|
Ո՞ւմ համար է Գրքի երևանյան փառատոնըԵրևանում արդեն 6-րդ անգամ կմեկնարկի Գրքի երևանյան փառատոնը: Փառատոնը գրքասեր հանրության սիրելի միջոցառումներից է դարձել, սակայն մշտապես նաև վեճեր է հարուցում. ու՞մ համար է գրքի փառատոնը և ի՞նչ նպատակով է կազմակերպվում: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը: |
|
Հայ գրականության սիրունները, մաս 1-ինՀայ գրականությունը դիմանկարնների բազմազան ու հետաքրքիր պատկերասրահ ունի: Հին գրականությունից սկսյալ, մինչ նոր ժամանակներ գեղեցկության տարբեր պատկերացումներով ու չափանիշներով ներկայացվել ու գովերգվել է կնոջ գեղեցկությունը, բայց կան նաև գեղեցիկ տղամարդկանց պատկերներ: Գեղեցկության ի՞նչ չափանիշներով են միջնադարյան ու նոր գրականության մեջ պատկերվում հերսներն ու հերոսուհիները, ինչ գեղարվեստական միջոցներ են օգտագործվում: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Շարունակվող սխրանք2022թ. հոկտեմբերին, Վենետիկի Ս. Ղազար հայկական կղզին հյուրընկալեց մարդասիրական արժեքներ գնահատող շուրջ 200 մարդու աշխարհի տարբեր երկրներից՝ միասին խոսելու մարդասիրության մասին խաթարված աշխարհում և միասին շնորհակալություն հայտնելու աշխարհում գործող բոլոր անհայտ ու հայտնի խիզախներին: Ֆիլմը պատմում է 2022թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի շնորհման մասին: Մասնակցում են «Ավրորայի» համահիմնադիրներ՝ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը, Ստեղծագործական խորհրդի նախագահ Մարինե Ալեսը, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնախժողովի անդամներ՝ Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը և 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային: |
|
Մեկ պատմվածքի շուրջ. «Իմ անուշ փոքրիկ»Ո՞վ է պատմվածքի հերոսուհին և ո՞ւր է նա կորել: Ինչպե՞ս են մեկ կերպարում համատեղվում քնքշությունն ու առնականությունը: Ինչի՞ շնորհիվ է հեղինակը հասնում այդպիսի մեծ ազդեցության: Վիլյամ Սարոյանի ամենհայտնի ու սիրված պատմվածքներից մեկը՝ «Իմ անուշ փոքրիկը», քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը ։ |
|
Հայ գրականության միջազգայնացումըԻնչպե՞ս հայ ժամանակակից հեղինակը կարող է հայտնի դառնալ արտասահմանում, ո՞վ պետք է օգնի գրողին, արդյո՞ք միայն լավ գիրք գրելը բավարար է։ «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանը։ |
|
Ինչո՞ւ են ճամփորդում գրական հերոսները և ո՞ր են հասնում. մաս 2-րդԳրական ճանապարհորդությունների ու ճամփորդական պատումի գրական հնարքների մասին «Զուգահեռ ընթերցումներ»-ում շարունակում են զրուցել գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Ինչո՞ւ են ճամփորդում գրական հերոսները և ո՞ւր են հասնում. մաս 1-ինԲանահյուսության ու գրականության թերևս ամենահին ու մնայուն դիպաշարերը կառուցվել են՝ առանցքում ունենալով ճամփորդությունը։ Մեկ վայրից մյուս վայր տեղափոխությունը բերում էր նոր տպավորություններ, վտանգներ, անծանոթ աշխարհների բացահայտման բերկրանք, ապա նաև՝ կարոտ ու վերադարձի իղձեր։ Այս մոտիվներն ամենաբազմազան դրսևորումներ են գտել հայ և համաշխարհային գրականության մեջ։ Գրական ճանապարհորդությունները «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Ապաշխարություն. մեկնում է Վազգեն արքեպիսկոպոս ՄիրզախանյանըԱպաշխարությամբ ինչպե՞ս է տեղի ունենում հոգու և մարմնի բժշկություն, ինչպե՞ս են կառուցվում մարդկանց հոգու տաճարները, ինչու՞ է անհրաժեշտ այդ ընթացքն անցնել Աստծո ձեռքը բռնած: Ապաշխարության խորհուրդը մեկնում է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: |
|
Ապաշխարություն. մեկնում է Տ. Բագրատ արքեպիսկոպոս ԳալստանյանըԻ՞նչ պայմաններ ու հատկանիշներ են պետք՝ ապաշխարության ճանապարհը հաղթահարելու համար, բարի գործեր կատարելն ինչու՞ է անհրաժեշտ այդ շրջանում, ի վերջ, ինչպե՞ս է մարդն ապաշխարությամբ երջանիկ փոփոխության հասնում, հաշտվում ինքն իր և Աստծո հետ: Ապաշխարության խորհրդի մասին խոսում է Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: |
|
Գրականությունը պատկերապատումներումՊատկերապատումը կամ կոմիքսը գեղարվեստական գրականությունը ներկայացնելու յուրօրինակ ձևաչափ է, ունի իր կանոններն ու արտահատության միջոցները: Կոմիքսն ամբողջ աշխարհում սիրված ու տարածված է, սակայն հայ իրականության մեջ դժվարությամբ է ճանապարհ հարթում: Ո՞րն է պատճառը, որքանո՞վ են հայ գրականությունը կամ բանահյուսությունը հարմար պատկերապատումի ձևով ներկայացվելու համար: «Զուգահեռ ընթերցումներ»-ում գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը հյուրընկալել են Նարեկ Վան Աշուղաթոյանին: |
|
Ապաշխարություն. մեկնում է Տ. Արշակ արքեպիսկոպոս ԽաչատրյանըԻ՞նչ է համազգային ապաշխարությունը, ե՞րբ է առաջանում դրա կարիքը: Ինչպե՞ս է ապաշխարությունը փոխում քրիստոնյայի կյանքը: Որտեղի՞ց է ծագել ապաշխարություն բառը: Ապաշխարության խորհրդի մասին խոսում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: |
|
Գրականությունը մարզերումԳրականությունը սահմաններ չի ճանաչում, հատկապես մեր՝ համացանցային ժամանակներում։ Այնուամենայնիվ, Հայաստանում դեռ տարբերակում են Երևանում ստեղծվող և մարզերում ստեղծվող գրականությունը: Մարզերում ապրող շատ գրողներ ստեղծագործական հետագա զարգացման համար կարևոր են համարում Երևան տեղափոխվելը: Ովքե՞ր են մարզերում ապրող և ստեղծագործող գրողները, ինչո՞վ է առանձնանում նրանց գրականությունը։ «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |











