|
«Կայթ մշակութային հանգույցի» երաժշտական ծրագրերը«Կայթ Մշակութային Հանգույցը» միջոլորտային էկոհամակարգ է, որը միավորում է մի քանի կազմակերպությունների, տասնյակ արվեստագետների և երաժիշտների, ինչպես նաև հարյուրավոր ուսանողների՝ ապահովելու հայ մշակույթի կենսապտույտը՝ պահպանությունից մինչև զարգացում։ Ձեռք բերված գիտելիքն ու փորձը վերածվում են շոշափելի արդյունքների՝ գրքերի, ձայնագրությունների և ալբոմների, ֆիլմերի և տեսանյութերի, ինչպես նաև հանրային ներկայացումների, ձեռագործ աշխատանքների։ «Արտֆոկուսում» ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, կոնսերվատորիայի դասախոս Տաթևիկ Շախկուլյանը պատմել է «Կայթ մշակութային հանգույցի» երաժշտական ծրագրերի մասին: |
|
Խորհրդային գրաքննություն ու միջնադարյան գրականությունըԽորհրդային շրջանում, հատկապես 1930-40-ական թվականներին հայ միջնադարյան գրականությունը խիստ գրաքննության էր ենթարկվում։ Ոչ միայն չէին հրատարակվում կամ կրճատումներով էին հրատարակվում մեր միջնադարյան հեղինակների գործերը, այլև գրականագիտությունն էր դրանք ներկայացնում-մեկնաբանում իշխող գաղափարախոսության համապատասխան աղճատումներով։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը խորհրդային տարիներին միջնադարյան գրականության ներկայացման առանձնահատկությունները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Արվեստ և հանդիսատես․ կամրջելով հեռավորությունըԱրվեստ և հանդիսատես․ կամրջելով հեռավորությունը |
|
Ռուբեն Հախվերդյան․ երգ և պոեզիաԻ՞նչ գեղարվեստական-բանաստեղծական առանձնահատկություններ ունեն Ռուբեն Հախվերդյանի երգերի խոսքերը, թեմատիկ ի՞նչ ուղղություններ, կարո՞ղ ենք այդ խոսքերը բանաստեղծություններ համարել և ինչո՞ւ։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Հայասեր ՀայրապետյանՀայասեր Հայրապետյանը Արցախի Ճարտար գյուղից է, ծնվել է 1992 թվականին՝ հոր մահից օրեր անց։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Արցախի պետական համալսարանի Կերպարվեստի բաժին, երկար տարիներ դասավանդել է Ճարտարի ու հարակից մի քանի արվեստի դպրոցներում։ 44-օրյային մասնակցել է որպես կամավորական։ Պատերազմից հետո շարունակել է նկարել, միաժամանակ, անցել է հետախուզական ծառայության «Մարտունի 3» զորամասում։ 2023-ի սեպտեմբերի 19-ին վիրավորվել է գլխի հատվածում: Հինգ օր կոմայի մեջ մնալուց հետո նրան ռեանիմոբիլով տեղափոխել են Երևան։ Վիրավորվելուց հետո նրա մոտ խոսելու խնդիր է առաջացել՝ անգամ գրել, կարդալն է մոռացել։ Հայասերը նպատակ է ունեցել մեծ ցուցահանդես բացել Արցախում, բայց նկարներն ու քանդակները մնացել են տանը: Հայաստան են բերել միայն մայրիկին նվիրած փոքրիկ արձանիկն ու երկու նկար՝ արցախյան բնապատկերներով։ |
|
Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանի վերաբացումըՍեպտեմբերին պաշտոնապես վերաբացվեց Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական արվեստի թանգարանն` իր իրական, պատմական տարածքում: Նորոգման, ֆունկցիոնալ առումով վերաիմաստավորման ու վերազինման աշխատանքներից հետո, գեղագիտության ազգային կենտրոնն այսօր ներկայանում է նոր շնչով ու հնարավորություններով: Կենտրոնում այսուհետև ոչ միայն կարելի է ծանոթանալ երեխաների ստեղծած արվեստի գործերին, այլև ինքնուրույն ստեղծագործել: Կենտրոնն ունի հավակնոտ առաքելություն՝ ստեղծելու նորարարական, ներառական և բազմաֆունկցիոնալ մշակութային և կրթական տարածք, որտեղ տարբեր տարիքի, մասնագիտության և հետաքրքրությունների տեր մարդիկ կարող են արտահայտվել և զարգանալ արվեստի փոխակերպող ուժի միջոցով։ Անահիտ Մարգարյանը զրուցել է կենտրոնի տնօրեն, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վահան Բադալյանի հետ: |
|
Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 4-րդ1937թ.-ին Երևանի առաջնորդարանում ձերբակալվում է Արտակ եպիսկոպոս Սմբատյանցը: Քննչական մարմինները նրանից փորձում են ամեն կերպ կաթողիկոսի դեմ մեղադրանքներ կորզել: Քննիչներին հետաքրքրում էին Մուրադբեկյան կաթողիկոսի կապերը արտասահմանի հետ: Անհրաժեշտ էր պիտակավորել եկեղեցու գահակալին՝ որպես պետական դավաճան և գործակալ: Հիմնական թիրախը Ատրպատականի թեմի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանն էր և հայտնի մտավորական Արշակ Չոպանյանը: Կաթողիկոսի կապը փարիզաբնակ Չոպանյանի հետ որակվում է որպես «լրտեսության անժխտելի ապացույց»: 1937թ.-ին եպիսկոպոս Սմբատյանցը գնդակահարվում է: 1955թ.-ին արդարացվում է հանցակազմի բացակայության պատճառով: |
|
Անձրևի երգը«Անձրևի երգը» երգի երաժշտությունը՝ Գեղունի Չթչյանի, նվագակցում է դաշնակահար Լիանա Թորոսյանը: Երեխաները երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը նպատակ ունի երեխաների կատարումներով հանրահռչակել ժամանակակից կոմպոզիտորների մանկական երգերը։ |
|
Չոփ չոփիկ«Չոփ չոփիկ» երգի երաժշտությունը՝ Արգինա Հարությունյանի, նվագակցում է դաշնակահար Լիանա Թորոսյանը: Երեխաները երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը նպատակ ունի երեխաների կատարումներով հանրահռչակել ժամանակակից կոմպոզիտորների մանկական երգերը։ Տիկնիկավար դերասան Աղասի Մելքոնյանը՝ փոքրիկ ներկայացում բեմադրելով,երեխաների մասնակցությամբ, ավելի պատկերավոր ու հետաքրքիր է դարձնում երգը: |
|
Ժամացույց«Ժամացույց» երգի երաժշտությունը՝ Գեղունի Չթչյանի, նվագակցում է դաշնակահար Լիանա Թորոսյանը: Երեխաները երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը նպատակ ունի երեխաների կատարումներով հանրահռչակել ժամանակակից կոմպոզիտորների մանկական երգերը։ |
|
Երկու փիսիկ«Երկու փիսիկ» երգի երաժշտությունը՝ Ռոբերտ Պետրոսյանի, նվագակցում է դաշնակահար Լիանա Թորոսյանը: Երեխաները երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը նպատակ ունի երեխաների կատարումներով հանրահռչակել ժամանակակից կոմպոզիտորների մանկական երգերը։ Տիկնիկավար դերասան Աղասի Մելքոնյանը՝ փոքրիկ ներկայացում բեմադրելով,երեխաների մասնակցությամբ, ավելի պատկերավոր ու հետաքրքիր է դարձնում երգը: |
|
Լույսը բացվեց«Լույսը բացվեց» երգի երաժշտությունը՝ Արգինա Հարությունյանի, նվագակցում է դաշնակահար Լիանա Թորոսյանը: Երեխաները երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը նպատակ ունի երեխաների կատարումներով հանրահռչակել ժամանակակից կոմպոզիտորների մանկական երգերը։ Տիկնիկավար դերասան Աղասի Մելքոնյանը՝ փոքրիկ ներկայացում բեմադրելով,երեխաների մասնակցությամբ, ավելի պատկերավոր ու հետաքրքիր է դարձնում երգը: |











