադրբեջան համայնքը, որը միջազգային կազմակերպությունների առջև հանդես է գալիս, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանում իբրեւ իրենց պատմական ժառանգության և տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության համար: Ադրբեջանի պետական զավթողական ծրագրերի մասին Աննա Սարգսյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի հետ:

Սերգեյ Համբարձումյանը 44-օրյա պատերազմից հետո


44-օրյա պատերազմի մասնակից Սերգեյ Համբարձումյանը ծանր վիրավորվելուց հետո դեռեւս կիթառ չի նվագում, չնայած երաժշտությունը նրա տարերքն է։ Ձախ ձեռքը անաշխատունակ է դարձել։ Նա ծանր վիրավորվել է Մարտունու շրջանի Քերթ գյուղում՝ ՈւԱԶ-ի մեջ, որտեղ գտնվող 29 հոգուց 27-ը զոհվել է։ Սերգեյի մարմնում հայտնված մի քանի տասնյակ բեկորներից մեկը վնասել է գլուխը։ Տասներեք վիրահատություն է տարել և երկար ժամանակ վերականգնողական բուժում ստացել Զինվորի տանը, որտեղ էլ 2022-ի փետրվարին հանդիպել ու ամուսնացել Սոնայի հետ։

Ղազարոս Աղայան գրողն ու մանկավարժը


Այս տարի լրանում է գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի 185֊ամյակը: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը գրողի գրական ու մանկավարժական գործունեությունը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։