Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 1-ին


Բոլշևիկյան իշխանությունները եկեղեցու դեմ ակտիվ պայքարի են հանում «Ազատ եկեղեցական եղբայրություն» անունով եկեղեցական ընդդիմությանը: Նրանք իրենց հռչակում են եկեղեցու բարենորոգիչ. պահանջում են վերացնել Հայ եկեղեցու նվիրապետական կարգը, բարձրաստիճան հոգևոր իշխանության դասը, կուսակրոնության կարգը, Ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարեցնել գահից և նոր կաթողիկոս ընտրել, որը կլինի «ժողովրդինը», վերջապես՝ «եկեղեցին վերադարձնել հավատավորներին» և Հայ եկեղեցին սահմանափակել Խորհրդային Հայաստանի սահմաններում: Նրանց առջև դրված խնդիրը հատկապես Ս. Էջմիածնի միաբանների դեմ կեղծ մեղադրանքներ հավաքելն ու մատնագրեր սարքելն էր: Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Քաղխորհրդի որոշմամբ տրվում է «Ազատ եկեղեցական եղբայրությանը»: Այս աղանդը երկար կյանք չի ունենում: Դրա ղեկավար Աշոտ եպիսկոպոս Շախյանը 1927թ.-ին՝ մահվանից առաջ, աղերսագիր է գրում Գևորգ Ե կաթողիկոսին, որտեղ խոստովանում է իր կատարած քայլի սխալականությունը և խնդրում վերադարձնել իր կոչումը: Կարգալույծ եպիսկոպոսը վախճանվում է միայնության մեջ, նրան լքել էին նույնիսկ իր քաղաքական հովանավորները: Աղբյուրը՝ ՀՀ ՆԳՆ, ԱԱ և Ազգային արխիվ

Երրորդ անգամ անցկացվել է երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը


2022-ին Հայաստանում կյանքի կոչվեց հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր` երջանկահիշատակ Վահագն Ստամբոլցյանի վաղեմի երազանքը: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ-ի աջակցությամբ կազմակերպվեց երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնն անցկացվում է երրորդ անգամ: Այն մեկնարկել է սեպտեմբերի 24-ին, Կոմիտասին նվիրված համերգով: Սկսած սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր Հայաստանում ելույթ են ունենում երգեհոնային արվեստի լավագույն վարպետները: Արվեստաբան Անահիտ Մարգարյանը երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանի հետ «Արտֆոկուսում» զրուցլ է փառատոնի և երգեհոնային արվեստի մասին:

Ավետիք Իսահակյանի սերերն ու սիրերգությունը


Ավետիք Իսահակյանի սիրերգության մասին խոսելիս ավանդաբար շեշտվում է բանաստեղծի պատանեկան սիրո՝ Շուշանիկի կերպարը, սակայն Իսահակյանի կյանքում ներշնչման այլ աղբյուրներ ևս եղել են։ Հատկապես վերջին տարիներին հրատարակված Իսահակյանի մեծածավալ նամականին հնարավորություն է տալիս առավել ակնառու տեսնել զգացմունքից՝ բանաստեղծություն ճանապարհն ու այդ բանաստեղծությունների իրական հասցեատերերին։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդման շրջանակում այս հարցերն են քննարկում գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Ձայնն ու խոսքը հոգևոր երգերում, մաս 2


Հոգևոր երգերն ընդհանրական բնույթ ունեն, քանի որ հիմնված են Սուրբգրային բնագրերի վրա, կապված են որոշակի տոների ու ծեսերի հետ։ Այս դեպքում որտե՞ղ է դրանց ինքնատիպությունը, հեղինակային կամ ազգային յուրահատկությունը։ Ինչպե՞ս է հայերենն արտահայտում ձայնի, խոսքի ու ծեսի միասնությունը, ի՞նչ են ներշնչում հավատացյալին կամ ունկնդրին հոգևոր երգերը և ի՞նչ միջոցներ են օգտագործում։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և երաժշտագետ Արուսյակ Թամրազյանը։

Ձայնն ու խոսքը հոգևոր երգերում, մաս 1


Հայ միջնադարյան հոգևոր երաժշտությունը` շարականները, հոգևոր երգերը ստեղծվելով որպես ծեսի բաղադրիչներ՝ ինքնահատուկ աղոթքներ են, որտեղ համադրվում են խոսքն ու մեղեդին, ծիսականն ու գեղարվեստականը, հեղինակային ու ընդհանրականը։ Ինչպե՞ս են մեր շարականագիրներն հասել այդպիսի առինքնող ներդաշնակության: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը այս հարցերն են քննարկում գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և երաժշտագետ Արուսյակ Թամրազյանը։

Համաստեղի արձակի հմայքը


Համաստեղի գրականությունն այն բացառիկներից է, որ միաժամանակ ջերմորեն ընդունվեց թե՛ Սփյուռքում, թե՛ Խորհրդային Հայաստանում։ Եվ դրա պատճառը բացարձակապես այն չէր, որ Համաստեղի արձակը չուներ որևէ կողմի համար անընդունելի կամ ոչ հարազատ գաղափարական շեշտադրումներ։ Գաղտնիքը նրա գրականության խորության, բարձր գեղարվեստականության ու ամենակարևորը՝ յուրօրինակ, երբեմն անբացատրելի հմայքի մեջ է։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը գրողի արձակի մասին զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Ժանսեմ․Կենդանի գծի վարպետը


Այս տարի լրանում է ֆրանսիական արդի արվեստի ակնառու դեմքերից մեկի՝ Ժան Ժանսեմի ծննդյան 105-ամյակը: Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացրել է «Ժանսեմ․Կենդանի գծի վարպետը» խորագրով մեծածավալ ցուցահանդեսը, որը ներառում է Ժանսեմի ավելի քան 120 աշխատանք: Ցուցադրության և Ժանսեմի արվեստի մասին «Արտֆոկուսում» խոսել են ցուցահանդեսի համադրողներ` ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը և ազգային պատկերասրահի գրաֆիկայի բաժնի ղեկավար Նունե Թադևոսյանը:

Գրականությունը մեկ րոպեում


Ժամանակները փոխվում են, տեխնոլոգիաները զարգանում, նույնիսկ արհեստական բանականությունն է ստեղծագործում։ Փոխվում են ընթերցողական ակնկալիքները, փոխվում են գրականության ներկայացման ու հանրահռչակամն ձևերը։ Ինչպե՞ս են արձագանքում գրականագետներն այս ամենին, ինչպե՞ս է հնարավոր ներկայացնել գրականությունը մեկ րոպեի ընթացքում։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և գրող, գրականագետ Ջեսահը:

Արամ Ավետիսյան


Արամ Ավետիսյանը 44-օրյայի ընթացքում զրկվել է երկու ոտքից: Հիմա պրոթեզներով է տեղաշարժվում: Արամը Աչաջուր գյուղից է, մեծացել է զինվորականի ընտանիքում, ընտանիքի բոլոր տղամարդիկ՝ հայրը և չորս եղբայրները զինվորականներ են: Երկու ոտքը կորցնելուց հետո Արամը փորձում է լիարժեք կյանքով ապրել։ Նա ընկերների հետ ձեւափոխել և իրեն է հարմարեցրել մեքենան։ Զինվորական ծառայության այլեւս անցնել չի կարող, բայց աշխատում է մեքենայի արհեստանոցում։

Ամբողջական Հակոբ Օշական․ խնդիրներ և լուծումներ


Թե՛ խորհրդային տարիներին, թե՛ անկախության շրջանում Հակոբ Օշականի գրքերը Հայաստանում հազվադեպ են հրատարակվել։ Նրա երկերի ամբողջական հրատարակությանն է ձեռնամուխ եղել «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը։ Արդեն լույս է տեսել երկու հատոր։ Հակոբ Օշականի գրականության և այդ նախաձեռնության մասին «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Քնարիկ Աբրահամյանը:

Բալետի վաստակավոր արտիստ Սյուզաննա Փիրումյանը


Բալետի պարուհի Սյուզաննա Փիրումյանը 18 տարեկանից Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի արտիստ է: Շուրջ քսան տարի եղել է թատրոնի առաջատար մենակատար: Տարիներ շարունակ ներգրավված է եղել հայկական բալետի զարգացման և նոր սերնդի կրթության գործում։ Արվեստաբան Անահիտ Մարգարյանի հյուրն «Արտֆոկուսում» վաստակավոր արտիստ, բալետի պարուհի Սյուզաննա Փիրումյանն է:

Վարդան Գրիգորյանի պատմավեպերը և ժանրի արդիականությունը


Սեպտեմբերի 5-ին լրանում է տաղանդավոր պատմավիպասան Վարդան Գրիգորյանի 75 ամյակը։ Նա ապրեց ընդամենը 38 տարի, բայց նրա «Հավերժական վերադարձ», «Դար կորստյան» և հատկապես՝ «Մանյա այրք» պատմավեպերը փոխեցին ժանրի նկարագիրը մեզանում և պայմանավորեցին հետագա զարգացումները։ Ի՞նչ նորություններ բերեց նա և արդիակա՞ն են նրա պատմավեպերն ու ժանրն ընդհանրապես։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը հետ։